«Ես տասներկու տարի սպասել եմ այդ արդարացմանը». Մարտի 1-ի գործով դատավճիռների դեմ՝ 16 բողոք

2008 թվականին ՀՀ Նախագահի ընտրությունների հետընտրական շրջանում տեղի ունեցած իրադարձություններին առնչվող քրեական գործերի վերանայման գործընթացի շրջանակներում նշված գործերով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատավճիռների դեմ նոր հանգամանքի և արդարադատության բուն էությունը խաթարող հիմնարար իրավունքների խախտման հիմքով ՀՀ գլխավոր դատախազի կողմից մինչ օրս ներկայացվել է 16 բողոք:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ բողոքներից 13-ը ներկայացվել է Վճռաբեկ դատարանին, իսկ 3-ը` Վերաքննիչ դատարանին. «Բողոքարկումների արդյունքում 12 գործով բողոքներն ամբողջությամբ բավարարվել են, եւ արդյունքում կայացվել են արդարացման որոշումներ: 4 բողոք գտնվում է Վճռաբեկ եւ Վերաքննիչ դատարանների վարույթում»,- նշեց Աբրահամյանը՝ հավելելով, որ 2008թ. ՀՀ նախագահի ընտրությունների հետընտրական շրջանում տեղի ունեցած իրադարձություններին առնչվող այլ քրեական գործերի, դրանցով կայացված եւ օրինական ուժի մեջ մտած դատավճիռների ուսումնասիրությունները ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում են:

Հիշեցնենք՝ Վճռաբեկ դատարանը երեկ արդարացրեց Մարտի 1-ի գործով 9 դատապարտյալների՝ հռչակելով նրանց անմեղությունը: Արդարացվել են, մասնավորապես, Արմեն Ավագյանը, Մասիս Այվազյանը, Կարեն Թարխանյանը, Դավիթ Աղայանը, Վարդան Ջհանգիրյանը, Արման Շահինյանը, Դավիթ Մաթեւոսյանը, Խաչիկ Գասպարյանը եւ Սամվել Հարությունյանը: Նրանց վերաբերյալ մեղադրական դատավճիռների դեմ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի բողոքները բավարարվել են ամբողջությամբ: Մինչ այս արդարացվածների թվում են նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, հասարակական-քաղաքական գործիչ Վարդգես Գասպարին եւ ուրիշներ: Եվս մեկ դատապարտյալի՝ Արամ Բարեղամյանի վերաբերյալ գործով էլ Վճռաբեկ դատարանը երեկ մասնակի բավարարեց  Դատախազության բողոքը՝ որոշելով բեկանել դատավճիռը եւ քրեական գործն ուղարկել Ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

ՀԺ-ի հետ զրույցում արդարացվածներից Մայիս Այվազյանն ասաց, որ որոշումը դեռ չի ստացել, բայց այն իր համար սպասելի էր. «Արդեն սպասելի էր, որովհետեւ երկրում ահագին բան է փոխվել, չէր կարող չլինել, չլինելն ուղղակի անհասկանալի կլիներ»: Այվազյանը կարեւորեց, որ արդարությունը վերականգնվեց մարդու կենդանության օրոք եւ ոչ թե հետմահու:

Արդարացված Կարեն Թարխանյանը մեր զրույցում ասաց՝ գիտեր, որ անմեղ է եւ վաղ թե ուշ պիտի արդարացվի. «Ես տասներկու տարի սպասել եմ այդ արդարացմանը, որովհետեւ մենք իրոք ոչ մի մեղք չենք ունեցել, ես բազմիցս ասել եմ՝ թող մի փաստ բերեն, ասեն՝ դրա համար ենք քեզ դատապարտել, ինձ դատապարտել են կազմակերպիչով, ինչպես Նիկոլ Փաշինյանին եւ մյուսներին, լրիվ անմեղ տեղը, սկզբից դրել են զանգվածային անկարգության մասնակից, հետո տեսել են մասնակից չեմ, դաժանաբար բռնությունների են ենթարկել, ստիպել են, որ ցուցմունք տամ Նիկոլ Փաշինյանի եւ Խաչատուր Սուքիասյանի դեմ»: Ըստ Թարխանյանի՝ հրաժարվելուց հետո իրեն  ասել են՝ ուրեմն նույն հոդվածով էլ կգնաս. «Բռնության ենթարկել, աչքս էլ վնասել են, մի աչքս հիմա լրիվ կույր է»: Հարցին՝ պահանջելո՞ւ է, որ իր դեմ ցուցմունք տված անձինք ենթարկվեն պատասխանատվության, Թարխանյանը պատասխանեց. «Այդ ամենի միջով անցնելով՝ չեմ ուզում, որ անգամ իմ թշնամին էդ դռներն ընկնի, բայց որ ես անմեղ եմ, դա՝ հաստատ»:

Արամ Բարեղամյանն էլ մեր զրույցում ասաց, որ դատարանի որոշումը կարող է մեկնաբանել միայն այն ստանալուց եւ իր փաստաբանի հետ քննարկելուց հետո, բայց ամեն դեպքում, նշեց, որ ինքը արդարացման էր սպասում. «Ես սպասում էի արդարացման, որովհետեւ այն ժամանակ էլ չէր ապացուցվել իմ մեղքը, լրացուցիչ ապացույց չկար, զուտ այդ փոխոստիկանապետն ասել էր, որ ես եմ խփել, եւ վերջ, իսկ մենք հասկանում ենք, որ դա հանձնարարական էր»: Նշենք, որ Բարեղամյանի գործով իշխանության ներկայացուցիչ առանցքային տուժողը, որին մարմնական վնասվածքներ հասցնելու համար էլ հենց դատապարտվել էր նա, Մալաթիայի նախկին փոխոստիկանապետ, գնդապետ Գագիկ Քամալյանն էր, որը 10 տարի անց հայտարարեց, թե իրականում չի իմացել եւ չգիտի՝ իրեն հարվածողը եղել է Արամ Բարեղամյանը, թե այլ անձ:  Հենց այդ հիմքով էլ Դատախազությունը գործի վերանայման վարույթ հարուցեց: Հարցին՝ պահանջելո՞ւ է, որ  փոխոստիկանապետը պատասխանատվության ենթարկվի սուտ ցուցմունք տալու համար, Բարեղամյանը դրական պատասխանեց՝ նշելով, որ դեռ պետք է դատարանի որոշման պատճառաբանությանը ծանոթանան. «Ես ենթադրում եմ, որ հարց է առաջացել, թե այդ ինչպես է ոստիկանը իր ցուցմունքը փոխել, ոնց է այն ժամանակ վստահ եղել, որ Արամն է խփել, մարդը գնացել, 3 տարի 2 ամիս նստել է, հիմա վստահ չէ. դրա համար նոր քննություն են նշանակել, բայց հստակ է, որ դատարանի որոշումը բեկանվել է, որովհետեւ իրավիճակ է փոխվել»,- ասաց Բարեղամյանը:

Տպել
1927 դիտում

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին

Ամերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ)