Գույքահարկը առավելապես ավելանալու է այն գույքերի վրա, որոնք մենք անվանում ենք դղյակներ, ապարանքներ․ վարչապետ

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ» նախագիծը, որը վերաբերում է անշարժ գույքի գույքահարկին։

Հարցը զեկուցող Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ նախագծով առաջարկվում է հարկային օրենսգրքում փոփոխություն կատարել այն տրամաբանությամբ, որ հնարավոր լինի հարկել տեսանելի հարստությունը համարժեքորեն։

«Մենք գնահատել ենք միջազգային փորձն այս տեսակետից, եւ պարզվել է, որ Հայաստանը ուսումնասիրված 38 երկրների շարքում գրեթե առաջատար է 2 ցուցանիշների առումով՝ գույքային հարկ-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշով եւ ընդհանուր հարկերի մեջ գույքային հարկերի տեսակարար կշռի ցուցանիշով։ Մի դեպքում 2-րդ «պատվավոր» հորիզոնականում ենք, մյուս դեպքում՝ 3-րդ»,- ասաց Ջանջուղազյանը՝ հավելելով, որ առաջարկվող փոփոխության դեպքում ակնկալվում է, որ մոտավորապես 4.3 անգամ գույքահարկի պոտենցիալը կաճի։

«Սա իր հերթին նշանակում է, որ այն համայնքները, որոնց համար հիմնական բյուջեի աղբյուրը գույքահարկից ստացվող եկամուտներ են, կկարողանան իրենց առջեւ ծառացած խնդիրների այլ լուծման հասնել»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ երբ եկամտահարկի համահարթեցման էին գնում, ըստ էության, դրանով տեսանելի հարստությունը հարկելու ճանապարհով էին գնում։

«Առաջարկվում է աստիճանաբար ներդնել՝ 4 տարվա ընթացքում։ Ըստ էության՝ բացի գյուղատնտեսական նշանակության հողերից, մնացած բոլոր կատեգորիայի հողերի համար դրված են լուծումներ»,- ասաց Ջանջուղազյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագծի վերաբերյալ մի քանի նկատառում հայտնեց. «Այո՛, սա, ըստ էության, կարեւորագույն ռեֆորմներից մեկն է, որ մեր կառավարությունը ստանձնում է իրականացնել։ Այս ռեֆորմն իրականացվում է երկարատեւ եւ մանրամասն քննարկումների արդյունքում։ Ընդ որում, մենք սա հարկային համակարգի բարեփոխումների շարքի մեջ ենք դիտարկում։ Այս փոփոխությունը, այո՛, ուղղակի կապ ունի եկամտահարկի համահարթեցման հետ։ Այն ժամանակ շատ էր խոսվում, թե համահարթ եկամտահարկ սահմանելով՝ սոցիալական արդարության սկզբունքը խախտում ենք, ու մենք այն ժամանակ ասացինք, որ այդ խնդիրը կլուծենք գույքահարկի համակարգի բարեփոխումների արդյունքում»։

Վարչապետն ընդգծեց՝ այստեղ տեղի են ունենում հեղափոխական նշանակության փոփոխություններ։

«Առաջինը ընդհանրապես չհարկվող անշարժ գույքի հասկացությունը վերացվում է։ Հայաստանում կար իրավիճակ, որ մինչեւ 3 միլիոն դրամանոց գույքի համար հարկ չէր վճարվում։ Մենք արձանագրում ենք, որ սա սկզբունքային սխալ մոտեցում էր, որովհետեւ քաղաքացի-պետություն հարաբերությունը պետք է կարգավորվի կոնկրետ բանաձեւով։ Այդ կոնկրետ բանաձեւը նշանակում է նաեւ համընդհանուր վերաբերմունք պետական եւ տեղական բյուջեի նկատմամբ։ Մի քիչ կարող է կոպիտ հնչի, բայց սովորաբար պետական բյուջեի նկատմամբ 2 վերաբերմունք կա, երբ պետական համակարգը դա համարում է իրենը, իսկ հանրությունը բյուջե վճարած ամեն կոպեկ համարում է, ըստ էության, կորսված փող։ Սա ունի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ պետական բյուջեին պետք է վերաբերվել այնպես, ինչպես ընտանեկան բյուջեին։

Նրա խոսքով՝ եթե անձի գույքի արժեքը ցածր է, ոչինչ, թող նա վճարի տարեկան 100 դրամ, բայց վճարի։ «Ֆիսկալ առումով սա որեւէ նշանակություն չունեցող հարաբերություն է, բայց հոգեբանական առումով սա հսկայական նշանակության հարաբերություն է։ Ընդհանուր առմամբ, այո՛, գույքահարկը ավելանալու է եւ առավելապես ավելանալու է այն գույքերի վրա, որոնք մենք պայմանականորեն անվանում ենք դղյակներ, ապարանքներ եւ այլն։ Եթե նայենք՝ այսօր այդ մեծադղիրդ առանձնատներն ինչ գույքհարկ են վճարում․․․, ըստ էության, սիմվոլիկ։ Երկար տարիներ Հայաստանում այդ բանավեճն է տեղի ունեցել, որ ճոխության հարկ է պետք մտցնել, եւ այստեղ ճոխության հարկի կոմպոնենտ կա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով՝ սա շատ կարեւոր դեր է խաղում Հայաստանում քաղաքաշինության կուլտուրայի զարգացման գործում։

Վարչապետը նշեց, որ այժմ մարդիկ տներ կառուցում են առանց որեւէ հարակից գործոն հաշվի առնելու․ «Մտածում են՝ ինչքան մեծ, ինչքան բարձր, ինչքան ուրիշներին ճնշող, էնքան ավելի լավ, էնքան իրենց սոցիալական դերը մեծանում է։ Եթե նույնիսկ այդպես, ուրեմն մյուսներին պետք է վճարեն այդպիսի սեփականությունների տնօրինողները, որպեսզի այստեղ իրավունքների եւ պարտականությունների միջեւ ճիշտ բալանս տեղի ունենա»։

Նա ընդգծեց՝ ճգնաժամային այս ժամանակաշրջանում առաջին տարում մոտավորապես 600 հազար քաղաքացու գույքահարկը կնվազի, հաջորդ տարվանից կսկսի կամաց-կամաց ավելանալ. «Այսինքն՝ 2021 թվականին մենք ճգնաժամային տրամադրության մեջ կլինենք գույքահարկի առումով։ Հետագայում տնտեսական աճի տեմպը կվերականգնվի, եւ այդ բարձրացումները կլինեն մեր իրավիճակին համարժեք»։

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն էլ իր հերթին ասաց, որ խոսքը շուրջ 500 հազար մարդու մասին է։

«Եթե հաշվի առնենք այդ 100-200 դրամ կամ տարեկան 1000 դրամ վճարող սեգմենտը, շատ սիմվոլիկ բան է ստացվում։ Ինչքան էլ մարդու վիճակը լինի սոցիալապես անապահով, տարեկան 100 կամ 200 դրամ գույքահարկ վճարելը նրա սոցիալական վիճակի մեջ, ըստ էության, շատ բան չի փոխի, բայց մեր պետություն-քաղաքացի հարաբերությունների մեջ շատ լուրջ եւ էական փոփոխություն կմտցնի»,- ասաց վարչապետը։

Նա խոսքով՝ այսօր դղյակներ կան՝ տարեկան 800 հազար դրամ են վճարում, օրենքի փոփոխությունից հետո 15 մլն պիտի վճարեն։ 

Ատոմ Ջանջուղազյանն էլ ասաց, որ փոփոխությունը կլինի հատկապես այն գույքերի դեպքում, որտեղ էական տարբերություն կա կադաստրային արժեքների եւ շուկայականին մոտարկված արժեքների միջեւ։ Նա խնդրեց վարչապետին, որ հրատապ ճանաչվի հարցը, եւ այն ուղարկեն ԱԺ՝ քննարկման, որպեսզի հունվարի 1-ից ուժի մեջ մտնի նախագիծը, ինչին ի պատասխան՝ վարչապետը դրական արձագանքեց։

Տպել
2888 դիտում

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)