29 կողմ, 4 դեմ՝ Արցախի նորընտիր ԱԺ նախագահ ընտրվեց Արթուր Թովմասյանը, նախագահի տեղակալը կլինի Գագիկ Բաղունցը

Քիչ առաջ Արցախի նորընտիր Ազգային ժողովը փակ քվեարկության արդյունքում 29 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովի նախագահ ընտրեց «Ազատ Հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Արթուր Թովմասյանին: 

Փակ քվեարկությամբ 27 կողմ, 4 դեմ ձայներով ԱԺ նախագահի տեղակալ ընտրվեց Գագիկ Բաղունցը:

Ներկայացնելով ԱԺ նախագահի թեկնածուի կենսագրական տվյալները՝ նիստը վարող «Միասնական հայրենիք» կուսակցության պատգամավոր Մարսել Պետրոսյանն ասաց, որ Արթուր Թովմասյանն իր խորհրդարանական գործունեությունը սկսել է 1995թ. ապրիլի 30-ին, երբ Գյունե-Կալերի թիվ 24 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ երկրորդ գումարման խորհրդարանի պատգամավոր, եղել է սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ապա՝ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 1996-1997թթ. եղել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ:

2005թ. հունիսի 19-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ չորրորդ  գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Եղել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Հայրենիք» խմբակցության ղեկավար: 2010թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով թիվ 12 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, 2010-2015թթ. եղել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, 2015թ. մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով թիվ 9 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:

Եղել է արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ազատ Հայրենիք» կուսակցության հիմնադիր անդամ է, 2005-2006թթ.՝ կուսակցության համանախագահ:

2007-2009թթ. եղել է կուսակցության նախագահ, 2005թ.-ից՝ կուսակցության գրասենյակի տնօրեն, կուսակցության նախագահության անդամ: Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության ղեկավարն է: Եղել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Իր խոսքում Արթուր Թովմասյանը շնորհավորեց նորընտիր խորհրդարան անցած քաղաքական բոլոր ուժերին եւ մաղթեց բեղմնավոր աշխատանք: Շնորհակալություն հայտնելով նախորդ երեք գումարումների խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանին՝ համատեղ երկարատեւ աշխատանքի համար, նա ընդգծեց, որ առաջնահերթ պետք է ՀՀ Ազգային ժողովի հետ ստորագրել նոր Արցախ-Հայաստան միջխորհրդարանական պայմանագիր եւ տարեկան ունենալ միջխորհրդարանական 4 նիստ՝ ներկայիս 2-ի փոխարեն:

Թովմասյանն իր ելույթում ասաց, որ այս տարի Արցախում տեղի ունեցած նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները փաստում են՝ Արցախը որպես անկախ պետություն կայացել է.

«Կցանկանայի՞ խորհրդարանում տեսնել նաեւ այն ուժերին, որոնք չընտրվեցին, իհարկե կցանկանայի, բայց ունենք այն, ինչ ունենք»,- հավելեց նա:

Ապա Թովմասյանը շնորհակալություն հայտնեց Աշոտ Ղուլյանին, որը 15 տարի եղել է Արցախի ԱԺ նախագահ. «Մի դրվագ պատմեմ Արցախ-Ֆրանսիա բարեկամական խմբի գործունեությունից: Նրա ելույթը մինչեւ հիմա իմ ականջներում է: Ես այդ հպարտությունը ապրեցի Փարիզ քաղաքում: Հպարտացա, որ նա է Արցախի ԱԺ նախագահը»,- ասաց նա:

Թովմասյանը ընդգծեց, որ ինքն ու Ղուլյանը երկու քրոջ թոռներ են: Ասաց, որ Ստեփանակերտում այժմ ներդրումներ են իրականացվում, եւ շուտով 250 աշխատատեղով ծխախոտի գործարան կբացվի՝ 150.000 դրամ նվազագույն աշխատավարձով:

«Թիրախները կորոշեք, կասեք, թե կոռումպացված նախարարներն ովքեր են, եւ դրանով օգտակար կլինեք երկրի զարգացման գործին: Մենք հաշվի կառնենք այդ ամենը, եթե համապատասխանի իրականությանը»,- պատգամավորներին ուղղված իր խոսքում ասաց նա:

Նշենք, որ ԱԺ նախագահի պաշտոնում Թովմասյանին առջադրեց «Ազատ Հայրենիք» կուսակցությունը: «Արդարություն» կուսակցությունը առաջադրեց Վահրամ Բալայանի թեկնածությունը:

Բալայանը ինքնաբացարկ հայտնեց՝ ասելով. «Գտնում եմ, որ Արցախի ԱԺ նախագահի պարտականությունները պետք է կատարի քաղաքական մեծամասնությունը ներկայացնող քաղաքական ուժի ներկայացուցիչը: Ես մեծ պատասխանատվությամբ եւ գոհունակությամբ իմ ձայնը կտամ պարոն Թովմասյանին»: 

Նորընտիր խորհրդարանն այսօր ընտրեց նաեւ հաշվիչ հանձախմբի կազմ. նախագահ ընտրվեց «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը, իսկ քարտուղար՝ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ Հաշվիչ հանձնախմբում ընդգրկվեցին ամեն խմբակցությունից մեկական պատգամավոր։

Հիշեցնենք, որ մարտի 31-ին կայացած համապետական ընտրություննրի արդյունքներով Արցախի Հանրապետության յոթերորդ գումարման Ազգային ժողովում ներկայացված են քաղաքական 5 ուժեր: Պատգամավորական 33 մանդատներից 16-ը ստացել են «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը, 9-ը՝ «Միասնական հայրենիք», 3-ական՝ Արցախի «Արդարություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» ու 2-ը՝ Արցախի ժողովրդավարական կուսակցությունները:

Տպել
2759 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է