Պղտոր ջրում ձուկ որսացողները

07/06/2020 schedule12:05

Համավարակի տարածման տեմպերն օրեցօր ահագնանում են, ու ակնհայտ է, որ այս իրավիճակից կարող ենք դուրս գալ միայն բոլորիս համատեղ ջանքերով՝ մի կողմ դնելով բոլոր տարաձայնությունները։ Մի խոսքով՝այս պահին մեզ առավել, քան երբեւէ միասնություն է պետք։ Ընդորում՝ սա կարծես թե բոլորն են հասկանում, եւ միասնության կոչերն ավելի ու ավելի հաճախ են հնչում։

Բայց, որքան էլ տարօրինակ է, միասնություն չկա այն հարցում, թե ինչի՞ շուրջ պետք է համախմբվել։ Մինչդեռ տրամաբանորեն՝ այդպիսի հարց պիտի չառաջանար։ Եթե երկրում համաճարակ է՝ ուրեմն պիտի միասնաբար պայքարել համաճարակի դեմ, այսինքն՝ կոնկրետ այս դեպքում, միասնաբար պահպանել պարետատան սահմանած կանոնները, տնից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, ամենուր դիմակներ կրել, հաճախ ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն, եւ այլն։ Եթե պատերազմ է՝ պիտի համախմբվել թշնամու դեմ, եւ ոչ թե հրամանատարին փոխելու գաղափարի շուրջ (հրամանատարության գործողությունները հետո էլ կարելի է քննարկել), եթե երկրաշարժ է՝ պիտի համախմբվել դրա հետեւանքները վերացնելու աշխատանքների շուրջ, եւ ոչ թե, ասենք, քաղաքաշինության նախարարին պատասխանատվության ենթարկելու նպատակով։ Բայց՝ չէ. հիմա Հայաստանում տեսակետ կա նաեւ, թե պետք է համախմբվել եւ որպես համավարակի դեմ պայքարի առաջին քայլ՝ հասնել վարչապետի ու գործող կառավարության հրաժարականին, ու միայն դրանից հետո անցնել կորոնավիրուսի դեմ բուն պայքարին (ենթադրաբար՝ բնակչությանը հորդորել ամենուր դիմակներ կրել, պահպանել սոցիալական հեռավորություն եւ այլն)։

Հասկանալի է, որ իշխանությունները համավարակի դեմ պայքարում նաեւ լուրջ թերացումներ են ունեցել (աշխարհի որեւէ կառավարություն անթերի չի գործել), բայց եկեք հասկանանք՝ որո՞նք են մեր կառավարության հասցեին առավել հաճախ հնչող քննադատությունները։ Դրանք, ըստ էության, երեքն են։ Առաջին՝ կարանտինային սահմանափակումները ձեւական բնույթ էին կրում։ Ճիշտ է, մեծ հաշվով՝ այդպես էլ կար։ Ենթադրաբար՝ այլընտրանքն այն էր, որ ոստիկանությունը, փողոցները լցված, պիտի մահակներով ծեծեր կարգազանցներին ու աջ ու ձախ տուգաներ բոլորին։ Երկրորդ՝ պետք էր շատ արագ բնակչության համատարած թեստավորում իրականացնել։ Զուտ մասնագիտական տեսանկյունից որքանով է արդարացված այս քննադատությունը՝ դժվար է ասել, ամենայն հավանականությամբ՝ վարակի վաղ հայտնաբերումն իսկապես որոշակի օգուտ կտար (մարդիկ ավելի զգույշ կլինեին եւ ուրիշներին չէին վարակի), բայց կառավարությունն արդեն երկար ժամանակ է բոլորին կոչ է անում առօրյայում վարվել ճիշտ այնպես, ինչպես կվարվեին, եթե վարակակիր լինեին կամ վստահ լինեին, որ դիմացինը վարակակիր է։ Այսինքն՝ եթե բոլորը հետեւեն այս հորդորին, մեծ տարբերություն չի լինի՝ համատարած թեստավորում եղե՞լ է, թե ոչ։ Եվ երրորդ՝ կառավարությանը քննադատում են, որ այս աղետալի պայմաններում SOS չի հնչեցնում եւ ամբողջ աշխարհից օգնություն չի խնդրում։ Այո, Հայաստանն այսօր իսկապես օգնության կարիք ունի, եւ առաջին հերթին՝ ֆինանսական օգնության, ու այդ քննադատությունները գուցեեւ տեղին են։ Բայց ուշադրություն դարձրեք՝ այդ թեմայով իշխանություններին քննադատում են հատկապես նրանք, ում քաղաքական «պապաներն» իրենց անձնական միջոցներով կարող էին Հայաստանի պես մի քանի երկրի սոցիալ-տնտեսական ճգնաժամ հաղթահարել։

Մի խոսքով՝ մեզ իսկապես միասնություն է պետք։ Առաջին հերթին՝ կառավարության եւ հասարակության միջեւ։ Քաղաքական ուժերն էլ կմիանան՝ լավ, չեն միանա՝ իրենք գիտեն։ Բայց «պղտոր ջրում ձուկ որսալը» լավ բան չէ։

Տպել
3104 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է