Արայիկ Հարությունյանի հետ մեկտեղ երդվել է Արցախի ողջ ժողովուրդը. Բակո Սահակյան

ԱՀ նորընտիր նախագահը, ձեռքը դնելով 17-րդ դարի Ավետարանին և Սահմանադրությանը, երդվել է, բայց, իմ խորին համոզմամբ, նրա հետ մեկտեղ երդվել է Արցախի հանրապետության ողջ ժողովուրդը:Ըստ «Արցախպրես»-ի, այս  մասին այսօր՝ մայիսի  21-ին, ԱՀ  նորընտիր  նախագահ Արայիկ  Հարությունյանի պաշտոնի ստանձնմանը  նվիրված միջոցառման   ժամանակ  ասել է Բակո  Սահակյանը՝  նշելով, որ ժողովուրդը երդվում է  հավատարիմ մնալ այն արժեքներին, որոնք ժառանգել է նախնիներից:

«Ժողովուրդը երդվում է, որ մարտիրոսված հերոսների  գործը  կհասցնեն վերջնանպատակի: Երդվում  է, որ անտարբերությունը չուղեկցի մեր պարտականությունները  կատարելու   ժամանակ՝ լինի դա քաղաքացիական, թե՛  ծառայողական: Այդ անտարբերությանը կփոխարինեն ջերմությունն ու ուշադրությունը: Այսօր մեր ժողովրդի անունից երդվել է նորընտիր  նախագահը, ով գիտի մեր ազգային-ազատագրական պայքարի գինը, որովհետև դեռևս երիտասարդ տարիքում իր հասակակիցների հետ մեկտեղ ոչ թե զորակոչվել է, այլ նետվել է մեր հայրենիքի ազատագրելու, հետագայում նաև՝ այդ  հայրենիքը պաշտպանելու:

Այս  երկար  տարիների  ընթացքում  իմ  ծառայողական պարտականություններն իրականացնելու  շրջանակներում, անգամ  եթե  առիթ չէր լինում, ստեղծում  էի, որպեսզի  մեկ  անգամ ևս  ասեի, որ  մեր   հավաքական  ներուժի շնորհիվ  ունեցած  ձեռքբերումներում  մարդիկ  հատուկ  դերակատարություն  են  ունեցել,  և այդպիսիններից  մեկն  ինձ  համար եղել  է նորընտիր  նախագահ  Արայիկ  Հարությունյանը: Զբաղեցնելով  ԱՀ  վարչապետի, այնուհետև  պետնախարարի պաշտոնը՝  նա  իր  համեստ  մասնակցությամբ  նպաստել  է մեր  ունեցած  խնդիրների   լուծմանը  և  մեր  կյանքի  առաջընթացի  ապահովմանը: Այսօր մեկ  անգամ ևս նրա  հետ  մեկտեղ բոլորս  երդվեցինք, որ  անշեղորեն, հաստատակությամբ  շարունակելու  ենք  մեր   ծառայությամբ, խիզախությամբ, սխրագործություններով  կրկնապատկել  մինչ  այս  պահը արձանագրած  հաջողությունները»,-ասել է Բակո Սահակյանը:

Խոսելով երկրի  քաղաքական զարգացումների վերաբերյալ իր տեսակետի մասին՝ նա ընդգծել է, որ ոչ մի խոսք չի կարող փոխարինել ազատագրած հայրենիքը գրկելու  և    առաջ շարժվելու ապրելակերպին: Նորընտիր նախագահը  գիտակցում  է այդ  ամենը, և բոլորն այդ գիտակցումով շարժվելու են առաջ:
 
«Ես այդ  խաչը կրելու ճանապարհին եմ: Հաջողություն եմ  մաղթում, և  թող  այդ  հաջողությունն  ուղեկից  լինի  նրան, որպեսզի   այդ  առաքելությունը  կատարի   պատվով  և  արժանապատվությամբ: Որևէ անգամ Արցախում  մենք  զբաղված չենք եղել արցախցիների ֆիզիկական ապահովմամբ, Աստված մեծ  օժտել  է հատուկ առաքելություն   իրականացնելու  հնարավորությամբ, այն  է՝  կոչված ենք  եղել, այսօր  էլ  կանք  ու  կլինենք  հայ  ժողովրդի  արժանապատվությունը  բարձր պահելու:  Ամենայն  բարին  եմ   մաղթում Արայիկ Հարությունյանին և բոլորիս»,- մասնավորապես ասել է  Նախագահը:
Տպել
1715 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)