Քննիչը հանձնարարել էր պարզել Սանասարյանի դրամական միջոցների ծագումը, փոխհարաբերությունը ՊՎԾ աշխատակիցների հետ

Ամբաստանյալ Գեւորգ Խաչատրյանի բջջային հեռախոսի ներքին հիշողությունում առկա ֆայլերի, նաեւ սոցիալական ցանցերի հաղորդակցությունների ուսումնասիրությամբ հայտնաբերվել են տեղեկություններ, որոնք կարող են առնչություն ունենալ սույն քրեական գործի հետ:

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստի ժամանակ հայտարարեց մեղադրող դատախազ Գեւորգ Սարգսյանը:

Գեւորգ Խաչատրյանը, հիշեցնենք, զբաղեցրել է ՊՎԾ գնումների գործընթացների վերահսկողության վարչության գլխավոր մասնագետի ժ/պ-ի պաշտոնը:

Ուսումնասիրելով գործում առկա փաստաթղթերը՝ դատախազ Սարգսյանը նշեց, որ Գեւորգ Խաչատրյանի բջջային հեռախոսում եղել է ծրագիր, որը նախատեսված է հեռախոսազանգերի բովանդակությունը ձայնագրելու համար. «Ըստ առկա կարգավորումների՝ այն ձայնագրելու էր ելքային եւ մուտքային բոլոր զանգերը, բացառությամբ՝ կոնկրետ համարների»,- ասաց Սարգսյանը՝ նշելով, որ այդ համարները գրանցված են «Գուրգեն (վերահսկողություն)», «Վազգեն (վերահսկողություն)», «Վիգեն (վերահսկողություն)», «Սեւակ (վերահսկողություն)» անվանումներով: Դատախազի խոսքով՝ ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 11 հազարից ավելի ֆայլ: Սրա վերաբերյալ Խաչատրյանը որեւէ հայտարարություն չարեց:

Այնուհետեւ դատավոր Դավիթ Բալայանը ընթերցեց քննիչի հանձնարարությունը՝ ուղղված օպերատիվ մարմնին, որով, ի թիվս այլ գործողությունների, հանձնարարվել է պարզել, թե մեղադրյալ Դավիթ Սանասարյանը ինչ փոխհարաբերություններ է ունեցել Զարուհի Մեջլումյանի (ՊՎԾ նախկին խոսնակ,- խմբ.), Աշոտ Վանյանի (ՊՎԾ ղեկավարի նախկին խորհրդական,- խմբ.), Լուսինե Մաթեւոսյանի եւ Արման Դավթյանի հետ: Հիշեցնենք, որ նշված չորս անձինք պաշտպանական կողմի միջնորդությամբ դեռ նախորդ տարի ներառվել են դատակոչի ցուցակում: Պաշտպան Ինեսսա Պետրոսյանն ասել էր, որ նրանց ցուցմունքները ի պաշտպանություն Սանասարյանի կարեւոր նշանակություն ունեն:

Դատավորի խոսքով՝ քննիչը հանձնարարել է նաեւ պարզել Սանասարյանի կողմից անձնական կարիքների համար օգտագործված չհայտնաբերված 5 միլիոն ՀՀ դրամի, 500 հզ ՀՀ դրամի, 600 հզ ՀՀ դրամի եւ 369. 65 եվրոյի ծագման աղբյուրները, դրանց ստացման իրական հանգամանքները եւ նպատակները, ինչպես նաեւ այն, թե Դավիթ Սանասարյանն իր հասանելիք աշխատավարձից բացի, դրամական միջոցներ, գույք ստացել է, թե ոչ, եթե՝ այո, ապա ումից եւ կոնկրետ ինչ տեսակի. «Հանձնարարվել է նաեւ պարզել, թե ՊՎԾ աշխատակիցների կողմից ՍՊԸ-ներում ուսումնասիրություններ կատարելու ժամանակ ապօրինի գործողություններ կատարվել են, թե ոչ, ինչպես նաեւ այն, թե Դավիթ Սանասարյանի ցուցումով առանց նախատեսված հիմքի առկայության, ՀՀ վարչապետի համաձայնությամբ, ՀՀ ՊՎԾ ղեկավարի հանձնարարականով որ կազմակերպություններում են կատարվել ուսումնասիրություններ, եւ ինչ արդյունքներ են արձանագրվել»:

Ուսումնասիրելով սրան հաջորդող փաստաթղթերը, որոնցում ներկայացված էին Դավիթ Սանասարյանի աշխատավարձը, պարգեւավճարները՝ դատավոր Դավիթ Բալայանն ասաց, որ դրանցում, ըստ էության, քննությանը հետաքրքրող որեւէ բան չկա, ապա կատակեց. «Սանասարյա՛ն, քո պարգեւավճարն իմ աշխատավարձից շատ է»:

Հաշվի առնելով դատարանի եւ պաշտպաններից մեկի ծանրաբեռնվածությունը՝ այսօրվա դատական նիստը հետաձգվեց: Դատավորը հայտնեց, որ հաջորդ նիստը կկայանա հունիսի 23-ին՝ ժամը 10:30-ին: Նա միաժամանակ խնդրեց կողմերին այդ օրը ներկայացնել վկաների դատակոչման՝ իրենց նախընտրելի հաջորդականությունը:

Պաշտպան Արսեն Սարդարյանն էլ մեր հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց, որ այդ օպերատիվ հանձնարարության պատասխանը գործի հաջորդ նյութերում է եւ հավանաբար հենց հաջորդ դատական նիստին էլ կուսումնասիրվի, սակայն, նրա խոսքով, դրանով Դավիթ Սանասարյանին արատավորող որեւէ բան չի հայտնաբերվել: Նշենք, որ գործի ողջ նյութերը բաղկացած են 28 հատորից, իսկ դատարանն այժմ 24-րդ հատորի ուսումնասիրման փուլում է:

Լուսանկարում՝ Արսեն Սարդարյանը, Դավիթ Սանասարյանը, Ինեսսա Պետրոսյանը

Տպել
1791 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը