«Ակնհայտ է, որ թելադրված են քննիչի կողմից». Դավիթ Սանասարյանը՝ իր դեմ ցուցմունքների մասին

ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստին Սանասարյանը կասկածի տակ դրեց այն հանգամանքը, որ իր դեմ ցուցմունքները գրվել են անձամբ Սամվել Ադյանի կողմից:

Հիշեցնենք, որ այսօր ապացույցների հետազոտման ժամանակ նախագահող դատավոր Դավիթ Բալայանը տեղեկացրեց, որ, ըստ գործում եղած նյութերի, Ադյանը երեք անգամ դիմում է հասցեագրել ԱԱԾ քննիչին՝ ցանկություն հայտնելով նրա հետ առանձնազրույց ունենալ առանց փաստաբանի ներկայության: Եվս մեկ դիմում էլ հասցեագրել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետին՝ խնդրելով կազմակերպել իր հարցաքննությունը. «Ցանկանում եմ տալ խոստովանական ցուցմունք եւ անկեղծորեն ներկայացնել ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի առնչությունը եւ մասնակցությունը մեղադրանքում նշված դեպքերին»,- իր դիմում գրել է Ադյանը:

Նախագահող դատավորի խոսքով՝ այդ դիմումներից բացի, Սամվել Ադյանն ավելի ուշ մեկ այլ դիմում է հասցեագրել ԱԱԾ քննիչին՝ ասելով, որ Գեւորգ Խաչատրյանի հետ տեղի ունեցած առերեսումից հետո տվել է լրացուցիչ ցուցմունք, որով ընդունել է Խաչատրյանի ցուցմունքում տրված հանգամանքները եւ նրա հետ կրկին առերեսվելու անհրաժեշտություն չի տեսնում: Անդրադառնալով այս հանգամանքներին՝ Դավիթ Սանասարյանն ասաց. «Ես վստահություն ունեմ ու այդ մասին առաջիկայում կխոսեմ, որ այս գրությունների, դիմումների տակ պիտի գրած լիներ ոչ թե Սամվել Ադյան, այլ քննիչ Ոսկանյան, Երիցյան կամ այլ քննիչ, որովհետեւ ակնհայտ է, որ դրանք քննիչի կողմից թելադրված են»: Ըստ Սանասարյանի՝ քննիչի հետ հանդիպման ժամանակ ինքն ասել է, որ Սամվել Ադյանը չէր կարող նման ցուցմունք տալ, քանի որ դա չի համապատասխանում իրականությանը, սակայն քննիչը վարպետորեն ներկայացրել է, որ դրանք Սամվել Ադյանի գրություններն են. «Եթե ոչ այս վերջինը, ապա մյուսները քննիչի կողմից պարտադրված են»,- հայտարարեց Սանասարյանը՝ կրկնելով, որ իրենց համոզմունքն այն է, որ Սամվել Ադյանը չէր կարող նման ցուցմունք տալ:

Նախագահող դատավոր Դավիթ Բալայանը կատակեց՝ ասելով, թե սպասում էր, որ Դավիթ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը կանդրադառնա քննիչին ուղղված վերջին դիմումին եւ կասի, որ իր այդ գրությամբ Սամվել Ադյանը նրան ցուցում է տվել, որ անհրաժեշտ չէ իրեն հարցաքննել. «Բայց Դավիթ Սանասարյանը կանխեց, որ Սարդարյանը նման կերպ վարվի»,- ասաց նա:

Այնուհետեւ Սանասարյանի հայտարարությանը առարկեց մեղադրող դատախազը՝ ասելով, որ նա պետական պաշտոնատար անձանց՝ քննիչների ոչ իրավաչափ գործողությունների վերաբերյալ չհաստատված հայտարարություններ արեց. «Ցանկանում եմ արձանագրել, որ առկա դիմումները գրված, ստորագրված են Սամվել Ադյանի կողմից, եւ որեւէ տեղեկություն խախտման կամ այլ անձի կողմից գրված լինելու մասին առկա չէ»: Դատախազի խոսքով՝ նման հայտարարություն անելը տեղին չէ. «Այս բոլոր տվյալները Ադյանը հետագայում նաեւ իր փաստաբանների ներկայությամբ է նշել, հետեւաբար դրանք կասկածի տակ դնելը ներկա փուլում ճիշտ չէ»,- ասաց նա՝ հավելելով, որ առաջիկայում Ադյանը եւս հնարավորություն կունենա իր դիրքորոշումը արտահայտել:

Տպել
2856 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը