ԲՀԿ-ն ակնարկում է՝ իշխանությունը վախենում է հանրաքվեն անցկացնել, «Իմ քայլը» արձագանքում է՝ ժամը մեկ կարող ենք անցկացնել

Ազգային ժողովն այսօր քննարկեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների մասին նախագիծը:

Օրինագծով հնարավորություն է տրվում արտակարգ դրության ավարտից հետո չեղարկել արդեն իսկ նշանակված հանրաքվեն: Նման նախագծի ընդունման անհրաժեշտություն, հիշեցնենք, առաջացել է ապրիլի 5-ին նշանակված եւ կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգված հանրաքվեի պատճառով:

Հիշեցնենք, որ գործող օրենքով նշանակված հանրաքվեի չեղարկման հնարավորություն չկա, արտակարգ դրության ավարտից հետո եռօրյա ժամկետում պետք է նոր հանրաքվե նշանակվի, ինչը իշխանությունները անհնար են համարում վիրուսի տարածման պատճառով: 

Ներկայացնելով իր նախագիծը՝ Հովակիմյանն ասաց. «Օրենքում ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու հիմքով չկայացած հանրաքվեի վերաբերյալ կա ընդամենը մեկ դրույթ, այն է՝ արտակարգ կամ ռազմական դրության վերացումից հետո հանրաքվեն նշանակվում է ոչ շուտ, քան 50 եւ ոչ ուշ, քան 65 օր հետո: Ամբողջ գործընթացը, թե ինչպես պետք է վերսկսվի հանրաքվեն, օրենքը չի նշում»:

Ըստ Հովակիմյանի՝ ներկայացված օրենսդրական փոփոխությունը միտված է՝ կարգավորելու հանրաքվեի շարունակականության կանոնակարգման հարցը, ինչպես նաեւ արտակարգ դրությամբ պայմանավորված՝ հանրաքվեն չեղարկելու ինստիտուտի ներդրմանը, ինչը կազդի նաեւ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի վրա:

ԲՀԿ-ականները, որոնք հանրաքվե նշանակելիս դեմ էին արտահայտվում՝ դա համարելով կեղծ օրակարգ, այսօր էլ սկսեցին քննադատել հանրաքվեի չեղարկման հնարավորություն տվող այս նախագիծը: 

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, օրինակ, ասաց.

«Հիմա դուք փորձում եք նորից Հրայր Թովմասյան անունով կեղծ օրակարգ բերել այստեղ։ Մեզ համար չկա նման օրակարգ։ Մեզ համար Հրայր Թովմասյանի եւ ՍԴ-ի այս կազմի հարց չկա, հիշեցնեմ՝ մենք այդ մարդու ընտրությանը դեմ ենք քվեարկել։ Հիմա երկրի իրական օրակարգը թողած, ժողովրդին հուզող բազմաթիվ հարցերը թողած, սոցիալական լարվածությունը մեղմելուն ուղղված տնտեսական քայլերը թողած՝ մենք փորձում ենք բավարարել ձեր ամբիցիաները՝ ազատվել այս ՍԴ-ից։ Ինչո՞ւ եք վախենում հանրաքվեից. արտակարգ դրությունը կավարտվի, հանրաքվեն կանեք»,- նշեց Զոհրաբյանը՝ ակնարկելով, թե իշխանությունները մտավախություն ունեն հանրաքվեն ձախողել:

ԲՀԿ-ից մեկ այլ պատգամավոր՝ Սերգեյ Բագրատյանն էլ նկատեց. «Համոզեցիք ԱԺ-ին եւ հանրությանը, որ ամենաճիշտը համաժողովրդական քվեարկությամբ որոշելն է ՍԴ-ի կարգավիճակը։ Համոզեցիք, մենք ասացինք՝ համաձայն ենք ձեր գաղափարին, իրավական խնդիրներ կան, դրա համար ձեռնպահ ենք քվեարկում։ Հիմա էլ ասում եք՝ չէ, համոզում եք, որ համաժողովրդական քվեարկությամբ ճիշտ չէ, ճիշտ է՝ իրար հետ միասին որոշենք»։

Նրա խոսքով՝ լավ են անում իշխանությունները, երբ ասում են, որ հանրաքվեն չեղարկվում է, քանի որ ժողովրդի մասին են մտածում, բայց միեւնույն ժամանակ, ըստ նրա, ժողովրդին թողնում են, որ գնան մոլերը եւ առեւտուր անեն, ռեստորաններում քեֆ անեն: «Թող մի օր էլ գնան ընտրատարածք՝ ընտրություն անեն»,- հավելեց Բագրատյանը։

Ինչ վերաբերում է քարոզչությանը, Բագրատյանն ասաց, որ պետք չէ ընկնել Սյունիքից մինչեւ Ղարաբաղ եւ Տավուշ, կարելի է օնլայն քարոզչություն անել։ Դրանով կխնայվեն միջոցները, եւ մարդիկ էլ նայում են։ «Քվեարկության օրն էլ մարդը ռեստորան չի գնա, կգնա հանգիստ կքվեարկի, սոցիալական հեռավորություն կպահի, հերթ կպահի»,- ասաց պատգամավորը:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, հայտարարեց. «Տիկի՛ն Զոհրաբյան, դուք մտածում եք, որ «Իմ քայլը» խմբակցությունը խնդիր ունի հանրաքվե անելո՞ւ: «Իմ քայլը» խմբակցությունը կարող է ժամը մեկ էլ հանրաքվե անցկացնել, քանի որ վստահության ոչ մի խնդիր չունի»։ 

«Այ էդ դիմակը, որ քաշում եք Ձեր դեմքին, դա է պատճառը, որ չենք անում, որովհետեւ, եթե մենք հայտարարենք, որ հանրաքվե, այնուամենայնիվ, անում ենք, դուք կասեք՝ ոնց եք հնարաքվե անում, մենք էստեղ դիմակով ենք»,- ասաց Սիմոնյանը։

Տպել
2149 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը