Ոչ այնքան առերևույթ պետական դավաճանություն

16/05/2020 schedule20:02

Դավիթ Շահնազարյանը ներկայացրել է «հաղորդում հանցագործության մասին» եւ վարչապետ Փաշինյանին մեղադրել պետական դավաճանության մեջ, որովհետեւ նա արցախյան բանակցություններում Ադրբեջանի դիրքորոշումն անվանել է կառուցողական։ Սա, հիշեցնենք, այն նույն Դավիթ Շահնազարյանն է, որ ժամանակին ստորագրահավաք էր կազմակերպել՝ Ռոբերտ Քոչարյանին Հաագայի միջազգային դատարանում դատելու համար, իսկ հիմա նրա ամենամոլի պաշտպաններից է։ Բայց սա դեռ մի կողմ թողնենք. Ի վերջո մարդը սխալական է եւ կարող է ժամանակ առ ժամանակ դիրքորոշումներ փոխել (պայմանով, իհարկե, որ հրապարակավ ընդունի, որ նախկինում սխալվել է, եւ բացատրի, թե ինչն է իրեն ստիպել փոխել դիրքորոշումը)։

Խնդիրը ոչ թե կոնկրետ այդ մարդու հայտարարությունն է, այլ այն, որ ներքաղաքական պայքարը Հայաստանում աստիճանաբար սրվում է, եւ «պետականդավաճանության» թեման ըստ երեւույթին առաջիկայում հաճախ է շոշափվելու, ուստի կարեւոր է հասկանալ, թե ինչի մասին է խոսքը։ Եթե պարզ ասենք՝ խոսքը թշնամուն ինչ-որ ձեւով օգնություն ցույց տալու մասին է, իսկ մեր դեպքում, հասկանալի է, առաջին հերթին նկատի է առնվում Ադրբեջանի հետ պատերազմի հնարավոր վերսկսումը։

Միանգամից ասենք՝ պատերազմի վերսկսման հավանականությունը միշտ էլ եղել է ու այսօր էլ կա։ Ավելին՝ այսօր այդ հավանականությունը նույնիսկ ավելի մեծ է, որովհետեւ Ադրբեջանի իշխանությունները, հնարավոր է, սոցիալական խնդիրներից սեփական ժողովրդի ուշադրությունը շեղելու այլ տարբերակ պարզապես չգտնեն։ Դրա համար էլ հայկական բանակը պիտի ցանկացած պահի պատրաստ լինի ռազմական գործողությունների վերսկսմանը ու վստահաբար՝ պատրաստ է։ Բայց այդ պատերազմում հաղթելու համար մեզ անհրաժեշտ կլինի համախմբել բոլոր ուժերը, այսինքն՝ դառնալ միասնական բռունցք։ Հնարավոր չի լինի հաղթել պատերազմում առանց պետական բոլոր կառույցների անխափան աշխատանքի, առանց ամուր տնտեսության, առանց ներհասարակական համերաշխության եւ առանց իշխանությունների նկատմամբ համաժողովրդական վստահության բարձր մակարդակի։ Եվ այս գործոններից որեւէ մեկի թուլացմանն ուղղված ցանկացած քայլ, գիտակցված, թե ոչ, խարխլում է մեր մարտունակությունը, նվազեցնում է նոր պատերազմի դեպքում հաղթելու մեր հնարավորությունները, ու հետեւաբար՝ շատ կոնկրետ օգնություն է թշնամուն։ Ու դա, ի դեպ, շատ հստակ նկարագրված է ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ՝  «Պետականդավաճանություն» հոդվածում։

Բայց իրավական նրբերանգները մի կողմ թողնենք։ Եթե մեկը կարծում է, որ նոր պատերազմն անխուսափելի է, եւ դրանում վստահ լինելով՝գիշեր-ցերեկ հնարավոր բոլոր քարոզչամիջոցներով սեփական երկրի ղեկավարին ու զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին պետական դավաճան է անվանում, դրանով օգնո՞ւմ է թշնամի երկրին, թե՞ չի օգնում։ Իհարկե օգնում է, որովհետեւ պատերազմի վերսկսման դեպքում ի՞նչ ոգով պիտի կռվեն մեր զինվորները, եթե կասկածներ ունենան, որ իրենց գերագույն գլխավոր հրամանատարը  «դավաճան է»:

Իսկ Հայաստանում բազմաթիվ քաղաքական ուժեր ու «գործիչներ» հենց դրանով են զբաղված՝ իրականացնում են ճիշտ այն քարոզչությունը, որը պատերազմ սկսելուց առաջ Ադրբեջանը պիտի իրականացներ՝ մեր հասարակությունը պառակտելու նպատակով։ Ընդորում՝ պատահական է, թե ոչ, բայց այդ քարոզչությունն իրականացնում են Հայաստանում կամ արտասահմանում գտնվող այն առանձնատներից, որոնց գումարով հայկական բանակի մարտունակությունը հաստատ հնարավոր կլիներ էապես բարձրացնել, եւ իրականացնում են այն քարոզչամիջոցներով, որոնց վրա ավելի շատ գումար է ծախսվում, քան ժամանակին ծախսում էին առաջնագիծն ամրապնդելու վրա։

Բայց լավ է, որ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածն ուսումնասիրում են։ Հետո չեն ասի՝  «տեղյակ չէինք»:

Տպել
4351 դիտում

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին