ՖԻՖԱ-ի՝ լավագույն ֆուտբոլիստների մրցանակաբաշխությունը չեղարկվել է

Լիոնել Մեսսին, Կրիշտիանու Ռոնալդուն եւ մյուսները 2020 թվականին մնում են առանց ՖԻՖԱ-ի՝ լավագույն ֆուտբոլիստների մրցանակաբաշխության: Այս տարվա The Best միջոցառումը չեղարկվել է: Ինչպես գրում է իսպանական Marca պարբերականը, նման որոշում է կայացվել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Նշվում է, որ մրցանակաբաշխությունը պետք է տեղի ունենար սեպտեմբերին Իտալիայում՝ Միլանում, սակայն հարց է, թե ինչիպիսին կլինի իրավիճակն աշխարհում, արդյոք հնարավոր կլինի կազմակերպել աստղային հյուրերի ներկայությունը, թե ոչ: Բացի այդ՝ մի շարք ֆուտբոլային մրցաշարեր չեղարկվել են, կան նաեւ բազմաթիվ մրցաշարեր, որոնց ապագան հարցականի տակ է, իսկ թե ով է լավագույնը, որոշվում է խաղադաշտում ֆուտբոլիստների գործողություններով եւ նրանց գրանցած ցուցանիշների հանրագումարով: Ի վերջո, ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարծում է, որ ստեղծված իրավիճակում տոնակատարություն կազմակերպելու տրամադրություն չկա:

Ֆուտբոլիստների անհատական մի քանի այլ մրցանակաբաշխությունների հետ կապված նույնպես անորոշություն է: Օրինակ՝ պարզ չէ՝ ինչ է լինելու «Ոսկե խաղակոշիկի» հետ, որն ամեն տարի տրվում է եվրոպական ազգային առաջնությունների բարձրագույն դիվիզիոնների շարքում լավագույն ռմբարկուին: Այս պահին մրցավազքը գլխավորում է իտալական «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն 27 գոլով: Նրան 25 գոլով հետեւում է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին: Եթե Լեւանդովսկին ու այս մրցապայքարին մասնակցող Գերմանիայի Բունդեսլիգայի մյուս ֆուտբոլիստները կարող են ավելացնել իրենց գոլերի քանակը, քանի որ մայիսի 16-ին առաջնությունը վերսկսվում է, ապա Իտալիայի առաջնության վերսկսումը դեռ հարցականի տակ է ու հնարավոր չէ կանխագուշակել՝ արդոք Ա Սերիայի աստղերը, այդ թվում՝ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, կկարողանան շարունակել պայքարն անհատական ու թիմային մրցանակների համար, թե ոչ: Բացի այդ՝ պայքարից արդեն դուրս են մնացել Եվրոպայի թոփ 5 առաջնություններից մեկի՝ Ֆրանսիայի աստղերը, նրանց թվում՝ նաեւ իր հաշվին 18 գոլ ունեցող հարձակվող Կիլիան Մբապեն (ՊՍԺ), քանի որ Լիգա 1-ն առանց վերսկսվելու ավարտվել է:

ՈՒԵՖԱ-ի մրցանակաբաշխությունը, որը սովորաբար անցկացվում է օգոստոսի վերջին՝ Չեմպիոնների լիգայի հերթական մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանության հետ մեկտեղ, անորոշ ժամանակով հետաձգված է: ՈՒԵՖԱ-ի մրցաշարերը նույնպես առկախ վիճակում են: Դրանք վերսկսելու հստակ ժամկետներ դեռ չկան: Հայտնի է միայն, որ հաջորդ՝ 2020-2021 մրցաշրջանն ՈՒԵՖԱ-ն ցանկանում է սկսել հոկտեմբերի վերջին:

Ինչ վերաբերում է «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը, այդ մասին տեղեկություններ դեռ չկան: Դրա կազմակերպիչը France Football ամսագիրն է: Այն սովորաբար անցկացվում է դեկտեմբեր ամսին, սակայն պարբերականը դեռ որոշում չի կայացրել դրա ապագայի վերաբերյալ:

Տպել
1695 դիտում

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Գրեթե ռեկորդային. Սուրենյանը հայտնել է Երևանում այսօր սպասվող մինչև +32 աստիճան տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ