2020-ի ապրիլին 2019-ի նույն ամսվա համեմատ անշարժ գույքի շուկայում գործարքները նվազել են․ Պետրոսյան

2020թ. ապրիլ ամսին անշարժ գույքի շուկայում արձանագրվել է 2892 գործարք, ինչը 2019-ի նույն ամսվա համեմատ 82.2 տոկոսով պակաս է։ Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը՝ հավելելով, որ 2019-ի ապրիլին 16 հազար 270 գործարք է եղել։ Նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված՝ հանրության մի մասի մեջ սպասելիքներ են ձեւավորվել, որ վաղ թե ուշ անշարժ գույքի գները կնվազեն։ Մյուս կողմից էլ անշարժ գույք վաճառողներն են սպասում՝ իրավիճակը կարգավորվի, որ հետո իրենց գույքը ավելի թանկ կարողանան վաճառել։

Անշարժ գույքի շուկայի վրա կորոնավիրուսի ազդեցության եւ հնարավոր հետեւանքների մասին ՀԺ-ն զրուցել է Արման Պետրոսյանի հետ։

- Պարո՛ն Պետրոսյան, ապրիլին գործարքների այսչափ նվազումը կորոնավիրուսո՞վ է պայմանավորված, թե՞ այլ հանգամանքներ կան:

- Սա հիմնականում պայմանավորված է այն սահմանափակմամբ, որ Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակները չեն գործել մարտի 26-ից մինչեւ ապրիլի 27-ը։ Գործելուց հետո դիմումների քանակները վերականգնվել են։ Չնայած ասեմ, որ նվազում, ամեն դեպքում, մայիսին էլ ենք արձանագրելու, բայց այդ նվազումն այսչափ չի լինելու։ Ճիշտ է, մենք հնարավորություն տվել ենք քաղաքացիներին՝ բոլոր տեսակի դիմումներն առցանց ներկայացնելու, բայց քանի որ որոշ դիմումների դեպքում էլեկտրոնային ստորագրություն էր պահանջվում, հիմնականում չէին կարողանում քաղաքացիներն օգտվել, բայց, ամեն դեպքում, այս համաճարակը ազդելու է, որ գործարքները նվազեն, թե ինչ ծավալի կլինի այդ նվազումը, դեռեւս պարզ չէ։ Երբ ամփոփենք մայիս-հունիս ամիսները, պատկերը կունենանք։ Երբ գրասենյակները նորմալ աշխատեն, այդ ժամանակ հստակ կլինի, թե համաճարակն ինչքանով է ազդում անշարժ գույքի շուկայի վրա։

- 2892 գործարքները հիմնականում Երեւանո՞ւմ են եղել, թե՞ մարզերում, եւ ո՞ր տեսակի գործարքներն են գերակշռում դրանց մեջ։

- Սովորաբար գործարքների մոտ 50 տոկոսը Երեւանում է արձանագրվում։ 2892 գործարքներից 1165-ը օտարման գործարքներ են եղել, 257-ը՝ վարձակալության, 915-ը՝ գրավադրման։ Մնացածը ժառանգություն, առաջնային գրանցում եւ այլ գործարքներ են եղել։

- Գնային առումով փոփոխություններ նկատելի՞ են։

- Այս պահին՝ ոչ, ժամանակահատվածը դեռեւս կարճ է, որ ազդի անշարժ գույքի գների վրա։ Բայց եթե միտումները պահպանվեն, եւ պարբերաբար մի քանի ամիս շարունակ գործարքների քանակի նվազում արձանագրվի, անշուշտ, դա բերելու է նրան, որ սկսելու են գները նվազել։ Այս պահին դեռեւս այդպիսի միտում չունենք։ Կարելի է ասել՝ պահպանվում են այն գները, ինչը կար մինչ համաճարակը։

- Հանրության մի մասի մեջ սպասելիքներ են ձեւավորվել, որ անշարժ գույքի գները կնվազեն։ Ինչքանո՞վ եք հավանական համարում այդ սպասելիքների արդարացումը։

- Հենց այդ սպասումներն են բերում նրան, որ ավելի են սկսում նվազել գործարքները, այսինքն՝ այն մարդը, որն այսօր ուզում էր գործարք կատարել, հիմա սպասում ունի, որ, վարակով պայմանավորված, հնարավոր է՝ գները նվազեն։ Դրանից ելնելով էլ այդ գործարքն այս պահին չի իրականացնում։

- Մարդիկ հիմա շատ են օգտվում տարբեր ծրագրերից՝ նորակառույց շենքերում հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու համար։ Ինպե՞ս կազդի շուկայի տեղաշարժը նորակառույց բնակարանների գների վրա։

- Նորակառույցների ծրագրերի վրա ավելի շատ բանկային քաղաքականությունն է ազդում, քան՝ այս վիճակը։ Եթե բանկերը շարունակեն մատչելի տոկոսներով վարկեր տրամադրել եւ չկոշտացնեն պայմանները, կարծում եմ՝ նորակառույցների դեպքում խնդիր չենք ունենա։

- Հնարավոր համարո՞ւմ եք, որ անշարժ գույքի շուկայում հակառակ պատկերը լինի, եւ վաճառողները, գործարքների նվազումից ելնելով, գները բարձրացնել։

- Չէ՛, կարծում եմ՝ հակառակը. ով այս պահին ունի անշարժ գույք եւ չէր ուզում վաճառել, հիմա արդեն մտածելով, որ հետագայում հնարավոր է անշարժ գույքի գները նվազեն՝ իր գույքը կհանի վաճառքի խելամիտ գնով, որպեսզի մինչեւ գնանկումը կարողանա վաճառել, այսինքն՝ գների բարձրացում միանշանակ չենք ունենալու, դա բացառված է, բայց կարող է նաեւ հակառակը լինել. մարդիկ, իմանալով, որ գները նվազելու են, առաջարկն ավելացնեն շուկայի, եւ դա արագացնի գների նվազման տեմպերը։

- Այս ընթացքում դիմումներ կամ մտահոգություններ ստացե՞լ եք անշարժ գույքի գործակալություններից։ Ի վերջո, գործարքների նվազումը նրանց վրա էական ազդո՞ւմ է:

- Այո՛, ազդում է, բայց որեւէ ձեւով նրանց կողմից այդ հարցով դժգոհություն չենք ստացել։ Ավելի շատ դժգոհում էին, որ այդ 1 ամսվա ընթացքում դիմումներ ներկայացնելու խնդիր ունեին։ Բացի այդ, նրանց գործունեությունը օրենսդրությամբ չի կարգավորում։ Մենք՝ որպես լիազոր մարմին, իրենց գործունեության հետ որեւէ առնչություն չունենք։

- Ե՞րբ եք ակնկալում, որ իրավիճակն անշարժ գույքի շուկայում կկարգավորվի, եւ ի՞նչ պատկեր կունենանք հետագայում։

- Սա սերտորեն փոխկապակցված է տնտեսության հետ։ Որքան ժամանակ տնտեսությունը չկարողանա վերականգնվել եւ գալ նախկին իրավիճակին, այդքան ժամանակ էլ անշարժ գույքի շուկայում գործարքների քանակների նվազում ենք արձանագրելու։ 2008թ. ճգնաժամի ժամանակ մոտ 2 տարի տեւեց մինչեւ շուկան վերականգնվեց։ Թե որքան սա կտեւի, դեռ վաղ է կանխատեսում անել։

- Կան ոլորտներ, որոնք տարբեր իրավիճակներում կարողանում են արագ վերականգնվել։ Անշարժ գույքի ոլորտում նման խթանիչ մեխանիզմներ չկա՞ն։

- Հնարավոր չէ, քանի որ սրանք ֆինանսական գործարքներ են եւ ավելի դժվար են վերականգնվում։ Մինչեւ մարդու սպասումները վերանան, մինչեւ մարդը հասկանա, որ կայուն վիճակ է, բավական ժամանակ է անցնում։

- Պարո՛ն Պետրոսյան, կադաստրային արժեքները որքանո՞վ են համապատասխանում վաճառվող անշարժ գույքի արժեքներին։

- Կադաստրային արժեքները, որ այսօր գործում են, հաստատվել են 2002թ. կամ դրանից վաղ։ Այսօրվա գործող կադաստրային արժեքները եւ անշարժ գույքի շուկայական արժեքներն իրար հետ որեւէ աղերս չունեն։ Այս պահին կա գործընթաց այդ արժեքներն իրար մոտեցնելու։

- Եթե 4-5 ամիս հետո էական գնանկում լինի, արդյոք դա կազդի՞, որ ներկայումս վերանայվող կադաստրային գործընթացում եւս փոփոխություններ լինեն։

- Վերանայման արդյունքում շուկայական արժեքներից մոտ 20 տոկոսով ավելի ցածր արժեք է սահմանվում։ Եթե նվազումը այնպիսին լինի, որ գերազանցի 20 տոկոսը, անշուշտ, անհրաժեշտություն կառաջանա նաեւ նոր կադաստրային արժեքները վերանայելու, բայց եթե այդ նվազումը լինի 5-10 տոկոսի սահմաններում, կարծում եմ՝ նման անհրաժեշտություն չի լինի, քանի որ կադաստրային արժեքն ավելի ցածր կմնա ամեն դեպքում, քան՝ շուկայական արժեքը։

Նշենք, որ կորոնավիրուսի սկզբնական շրջանում, այնուամենայնիվ, մարտ ամսին գործարքներն աճել էին։ 2020-ի մարտին իրականացվել է անշարժ գույքի 15 հազար 442 գործարք։ 2019-ի մարտին արձանագրվել էր 15 հազար 213 գործարք, այսինքն՝ 2020-ի մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճը կազմել է 1.5 տոկոս։

Տպել
3564 դիտում

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից