Հովակիմյանն առաջարկել է օրենքի նախագիծ, որով կարգավորվելու է Սահմանադրական դատարանի հանրաքվեի անցկացման կարգը

Այս տարի աննախադեպ իրավիճակում հայտնվեցինք, որպիսին Հայաստանի անկախ պատմության ընթացքում դեռեւս չէր եղել։ Դա այն է, երբ նշանակված եւ ընթացքի մեջ գտնվող հանրաքվեի պայմաններում կառավարությունն ստիպված եղավ հայտարարել արտակարգ դրություն, եւ հանրաքվեն չկայացավ։

Այս մասին այսօր ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։ Ըստ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի, որի հեղինակը հենց Հովակիմյանն է, առաջարկվում են մեխանիզմներ՝ կասեցված հանրաքվեն վերսկսելու համար: Հովակիմյանի խոսքով՝ Սահմանադրությամբ նախատեսված է, որ արտակարգ դրության պայմաններում հանրաքվե չի անցկացվում, իսկ թե ինչ է տեղի ունենում հետո, Սահմանադրությունը թողնում է օրենքով կարգավորման։ «Բայց մենք ունենք իրավիճակ, երբ հանրաքվեի մասին օրենքում այդ կարգավորումը որեւէ կերպ ամրագրված չէ, բացառությամբ մի նշման, որ ռազմական կամ արտակարգ դրության վերացումից հետո նախագահը 3 օրում նշանակում է հանրաքվե՝ ոչ շուտ, քան 50, ոչ ուշ, քան 65 օր հետո»,- ասաց պատգամավորը եւ հավելեց, որ այդտեղ կա խնդիր։ Խնդիրն այն է, թե ինչպե՞ս է շարունակվելու այդ հանրաքվեն, քանի որ եղել են հանձնաժողովներ, կողմեր, հիմնադրամներ, պարտավորություններ։ Հովակիմյանը հայտարարեց, որ նախագծի էությամբ փորձել է կարգավորել այս գործընթացը։ Մասնավորապես՝ օրենքով սահմանվում է, որ ռազմական կամ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեի դեպքում քարոզչության ֆինանսավորման հիմնադրամում մուտքերը սառեցվում են մինչեւ հանրաքվեի վերսկսումը: Հանրաքվեի վերսկսումից հետո քարոզչության կողմերը կարող են օգտագործել իրենց հիմնադրամներում մնացած միջոցները:

Սույն օրենքի նախագիծը եթե ընդունվի, տարածվելու է նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի գործընթացի վրա, եւ այն վերսկսվելու է սույն օրենքով սահմանված կարգով:

Նախագծով կարգավորվում է նաեւ հանրաքվեի չեղարկման հարցը։ Այն է, որ ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելուց հետո 12 ժամվա ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդես է գալիս հանրաքվեն կասեցնելու մասին հայտարարությամբ: Հովակիմյանը պարզաբանեց, որ եթե ռազմական դրության պայմաններում հանրաքվեն չեղարկվի, եւ եթե արդեն ընտրված լինեն հանձնաժողովի անդամները, այդ անձինք, նույնիսկ կամավորական սկզբունքներով, իրավունք չունեն մասնակցելու զորահավաքի։ Այս խնդիրը, Հովակիմյանի համոմզմաբ, շատ կարեւոր է, եւ այս չեղարկման ինստիտուտի ներդրմամբ նաեւ պետական անվտանգության հարցն է լուծվում։

Կառավարության ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը նշեց, որ նախագծի սկզբնական տեսքի վրա կառավարությունը երկար աշխատել է, ներկայացվել են առաջարկներ, որոնք մեծ մասամբ ընդունվել են։ Նա ասաց, որ գրավոր ներկայացրել են 3 առաջարկ, որոնց վրա նույնպես կարող են հետագայում աշխատել՝ ընդհանուր լուծելի ձեւակերպումներ գտնելու համար։

Հանձնաժողովում օրենքի նախագիծը ստացավ դրական եզրակացություն, պատգամավորներից շատերը կողմ քվեարկեցին դրան։

Տպել
1811 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը