Միքայել Մինասյանի հետ կապված բիզնեսների բաժնեմասերը՝ կալանքի տակ. 1lurer

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ կապված քրեական գործով նրա հետ անչություն ունեցող մի շարք ընկերությունների բաժնեմասեր վերցվել են կալանքի տակ։ 1lurer.am-ը իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրից առանձնացրել է այն մի քանի ընկերությունները, որոնց բաժնեմասերը կալանքի տակ են՝ կապված Մինասյանի հետ առնչվող քրգործի հետ։

«Ձորագետ հիդրոյի» բաժնեմասերը՝ կալանքի տակ

Մայիսի 7-ից կալանք է դրվել «Ձորագետ հիդրոյի» բաժնեմասերի վրա։ Ներկայում «Ձորագետ հիդրոյի» միակ բաժնետերը «Էներգո ինվեստ հոլդինգ» ՍՊԸ-ն է, որի միակ բաժնետերը 2016-ից ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքն է։ Մինչ Կարապետյանների ընտանիքին անցնելը ՀԷԿ-ում բաժնեմասեր են ունեցել ֆիզիկական երկու անձինք՝ Արմեն Պետրոսյանն (19%) ու Լեոնիդ Արևշատյանը (11%)։ Վերջիններս Մինասյանի մերձավորներից են։ Բացի այդ, «Ձորագետ հիդրոյում» բաժնեմաս է ունեցել Լյուքսեմբուրգում գրանցված «ՎՈԴ գրուպ» ընկերությունը։ Ձորահէկի մասնավորեցման վերաբերյալ ներկայում ՀՔԾ-ում քննվում է քրեկան գործ, որով մեղադրյալ է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ 2010-ին շահութաբեր համարվող և ՊՆ ենթակայության ներքո գտնվող պետական օբյեկտը օտարվել է հենց «Ձորագետ հիդրոյին», իրական արժեքից չորս անգամ ցածր գնով, պետությանը պատճառվել է մոտ 3 միլիոն դոլարի վնաս։ Գործարքից հետո մամուլում չէին դադարում հրապարակումներն այն մասին, որ ՀԷԿ-ն օտարվել է Մինասյանին։

Ձորագետը գտնվում է Լոռու մարզում, Դեբեդի ամենամեծ վտակներից է։ Երկարությունը 67 կիլոմետր է։ Գետի վրա ՀԷԿ-ը կառուցվել է 1931 թվականին և մինչ 2010 թվականը եղել պետական սեփականություն։ Ձորահէկը կարևոր նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ համակարգի համար։ Դրվածքային հզորությունը 26300 կՎտ է։

Հյուրանոցների բաժնեմասեր՝ կալանքի տակ

«Օֆիս կլաս» ՍՊԸ-ին է պատկանում Երևանի Բաղրամյան պողոտայի սկզբնամասում գտնվող «Օպերա սուիթ» հյուրանոցը։ 106 սենյակից բաղկացած հյուրանոցային համալիրը բացվել է 2015 թվականին, բացման արարողությանը ներկա էր նաև Սերժ Սարգսյանը։ Պաշտոնական հաղորդագրությունից հայտնի է դառնում, որ հյուրանոցի կառավարման գործը ստանձնել էր իտալական «Ռենկո» ընկերությունը։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրում սակայն «Օֆիս կլասի» տնօրենների ցուցակում եղել է Արմեն Պետրոսյանը, ում անվանը հանդիպում էինք «Ձորագետ հիդրոյի» բաժնետերերի ցուցակում։ Ներկայում ընկերության բաժնեմասերի  50 տոկոսը պատկանում է Վիրջինյան կղզիներում գրանցված «Սոնաթեք թեքնոլոջիս գրուպ» ընկերությանը, 25 տոկոս մասնակցություն էլ ունեն մեդիամագնատ, բիզնեսմեն Արթուր Ջանիբեկյանն ու ՌԴ քաղաքացի Ալեքսեյ Մխոյանը։ «Օֆիս կլասի» բաժնետեր է հանդիսացել նաև Տիգրան Եղոյանը, ում անունը կարելի է հանդիպել Մինասյանի հետ փոխկապակցված տարբեր ընկերություններում։

Այս տարվա ապրիլի 28-ին ընկերության բաժնեմասերի, շահաբաժինների հետ կապված գործարքների վրա դրվել է արգելանք, իսկ երեկ՝ հունիսի 1-ին, կալանք է դրվել բաժնեմասերի վրա։

Հունիսի 1-ին կալանք է դրվել նաև «Վելոֆիրմա» ՍՊԸ-ի բաժնեմասերի վրա։ Այս ընկերությանն է պատկանում Երևանի կենտրոնի մեկ այլ հյուրանոց՝ «Դաբլ թրի բայ Հիլթոնը», որը «Հիլթոն» միջազգային ցանցի ապրանքանիշի ներկայացուցիչն է ՀՀ-ում։ Այս հյուրանոցի բացման արարողությանը Սերժ Սարգսյանը ևս ներկա էր, հյուրանոցի կառուցապատումն էլ իրականացրել էր «Ռենկոն»։ Հյուրանոցի կառուցման ներդրումային ծրագիրը գնահատվել էր ավելի քան 35 միլիոն դոլար։

Ներկայում հյուրանոցի բաժնետեր հանդիսացող «Վելոֆիրման» ունի երկու այլ բաժնետերեր՝ «Նուովո վելոդրոմո» ՍՊԸ-ն՝ 53.7 տոկոս բաժնեմասով և «Տաշտուն մեթալզը»՝ 46.3 տոկոսով։ Ընկերությունում բաժնեմաս է ունեցել նաև Տիգրան Եղոյանը, ով հանդիսացել է նաև տնօրեն։

«Սպայկայի» սեփականատիրոջ բաժնեմասը՝ կալանքի տակ

Մայիսի 8-ից կալանք է դրված «Սպայկա» ընկերության միանձնյա բաժնետեր Դավիթ Ղազարյանի բաժնեմասի վրա, որի արժեքը ավելի քան 6 միլիարդ դրամ է։ Մինչ 2018-ը ընկերության խոշոր՝ 49 տոկոսի բաժնետեր է եղել նաև Ռոզա Ստեփանյանը, ով մասնագիտությամբ իրավաբան է և մի կարճ ժամանակ աշխատել է նաև Միքայել Մինասյանի եղբորը պատկանող «Էյէմ» իրավաբանական ընկերությունում։ Ստեփանյանի թեկնածությունը 2011-ին առաջադրվել էր նաև ԿԸՀ անդամի համար, սակայն Ստեփանյանը հետագայում ինքնաբացարկ է հայտնել։

Անցյալ տարվա գարնանը Դավիթ Ղազարյանը ձերբակալվեց՝ առանձնապես խոշոր չափի հարկեր և տուրքեր չվճարելու համար։ 1 միլիարդ դրամ գրավի դիմաց մեկ ամիս անց Ղազարյանն ազատ արձակվեց։ 2019-ի օգոստոսին ՊԵԿ փոխնախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հայտարարեց, որ «Սպայկայի» գործով պետությանը պատճառվել է մոտ 10 միլիարդ դրամի վնաս, որից 1 միլիարդը վերականգնվել է, քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

2001 թվականին հիմնված «Սպայկան» զբաղվում է գյուղմթերքի արտադրմամբ և դրա խոշորագույն արտահանողն է։

«Ջազզվեն»՝ արգելանքի տակ

Միքայել Մինասյանի անվան հետ մշտապես կապվող «Ջազզվե» սրճարանների ցանցը ներկայացնող «Ջազզվե» ՍՊԸ-ի բաժնեմասերի, բաժնետոմսերի, շահաբաժինների գործարքների հետ կապված արգելանք դրվել է ապրիլի 28-ից։ Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի՝ Մինասյանը «Ջազզվեի» միակ մասնակիցն է եղել 2003-2011 թվականներին։ Ընկերության բաժնետերերի ցուցակից դուրս գալուց օրեր անց «Ջազզվեում» ունեցած իր ողջ բաժնեմասերն անցել են «Ջազզվե հոլդինգ» անունով և Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերությանը։

2018-ի սեպտեմբերին ընկերության բաժնետերերը դարձյալ փոխվեցին։ Ներկայում սրճարանների ցանցի բաժնեմասերի 85 տոկոսը Արթուր Ջանիբեկյանինն է, 10 տոկոսը՝ ճանաչված հաղորդավար, հումորիստ Գարիկ Մարտիրոսյանինը, իսկ 5 տոկոսը՝ Արմեն Պետրոսյանինը։ «Ջազզվեի» ցանցը բաղկացած է հինգ սրճարաններից։

Մեդիառեսուրսների բաժնեմասերը՝ կալանքի տակ

«Պանարմենիան մեդիա գրուպը» Հայաստանում խոշորագույն մեդիա հոլդինգն էր,որը 2019-ի փետրվարին հայտարարեց իր գործունեությունը դադարեցնելու մասին։ Հոլդինգի կազմում գտնվող «Արմնյուզ» հեռուստաընկերությունը, Tert.am կայքը, «Լավ ռադիոն» անցան «Քառյակ մեդիա» ՓԲԸ-ին, որը հիմնվել էր նախկին պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի, Միհրան Հակոբյանի, Կարեն Բեքարյանի և Արման Սաղաթելյանի կողմից։ «Արմենիա» հեռուստաընկերության սեփականատեր դարձավ Արթուր Ջանիբեկյանը։

Հունիսի 1-ին կալանք է դրվել և «Պանարմենիան մեդիա գրուպի» և «Արմենիա» հեռուստաընկերության բաժնեմասերի վրա։ Բաժնեմասերի, բաժնետոմսերի հետ կապված փոփոխությունների արգելանք է դրվել «Նյուզ էյ էմ» ՍՊԸ-ի վրա։

2020-ի ապրիլի 22-ին Պետեկամուտների կոմիտեն հաղորդեց, որ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման և փողերի լվացման մեջ։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Տպել
12310 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է