Նոր ավերածություններ Շիրակի մարզում. քիչ առաջ մոլեգնած քամին Անի համայնքի 11 բնակավայր է վնասել (լուսանկարներ)

Մոտ մեկ ժամ առաջ Շիրակի մարզում ուժեղ քամու հետևանքով տուժել են Անի խոշորացված համայնքի մի քանի բնակավայրեր։ Քարաբերդում դպրոցի մեկ մասնաշենքի տանիքն է քամին ամբողջությամբ քշել-տարել, վնասվել են նաև գյուղի տները: Գուսանագյուղում, Ձիթհանքովում, Բայանդուրում ևս վնասվել են բնակելի տներն ու դրանց կից օժանդակ շինությունները: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում տեղեկացրեց Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը:

«Դեռ երկու օր առաջվա վնասներն ամբողջությամբ չէին հաշվարկել, ավարտել: Գուսանագյուղից մինչև Բագրավան վնասներ ունեինք: Ջրափիում հրդեհ էր եղել: Այսօր էլ բնակավայր եղավ, որ կրկնակի վնասվեց, օրինակ՝ Գուսանագյուղը: Շաբաթ օրվա քամուց 9 բնակավայր էր վնասվել, այսօր էլ 2-ն ավելացավ, դարձավ 11»,- ասաց համայնքապետը:

Արտակ Գևորգյանը բարեբախտություն է համարում, որ քամու հետևանքով զոհեր չկան, մարդիկ չեն վնասվել: Համայնքները նյութական վնասներ են կրել միայն:

Համայնքներ այցելած հանձնաժողովի անդամները անցնող օրերին վնասի չափերի հստակեցումների ընթացքում վնասներ կրած կառույցներում մեկ ընդհանրություն են նկատել. հիմնականում քամին ավերել է վերջին շրջանում կառուցված, նոր թիթեղներով պատված կտուրները: «Էստեղ հավանաբար մասնագիտական խնդիրներ կան, նոր հաշվարկների կարիք կա: Թիթեղապատ տանիքների կրած վնասն ավելի մեծ չափերի է հասնում, քան հին ազբոշիֆերներով տանիքներինը»,- ասաց Գևորգյանը:

Գրեթե բոլոր համայնքներում խնդիրներ կան՝ կապված էլեկտրամատակարարաման և ինտերներ կապի հետ: Բազմաթիվ հենասյուներ են շուռ եկել, կտրտվել են հոսանքի, ինչպես նաև կապի օպերատորների լարերը: Այս պահին քամուց տուժած համայնքներում են Անիի համայնքապետ Արտակ Գևորգյանը, Շիրակի մարզպետարանի պատասխանատուները, ԱԻՆ փրկարար ծառության Շիրակի մարզի փրկարարական վարչության աշխատակիցները: Աշխատանքներ են տարվում ստացած ահազանգերին արձագանքելու, վնասի չափերը ճշտելու ուղղությամբ։

Վերջնական հստակեցումներից հետո կկազմվի արձանագրություն, կներկայացվի մարզպետարան, մարզպետարանն էլ՝ կառավարություն՝ հնարավոր աջակցության ակնկալիքով:

Լուսնկարները՝ ՀԺ-ի

 

Տպել
3480 դիտում

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Միջադեպ է տեղի ունեցել Իրանի նախագահին տեղափոխած ուղղաթիռի հետ․ դեպքի վայր են մեկնել փրկարարական խմբերը

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Սիսիան-Գորայք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է