«16 տարվա հետեւողական պայքարից հետո վերականգնեցինք արդարությունը». փաստաբանները՝ Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ վճռի մասին

«Պատմականորեն սա առաջին վճիռն է, որով միջազգային դատական ատյանը արձանագրում է ադրբեջանական հակահայկական ատելությունն ու խտրականությունը, եւ այս վճռի իրավական հետեւանքը պետք է լինի նաեւ այն, որ Ադրբեջանը ժամանակի ընթացքում ապահովի այդ խտրականության վերացումը»:

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայազգի զինծառայողներ Գուրգեն Մարգարյանի եւ Հայկ Մակուչյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով ՄԻԵԴ-ի կողմից «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով այսօր հրապարակված վճռին. «Շուրջ 16 տարվա հետեւողական պայքարից հետո մենք վերականգնեցինք արդարությունը»,- նշեց նա:

Վճռով ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ եւ 14-րդ հոդվածներով ամրագրված կյանքի եւ խտրականության արգելքի իրավունքները: Ինչ վերաբերում է Հունգարիային, վերջինիս գործողություններում Եվրոպական դատարանը խախտում չի արձանագրել: Հիշեցնենք՝ ՀՀ զինված ուժերի զինծառայող, սպա Գուրգեն Մարգարյանը կացնահարվել է ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում: Նրանք այնտեղ էին՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրին: Սաֆարովը կացնի բազմաթիվ հարվածներով սպանել է Մարգարյանին քնած ժամանակ, մահափորձ է ծրագրվել նաեւ հայազգի Հայկ Մակուչյանի նկատմամբ, որը, սակայն, չի հաջողել: Հունգարիայի դատարանը առանձնապես դաժան և կանխամտածված սպանության, ինչպես նաեւ՝ սպանության նախապատրաստման համար Ռամիլ Սաֆարովին դատապարտել է ցմահ ազատազրկման՝ 30 տարի առանց ներման իրավունքի: Դատավարության ընթացքում Սաֆարովը խոստովանել է, որ առանձնակի դաժանությամբ ինքն է ծրագրել եւ սպանել Գուրգեն Մարգարյանին հայ լինելու պատճառով: 2012 թվականին Ադրբեջանի իշխանությունների խնդրանքով Սաֆարովը տեղափոխվել է Ադրբեջան՝ ԵԽ կոնվենցիայի համաձայն պատժի մնացած մասն այնտեղ կրելու պայմանով: Սակայն Ադրբեջան ժամանելուն պես Սաֆարովը նախագահական ներում է ստացել, ազատ արձակվել, արժանացել մայորի կոչման, նախագահի կողմից՝ բնակարանի և ութ տարվա աշխատավարձի՝ որպես ազգային հերոս: Գուրգեն Մարգարյանի եւ Հայկ Մակուչյանի ներկայացուցիչները Ադրբեջանի եւ Հունգարիայի դեմ անհատական գանգատ էին ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով ճանաչել կյանքի եւ խտրականության արգելքի հիմնարար իրավունքների խախտումները՝ միաժամանակ ֆինանսական փոխհատուցում չպահանջելով: Նրանց մոտեցումը այն էր, որ հայի կյանքը անգնահատելի է, եւ իրենք ունակ չեն որեւէ հայի կորցրած կյանքին տալ դրամական արտահայտություն: Գլխավոր պահանջը ոչ թե դրամական փոխհատուցումն էր, այլ ադրբեջանական հակահայկական քաղաքականության դեմ իրավական պաշտպանության միջազգայնորեն ուժեղացումը:

Այսօր հրավիրված ասուլիսին փաստաբան Սիրանուշ Սահակյանը նշեց, որ ՄԻԵԴ վճիռն ընդհանուր առմամբ իրենց գոհացնում է, եւ առաջին ձեռքբերումը, որ այդ վճռով եղավ, այն է, որ պատասխանատվության է կանչվել ադրբեջանական պետությունը, այն էլ՝ անպատժելիության համար. «Այս գործով մենք ունենք մեզ գոհացնող վճիռ, որով արձանագրվել են Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումներ, եւ քանի որ հենց ներման արդյունքում է արձանագրել կյանքի իրավունքի խախտումը, սրան պիտի հաջորդի այնպիսի միջոցառում, որը կապահովի մարդասպանի կողմից վճռի փաստացի կրումը»: Ինչ վերաբերում է Հունգարիային, նրա կողմից խախտումների փաստը չի արձանագրվել, թեպետ դիմումատու կողմը պահանջել էր արձանագրել, որ Հունգարիան նպաստել է, որ Ադրբեջանը կարողանա ապահովել անպատժելիությունը. «Տվյալ դեպքում ՄԻԵԴ-ը մեծ նշանակություն է տվել այն հանգամանքին, որ հունգարական դատարանները անհապաղ արձագանքել են միջադեպին եւ պատշաճ արդարադատության ճանապարհով բացահայտել են հանցագործությունը՝ դրա ծանրությանը համարժեք պատիժ նշանակելով»: Այս առումով Սահակյանը չբացառեց, որ վստահորդների հետ խորհրդակցելուց հետո կփորձեն  Հունգարիայի պատասխանատվության հարցը բարձրացնել նաեւ Մեծ պալատում:

Փաստաբան Լեւոն Գեւորգյանն էլ նշեց՝ Մեծ պալատ դիմելու այլ հիմքեր էլ կան: Ըստ նրա՝ իրենք պահանջել էին մասնավոր կարգավիճակում կատարված գործողությունը վերագրել պետությանը, սակայն Եվրոպական դատարանը չի համաձայնել նրանց այդ դիրքորոշմանը. «Այսինքն՝ մեր պնդումը ողջ վարույթի ընթացքում եղել է այն, որ Ադրբեջանը պատասխանատու է ոչ միայն նրա համար, որ հետամուտ չի եղել ՍաՖարովի պատժին, արդարացրել, հերոսացրել է նրան, այլ նաեւ նրա համար, որ պետությունն ինքն է ընդունել եւ ճանաչել  նրա գործողությունները որպես սեփականը եւ դա արել է՝ նրան ռազմական աստիճան շնորհելով, բնակարան պարգեւելով, ազատազրկման ժամանակահատվածում աշխատավարձի բարձրացման եւ այլ ճանապարհներով»: Փաստաբանների խոսքով՝ դատավորներից միայն մեկը՝ Պորտուգալիայի ներկայացուցիչն է հատուկ կարծիք գրել՝ համաձայնելով իրենց այդ դիրքորոշումներին, որ Հունգարիան եւս խախտել է կյանքի իրավունքը, եւ որ Ադրբեջանը Սաֆարովի գործողությունները ընդունել է որպես սեփականը: Դա եւս, թեեւ փոքրամասնության կարծիք է, բայց, ըստ նրանց, Մեծ պալատում կարող է օգտակար լինել: Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից իր դեմ կայացված վճիռները վիճարկելու պրակտիկան՝ փաստաբանները չբացառեցին նաեւ, որ Ադրբեջանը եւս շահագրգռված կլինի խնդիրը Բարձր պալատում բարձրացնելու հարցում, այսինքն՝ հնարավոր է՝ գործընթացը դեռ շարունակություն ունենա:

Լեւոն Գեւորգյանը հիշեցրեց, որ «Մանվել Սարիբեկյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով բոլորովին վերջերս կայացված վճռով Եվրոպական դատարանը, մոտենալով 14-րդ հոդվածի՝ խտրականության արգելքի իրավունքին, այնուհանդերձ, չէր արձանագրել դրա խախտումը, իսկ այս դեպքում խախտումը վերաբերում է ոչ միայն ներման փաստին, որը տեղի է ունեցել նրա տեղափոխման հաջորդ օրը, այլ նրան, որ պետական ամենաբարձր մակարդակով քաջալերման, ոգեւորման եւ հերոսացման հայտարարություններ են արվել թե՛ քաղաքական էլիտայի, թե՛ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, թե՛ միջազգային կառույցներում Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից, որոնք բացահայտորեն ցույց են տվել արմենոֆոբ եւ խտրական քաղաքականությունը, ինչն էլ դատարանի կողմից համարվել է անհերքելի: Անդրադառնալով 2-րդ հոդվածի՝ կյանքի իրավունքի խախտմանը՝ Լեւոն Գեւորգյանն ասաց, որ այս տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից մի շարք փորձեր են իրականացվել՝ արդարացնելու Սաֆարովի ներման գործողությունը. «Մասնավորապես՝ փորձել են արդարացնել ԵԽ-ի էքստրադիցիոն կարգավորումներով, ինչը դատարանի կողմից չի ընդունվել, չեն ընդունվել նաեւ փորձերը՝ Սաֆարովի սթրեսային իրավիճակները, հոգեկան խանգարումները հիմնավորելու մասին, եւ ՄԻԵԴ-ը փաստացի արձանագրել է, որ Ադրբեջանի կողմից տեղի է ունեցել կյանքի իրավունքի ընթացակարգային խախտում, այսինքն՝ չի ապահովվել համապատասխան պատիժը, որը համահունչ կլիներ կատարված հանցագործությանը»:

Խոսելով վճռի՝ սպասվող հետեւանքաների մասին՝ Սիրանուշ Սահակյանն ասաց, որ ՄԻԵԴ-ը հակված չէ իր վճռում թվարկել այն միջոցները, որ պետք է ձեռնարկվեն, բայց կա պահանջ՝ վերականգնելու նախկին դրությունը եւ իրականացնելու իրավիճակով թելադրված անհատական եւ ընդհանուր միջոցներ: Անհատականը, ըստ նրա, ենթադրելու է պատժի փաստացի կրման ապահովումը, իսկ ընդհանուրը լինելու են այնպիսի գործողությունները, որով կվերացվեն հայերի նկատմամբ ատելությունը եւ խտրականությունը. «Որոշման ուժի մեջ մտնելուց հետո դրա նկատմամբ հսկողությունը ստանձնելու է Նախարարների կոմիտեն, մենք ներկայացնելու ենք դիրքորոշում, եւ պետությունն էլ առաջարկելու է, թե ինչպես է պատկերացնում վճռի իրականացումը, որից հետո որոշումներ են կայացվելու, դրանց հետ համաձայն չլինելու դեպքում մենք իրավունք ենք ունենալու հարցը հետ հղել ՄԻԵԴ-ին, եւ քանի որ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ պատիժը չկրելու հետեւանքով է խախտվել կյանքի իրավունքը, այս դեպքում վերականգնման միակ ուղին կլինի պատժախուց հետ ուղարկելը»: Անդրադառնալով հարցին, թե այդ դեպքում որտե՞ղ պիտի Սաֆարովը կրի իր պատիժը՝ Սահակյանն ասաց, որ Ադրբեջանը, միանշանակ, կպնդի, որ նա պատիժը ստանա իրենց երկրում, բայց դրա համար Հայաստանը պետք է ստանա երաշխիքներ, որ հասարակությունում, որտեղ անձը հերոսացվել է օմբուդսմենից մինչեւ քաղաքական գործիչներ, կարող է առանց արտոնյալ պայմանների պատիժ կրել. «Եթե նման երաշխիքներ տրվեն, ինչի հավանականությունը շատ փոքր է, դա կարող է դիտարկվել լուծում, բայց մեր շեշտադրումը լինելու է այն, որ վճիռը կատարվի այնպիսի երկրներում, որտեղ Սաֆարովը իր պատիժը կկրի այլ դաժան հանցագործների հետ միասին առանց արտոնյալ պայմանների»: Ըստ Սահակյանի՝ պետք է դրվեն նաեւ վերահսկողական մեխանիզմներ, որոնք իրենց կողմից ստուգելի կլինեն:

Լեւոն Գեւորգյանի կարծիքով էլ՝ այս փուլում արդեն խնդիրը իրավականից անցնում է քաղաքական դաշտ, քանի որ Նախարարների կոմիտեն քաղաքական մարմին է, եւ իրենք չեն բացառում, որ այնտեղ որոշակի խնդիրներ կլինեն. «Իրավական մակարդակում առաջնային խնդիրն էր արձանագրել խտրականության փաստը եւ խտրականության քաղաքականությունը կոնկրետ երկրում, իսկ թե դրանից ինչպիսի դիվիդենտներ պետությունը կկարողանա քաղել, ավելի շատ քաղաքականության խնդիր է, ամեն դեպքում, մենք լիահույս ենք, որ քաղաքական թիմը զինված է բանակցություններում եւ կկարողանա մինչեւ վերջ հասնել այս իրավական վճռի քաղաքական հետեւանքներին»: Փաստաբանները հիշեցրին, որ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելուց հետո Հայաստանը, ի նշան բողոքի, խզել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ. «Վերջնարդյունքից կախված՝ դիվանագետները արդեն պետք է գնահատեն. եթե հեռավոր է եղել Հունգարիայի պատասխանատվությունը, միգուցե հարաբերությունները ջերմացնելու հարց առաջանա, իսկ եթե մենք կարողանանք նաեւ Հունգարիայի մեղսակցությունը հիմնավորել, հետեւությունները այլ կլինեն»,- նշեցին նրանք՝ հավելելով, որ իրենք ներկայացրել են փաստեր, ըստ որոնց՝ Հունգարիայի որոշմանը նախորդել եւ հաջորդել են տնտեսական լուրջ հետեւանքներ. «Մասնավորապես՝ ամենաբարձր մակարդակում եղել են հանդիպումներ, եւ դրանց շրջանակում Ադրբեջանի կողմից Հունգարիայում ինվեստիցիաներ կատարելու հարցն է քննարկվել, պարզապես դատարանի համար այդ փաստերը բավարար չեն եղել, որ Հունգարիան մեղսակից դարձվեր»:

Ըստ Սիրանուշ Սահակյանի՝ այս գործը պետության համար շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան դիմումատու ընտանիքի. «Ընտանիքի կորուստը անդառնալի է, եւ ընտանիքը չի պահանջել նյութական փոխհատուցում, մեր պայքարը եղել եւ մնում է բարոյական հատուցման մեջ, եւ ես կուզեի հատուկ շնորհակալություն հայտնել Գուրգեն Մարգարյանի հարազատներին, Հայկ Մակուչյանին, ովքեր, իրենց վիշտը մի կողմ դնելով, ուժ են գտել եւ վստահել մեզ այս գործընթացը՝ կանգնելով մեր կողքին, որպեսզի պետական նշանակության այս խնդիրը կարողանանք կյանքի կոչել, սա բացառապես մասնավոր անձանց շնորհիվ է իրականություն դարձել»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ նաեւ պետությունն է, օգտվելով երրորդ կողմի իր կարգավիճակից, ներկայացրել իրավական դիրքորոշումներ՝ աջակցելով իրենց պնդումների հիմնավորմանը:

Տպել
7477 դիտում

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից