«Դավիթ Սանասարյանի՝ 2013 թ.-ին արած առուծախի տեղեկություններ են կցել գործին». պաշտպանն ու դատախազը բանավիճեցին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, շարունակվում է ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով դատական նիստը:

Դատարանն այժմ ապացույցների հետազոտման փուլում է. ուսումնասիրվում են որպես մեղադրյալ ներգրավելու, խափանման միջոցներ ընտրելու, առգրավումներ եւ զննություններ կատարելու որոշումները, որոնց վերաբերյալ կողմերը հիմնականում հայտարարություններ չեն անում. ըստ նրանց՝ դրանք գործի ելքի համար ապացուցողական նշանակություն չունեն:

Այն պահին, երբ դատավորը ընթերցեց գործում առկա փաստաթղթերը, ըստ որոնց՝ 2013 թվականին Դավիթ Սանասարյանը մեքենայի առուծախի հետ կապված գործարք է արել, նրա պաշտպան Արսեն Սարդարյանը հայտարարություն արեց. «Հարգելի՛ դատարան, Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքին, որ այն կարգի է եղել Դավիթ Սանասարյանի գույքերի նկատմամբ հետաքրքրությունը, որ նույնիսկ 2013 թվականին մեքենայի առքուվաճառքի վերաբերյալ տեղեկություն են կցել գործին»: Արձագանքելով պաշտպանին՝ դատավորը հետաքրքրվեց՝ արդյոք դա օրենքով արգելվո՞ւմ է. «Չէ՛, ուղղակի ցույց է տալիս, որ ԱԱԾ-ն սովորականին չնմանվող խորությամբ է փորձել Դավիթ Սանասարյանի վերաբերյալ տեղեկություններ հավաքել»,- ասաց Սարդարյանը՝ նշելով, որ նման խորությամբ գործի իր պրակտիկայում չէր հանդիպել. «Ես ինչ գործ ունեցել եմ, սովորականին չնմանվող է,- ընդգծեց դատավոր Դավիթ Բալայանը,- ԱԱԾ-ն որ գործը քննում է, ինչքան ինֆորմացիա կա, բերում դնում է գործի մեջ»:

Մեղադրող դատախազ Գեւորգ Սարգսյանն էլ ասաց, որ պաշտպանը վարույթն իրականացրած մարմնի հասցեին ոչ կառուցողական հայտարարություններ է անում. «Բոլոր ամբաստանյալների վերաբերյալ նման տեղեկություններ հանված են, եւ ես հավաստիացնում եմ, որ գործի լրիվությունը ապահովելու նպատակով այդ գործողությունները բոլոր քրեական գործերով կատարվում են, եւ պարոն Սարդարյանի անձնական խնդիրն է, որ ինքը դրանց նախկինում չի հանդիպել, գուցե ԱԱԾ-ի հետ կապված գործեր չի ունեցել»: Սարդարյանը արձագանքեց դատախազին՝ ասելով. «Զարմանալի է, այսինքն՝ բոլոր գործերով մեքենաների առուծախի 10 տարվա գործարքները դնո՞ւմ եք գործի մեջ»: Դատավորը կողմերին խնդրեց դադարեցնել բանավեճը՝ շարունակելով գործի նյութերի ուսումնասիրությունը:

Դավիթ Սանասարյանին, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի ապրիլին այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՊՎԾ ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու եւ մի շարք այլ լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Առաջադրված մեղադրանքում Սանասարյանն իրեն մեղավոր չի ճանաչում:

Տպել
2957 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը