Ֆուտբոլի ազգային առաջնությունների 80%-ն ավարտին կհասցվի. ՈԻԵՖԱ-ի նախագահ

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կարծում է, որ կորոնավիրուսի պատճառով Եվրոպայում դադարեցված ֆուտբոլային ազգային առաջնությունների մեծ մասն ավարտին կհասցվի: Նա հարցազրույց է տվել ու նշել, որ տեսնում է դրա բոլոր նախադրյալները: Ինչպես փոխանցում է Football Italia-ն, ըստ նրա, ամեն ինչ կախված է իրավիճակից, սակայն 2019-20 մրցաշրջանի խաղերը վերսկսելը միանգամայն հնարավոր է:

«Ազգային առաջնություններն ՈՒԵՖԱ-ի հետ կապ չունեն, եւ նրանք ինքնուրույն են որոշելու՝ ինչպես են ուզում առաջ շարժվել, բայց ինչպես նախկինում եմ ասել, կածում եմ՝ առաջնությունների 80%-ն ավարտին կհասցվի»,- ասել է նա՝ ավելացնելով, որ իր կարծիքով՝ Ֆրանսիայի առաջնությունը վաղաժամ ավարտելը շտապողական քայլ է համարում, թեեւ հարգում է երկրի իշխանությունների՝ կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ որոշումները:

Չեֆերինը մեծ վստահություն ունի նաեւ Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի ընթացիկ մրցաշրջանն ավարտելու վերաբերյալ: Առայժմ հստակ ժամկետներ չկան, եւ պետք է սպասել ՈՒԵՖԱ-ի ղեկավարության որոշմանը: Դա տեղի կունենա՝ անկախ եվրոպական ազգային առաջնությունների որոշումներից:

«Մենք եվրոպական մրցաշրջանն ավարտելու հստակ ծրագիր ունենք: Պետք է սպասենք, որ ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն որոշում կայացնի ժամկետների վերաբերյալ, բայց կարծում եմ՝ մրցաշրջանն ավարտին կհասցվի, եթե օգոստոսին ամեն ինչ լինի այնպես, ինչպես հիմա է»,- ասել է նա՝ ավելացնելով, որ ՈՒԵՖԱ-ի նպատակն է, որ մրցաշարերում ընդգրկված իտալական թիմերը նույնպես շարունակեն ելույթները:

ՈՒԵՖԱ-ի նախագահը նաեւ խոսել է հաջորդ մրցաշրջանի մասին: Նշել է, որ անկախ նրանից, թե ազգային լիգաներն ինչ որոշումներ կկայացնեն ընթացիկ մրցաշրջանի վերաբերյալ՝ կշարունակեն խաղալ, թե վաղաժամ կավարտեն, եվրագավաթների 2020-21 մրցաշրջանին մասնակցելու համար նրանց թիմերը պետք է մասնակցեն ՈՒԵՖԱ-ի որակավորման փուլերին: Ինչ վերաբերում է հաջորդ մրցաշրջանի եվրագավաթների որակավորման փուլերի օրացուցային պլանին, ապա այն, Չեֆերինի կարծիքով, մեծ փոփոխություն չի կրի: Եվրագավաթների որակավորման փուլերը սովորաբար մեկնարկում են հունիս-հուլիս ամիսներին:

Եվրոպայում ֆուտբոլը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցվել է մարտի սկզբին: Մի շարք առաջնություններ արդեն վերսկսել են մարզումները՝ հետեւելով իրենց երկրների իշխանությունների ցուցումներին: Վաղվանից՝ մայիսի 16-ից, վերսկսվում է Գերմանիայի առաջնությունը: Մի քանի այլ երկրների, օրինակ՝ Պորտուգալիան, Չեխիան, նույնպես հստակ որոշել են վերսկսել: Կան նաեւ առաջնությունը վաղաժամ ավարտած երկրներ: Բացի Ֆրանսիայից՝ այդպես վարված երկրների թվում են Բելգիան, Նիդերլանդները: Իսկ եվրոպական միակ երկիրը, որտեղ կորոնավիրուսը ֆուտբոլը չի կանգնեցրել, Բելառուսն է:

Տպել
1632 դիտում

«Քաջարի» զինվորը «բախվել» է «եկեղեցին ասպատակող» լրագրողի հետ. Ստյոպա Սաֆարյան

Լևոն Քոչարյանի թիկանապահը հարվածել է լրագրողին, ԱԺ-ն թող չխառնի «Պոպլավոկ»-ի հետ․ Հովհաննիսյան

Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում խաղային ոլորտը կարգավորող օրենսդրությունում

Այն պրոցեսները, որոնցում ներգրավված են նաև հոգևորականները, իրականացվում են ՀՀ պետականության դեմ. Հովհաննիսյան

ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրը

Առաջարկվում է Հարկային օրենսգրքում սահմանել QR կոդի հասկացությունը․ երբ ուժի մեջ կմտնի օրենքը

«Հար-Մա եղբայրներ» ընկերության տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է․ ինչ է հայտնաբերվել

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

Օդի ջերմաստիճանը կնվազի․ ժամանակ առ ժամանակ անձրև և ամպրոպ է լինելու

Սահմանազատման հիմքում նաև իրավական փաստաթուղթ կա, ընդդիմությունը փորձում է կեղծ օրակարգեր առաջ քաշել. Տիգրանյան

16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել

Ռեստորանում ընթրելիս տղամարդը հանել է ատրճանակն ու պատահական կրակել․ կա զոհ

Լևոն Քոչարյանի «ախռանիկը» Ազգային ժողովի շենքի տարածքում հարվածել է Civic.am-ի լրագրողին

Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները տրամադրվել են ՀՀ ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին

Օպերատիվ իրավիճակը անցած 1 օրում․ բացահայտվել է հանցագործության 86 դեպք, արձանագրվել՝ 10 ճանապարհատրանսպորտային պատահար

ԱԳ նախարարի տեղակալը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը

Ալմա Աթայի հռչակագրով ՀՀ-ն ունի տիտղոս Հայաստանի Հանրապետության ամբողջ ինքնիշխան տարածքի վրա․ Վարդանյան

Ինչը կերաշխավորի Հայաստանի Հանրապետության գոյությունն ու զարգացումը․ վարչապետը հրապարակել է պետության մասին 4-րդ զրույցը

Այս ֆոնին հասկանո՞ւմ եք՝ ինչ լավ է, որ, ի վերջո, Ադրբեջանը համաձայնվել է 1991-ի դրության վիճակին վերադառնալ. Իոաննիսյան

Աշխարհում ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի. Արթուր Հովհաննիսյան

Պաշտպանության բնագավառում ՀՀ-Ֆրանսիա երկկողմ, ինչպես նաև ԵՄ-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Քեզ փող են տալիս, անում ես, դու շուն ես. Դավթյանը՝ իր ներկայացման ժամանակ ակցիա իրականացրած երիտասարդին (տեսանյութ)

Մեր հավատքը ձեր բիզնեսին մի խառնեք, Աստծուց վախեցեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Պետությունն ունենում է պետական սահման, դուք առաջարկում եք առաջնորդվել շփման գծով, դրա ի՞նչն է պետականանպաստ. Կարապետյան

Այսօր՝ ՀՀ ԱԺ, վաղը «Արմյանսկիյ օբլըստի» ինչ-որ «գարադսկոյ դումայի պատգամավոր կլինեն․Ալեքսանյանը՝ ընդդիմության մասին

Վարչապետն օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

Լեգիտիմացնում եք ուժը, երբ այն սկսի գործել, ձեր դաշնակիցները իրենց իրավունքները չեն կատարի. Ռուբինյանը՝ ընդդիմությանը

Օդեսայում հրթիռակոծության հետևանքով զոհեր կան, հրդեհվել է «Կիվալովի ամրոց»-ը․ այսօր սգո օր է հայտարարվել

Բրիտանական ընտանիքի անդամը՝ դքսուհի Սոֆին, այցելել է Ուկրաինա

Ընդդիմության առաջարկած սահմանագծման վերաբերյալ նախագիծը մերժվեց․ «Քաղաքացիական պայմանագիր»-ը դեմ քվեարկեց

Զինված հարձակում է եղել Աֆղանստանի Հերաթ նահանգի մզկիթի վրա․ կան զոհեր

ՆԳՆ փրկարարական ծառայության Երևանի վարչությունն ամփոփել է ապրիլի գործունեությունը

Լիտվացի գործընկերները պատրաստակամություն են հայտնել աջակցել ՀՀ ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումներին

Ավտոմեքենան բախվել է ձիուն․ հոսպիտալացված տուժածներից վարորդի վիճակը ծանր է

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 30-ին

Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Խնձորի չափ կարկուտ․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը

Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի