Պետք է ընդլայնել ՏՄՊՊՀ-ի մանդատը, որպեսզի կարողանան անբարո գերշահույթ ստացող տնտեսվարողների ականջից բռնել․ Զոհրաբյան

25/05/2020 schedule15:07

Ամենահեշտ բանն է ասել, որ այսինչ բանը ձեր մանդատի մեջ չի մտնում: Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից դիմելով ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանին՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա ընդգծեց՝ հատկապես հիմա, երբ տնտեսությունը ծանր իրավիճակում է գտնվում, եւ այդ վիճակը դեռ շարունակվելու է, պետք է ընդլայնել ՏՄՊՊՀ մանդատի շրջանակը, որպեսզի նա այն տնտեսվարողների ականջից բռնի, որոնք փորձում են այս ֆորսմաժորային իրավիճակում ստանալ անբարո գերշահույթ։

«Երբ մոնոպոլիստները դեղատներին մատակարարում էին դիմակներ, այդ ժամանակ դիմակները վաճառվում էին 20-30 դրամով։ Այդ ժամանակ էլ նրանք, վստահաբար, որեւէ մեկին լավություն չէին անում, էլի ունեին իրենց գերշահույթները։ Հիմա ունեն հարյուրապատիկ ավելի գերշահույթ, եւ ժամանակը բավականաչափ երկար էր, որ ՏՄՊՊՀ-ն նրանցից պահանջեր հաշվետվություն եւ նաեւ պատասխանատվություն՝ այս անոմալ գերշահույթների համար։ Եվ ասեմ, որ որակների համեմատություն եմ արել. նախկինում 20-30 դրամով վաճառվող դիմակները շատ ավելի որակյալ էին, քան այս անորակ թուղթը, որը մեկանգամյա օգտագործման համար էլ պիտանի չէ, ես դրա վտանգազերծիչ գործառույթին չեմ էլ վստահում»,- ասաց Զոհրաբյանը։

Պատգամավորն ընդգծեց՝ իրեն չի հանդիպել դեղատուն, որտեղ 150 դրամով դիմակ վաճառվի. «Կենտրոն եւ Արաբկիր շրջաններում ես գնել եմ դիմակ 220 դրամով։ Սա անթույլատրելի է, մենք պետք է հասկանանք, որ այս տրամաբանությամբ յուրաքանչյուր ընտանիք ամսական նվազագույնը 60 հազար դրամ պետք է վճարի դիմակ գնելու համար կամ էլ պետք է կեղտոտ ու վիրուսոտ դիմակը հանի գրպանից, ճպպացնի դեմքին ու ման գա։ Կարգավորեք այս ոլորտը, այլապես այն սոցիալական լուրջ խնդիր է առաջ բերելու»։

Նրա կարծիքով՝ սոցիալական ծրագրերում ներառված ընտանիքներն էլ պիտի անվճար դիմակներ ստանան։ 

Անդրադառնալով ՏՄՊՊՀ նախագահի հայտարարությանը, թե կարագի գինը նվազել է՝ Զոհրաբյանն ասաց. «Ես գնում եմ «Պրեզիդենտ» կարագ, որի 1 կգ-ն առաջ վաճառվում էր 4700 դրամով, ապա դարձավ 5300 դրամ, հիմա 6030 դրամ է»:

Տպել
1520 դիտում

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ