Փաշինյանը գա Գյումրի՝ հասկանանք՝ ինչ ենք անում. Վարդանանց հրապարակում անժամկետ հացադուլ է հայտարարել Արտյոմ Թումանյանը

«Դադարեցնենք թավիշը. Փաշինյան, արի Գյումրի, պաշտպան կանգնենք մեր հեղափոխության ձեռքբերումներին»: Այս ցուցապաստառ-կոչով այսօր կեսօրից Գյումրիում հացադուլ է հայտարարել «Իմ Գյումրի» քաղաքացիական նախաձեռնության առաջնորդ Արտյոմ Թումանյանը:

Վարդանանց հրապարակում եռագույնների և ցուցապաստառի առկայությունն են միայն վկայելու, որ տարածքում հացադուլավոր կա: ՀԺ-ի հետ զրույցում Թումանյանն ասաց՝ ո՛չ տարածքում բազմություն հավաքելու նպատակ ունի, ո՛չ էլ նման կոչեր անելու: Իր քայլն առավել լուրջ հիմքեր ունի: «Երկրի վիճակը պայթյունավտանգ է: Որքան էլ փորձում են հանգստացնել, կարգավորել, հնարավոր չէ: «Իմ Գյումրի» քաղաքացիական նախաձեռնությունը էս պահից սկսած սատար է կանգնում ՀՀ վարչապետին և պահանջում վարչապետի այցը Գյումրի, որ գա, տեր կանգնի հեղափոխության ձեռքբերումներին»,-հայտարարեց Թումանյանը:

Որքանո՞վ է իրատեսական, որ վարչապետը, հատկապես արտակարգ դրության այս օրերին, կգա Գյումրի և եթե չգա, որքա՞ն ժամանակ է Արտյոմ Թումանյանը պատրաստ մնալ հացադուլի մեջ՝ ասաց՝ կամքս ու հոգիս անկոտրում են, գնալու եմ մինչև վերջ, որքան որ պահանջվի: Այսօրվանից սկսած՝ անժամկետ, ամեն վայրկյան լինելու է հրապարակում. «Նպատակն այն է, որ Փաշինյանը գա Հայաստանի հայրաքաղաք Գյումրի, հասկանանք՝ ինչ ենք անում, իսկ եթե չի գալիս, ես ավելի լավ է՝ իմ քաղաքի այս հրապարակում անզգայանամ, որ հասկանանք՝ իրականությունն էս է: Մեր նպատակը մեկն է. տեր կանգնել մեր ձեռք բերած հեղափոխությանը, որ կարողանանք սկիզբ դնել հեղափոխության ավարտին»:

Թումանյանն ասաց՝ իր պահանջը հասցեատիրոջը հասցնելու այլ տարբերակ հացադուլից բացի, արդեն չկա: Շատերն են բազմաթիվ խնդիրներ ամենատարբեր ձևերով փորձում բարձրացնել, լուծումներ ակնկալել, սակայն՝ անարդյունք: Որևէ մեկը ՀՀ քաղաքացուն ականջալուր չէ:

«Հայաստանի  քաղաքացին պաշտպանված չէ, ուժային կառույցներն իրենց տեղերում չեն: Մենք ականատես եղանք Գավառի դեպքերին, մենք ականատես եղանք 3 ամսում սպանության 27 դեպքի: Վտանգված են ՀՀ սահմանները, ծառայող զինվորների կյանքն ու ճակատագիրը: Վաղը բանակին զինվոր ունենք տալու, չիմանա՞նք՝ մեր զինվորին ում ենք տալու: Էս ամեն ինչի վրայից ուղղակի հենց էնպես անցնել չի կարելի: Ես ՀՀ իշխանությունների մեջ մեկին եմ միայն ճանաչում՝ Նիկոլ Փաշինյանին, ում կարող եմ ասել և՛ ՀՀ ոստիկանապետ, և՛ ԱԱԾ պետ, և՛ գլխավոր դատախազ: Մի խոսքով, բոլոր ուժային կառույցների ղեկավարն է նա: Փաշինյանը երկիրը փրկելու համար նշանակել է մարդկանց, որոնք այս պահին ոնց որ կաղում են»,- ասաց հացադուլ հայտարարած գյումրեցին:

Երբ վարչապետը գա Գյումրի, նրան քաղաքացիները 10 հարց են ուղղվելու: Թե ինչ հարցեր են դրանք, Թումանյանն այս պահին չբարձրաձայնեց, ասաց՝ դրանք անձամբ վարչապետին է ներկայացնելու, պատասխաններն էլ հենց Վարդանանց հրապարակից է համայն հայությունը լսելու: Հարցերի բովանդակությանը չանդրադառնալով, սակայն, նշեց՝ աշխարհին հետաքրքրող հարցեր են:

Տպել
4181 դիտում

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ