Խնդրում ենք տվյալ դատավորներին ենթարկել պատասխանատվության. Գյումրու ավագանու ուղերձը ԲԴԽ-ին

Գյումրու ավագանին այսօրվա նիստում քննարկել և առաջին անգամ համայնքի գույքային, նյութական շահերի պաշտպանության հետ կապված ուղերձ է հղել ԲԴԽ-ին: Խնդիրը կապված է դատական 3 գործերի տարիներով ընթացած քննության և վճիռների հետ առկա անհամաձայնություններին:

«Համայնքը 3 դատական գործերի հետ կապված չի հասել այնպիսի արդարության, որը կլիներ գոհացուցիչ: Գյումրու ավագանին դիմելով ԲԴԽ-ին բողոք է հայտնում իրականացված դատաքննություների ընթացքի և կայացված վերջնական օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ՝ խնդրելով կարգապահական վարույթ հարուցել տվյալ գործերը քննած դատավորների նկատմամբ, քննել գործերը և պատասխանատվության ենթարկել նրանց»,-ելույթի իր խոսքում ասաց ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը:

Ներկայացված ուղերձում ասված է հետեւյալը. «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի քննությանն ենք ներկայացնում թվով երեք դատական գործեր, որոնց արդյունքում կայացված համայնքի շահերից չբխող, անհամաչափ, ոչ օբյեկտիվ կերպով կայացված իրավական ակտերի իրականացման դեպքում համայնքը կկրի ոչ մի կերպ չարդարացված գույքային և ֆինանսական կորուստներ: Ըստ էության, փաստորեն, անհատ անձանց քմահաճույքները և նյութապաշտական նկրտումները վեր են դասվել համայնքի բնակչության օրինական շահերից:

Վերոգրյալ թվով երեք դատական գործերի դատավորները փաստորեն խախտել են Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի 2016 թվականի փետրվարի 19-ի թիվ 1 որոշմամբ հաստատված դատավորի վարքագծի կանոնների մի քանի դրույթները:

Ի դեպ, մենք համարում ենք, որ դատական գործերի քննությունների ձգձգումներն ակնհայտ մերժման հիմքերի առկայության դեպքում արդարացնող պատճառաբանություն չէ դատարանների ծանրաբեռնվածության հանգամանքը: Տարիներ շարունակ տևած դատական գործընթացը եզրափակող դատական ակտի կատարման անհնարինությունը խոսում է դատական թերի քննության մասին: Այսինքն կայացվել է որոշում, որը կատարել հնարավոր չէ:

Անհրաժեշտ ենք համարում դատավորների կողմից գործերի քննության համար սովորաբար կիրառվող պրակտիկան բարելավելը, հատկապես նիստերը հետաձգելու և առերևույթ պատճառաբանված դատական ակտերի պատրանք ստեղծելը պետք է բացառվի մեր երկրում: Համարում ենք, որ այս դեպքերով կարգապահական վարույթները կնպաստեն դատական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը»:

ԲԴԽ-ին ուղղված ուղերձում մատնանշված դատական գործերից առաջինը վերաբերում է Գյումրու Սերգեյ Համբարձումյան փողոցում գտնվող (նախկին Պուշկինի փողոց) Կենտրոնական գրադարանի մի հատվածը մասնավոր անձի կողմից զբաղեցնելու  տարածքը չազատելու հետ: Գրադարանը համայնքապատկան է, տարածքը ևս:  «Համայնքն ունի սեփականություն այդ գույքի նկատմամբ: Այս վեճը տարիներով դատարանում, լսվել-լսվել, ձգձգվել, և էստ էության ձեռագրի անընթեռնելի կամ սխալ ընթերցելու հետ կապված հնարավոր չէ այդ գույքն ազատել: Ծաղրի նման է հնչում»,-հայտարարեց Լևոն Բարսեղյանը:

Քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ  ասաց, այս հարցով ստիպված են դիմել ԲԴԽ-ի օգնությանը, քանի որ այլ ելք այլևս չկա: «Ընդամենը 1 հատ 34 և 35 հասցեի հետ կապված խնդիր է: Հին ձեռագիր է եղել, դատավորն ասում է, սա 34 է, երբ որ հստակ գրած է 35: Գրադարանն էլ կա, ակնհայտ կանգնած է: Համբարձումյան փողոցի վրա հստակ գրադարանի շենքն է: Մենք բոլորս տեսնում ենք, բայց դատավորը չի տեսնում: Դրա համար 2012 թվականից մինչև 2020 թվականը պայքարեցինք, վերջում հարկադիր կատարողը գնաց, որ պետք է հանեին, նույնիսկ մենք բնակարան առաջարկեցինք, բայց մարդը դուրս չեկավ»:

Սրանով Գյումրու համար շատ կարևոր ծրագիր կյանքի չի կոչվել: Տարածքը, որը վեճի առարկա է, պետք է վերանորոգվեր Համաշխարհային բանկի միջոցներով ը ծառայեր որպես թանգարան: Այնտեղ ցուցադրվելու էին քանդակագործ Ֆրիդ Սողոյանի աշխատանքները: Ֆրիդի որդիները խոստացել էին դրանք նվիրել քաղաքին: Դատական պրոցեսի պատճառով, սակայն, ծրագիրը հետաձգվել է:

Երկրորդ դատական գործը վերաբերում է Գյումրու քաղաքապետարանի նախկին աշխատակից  Յաշա Պողոսյանի հայցին: Նրան աշխատանքից ազատվել է 2017 թվականին, այնուհետ հաստիքը լուծարվել է: Պողոսյանը դիմել է դատարան և պահանջել, որ  դատարանը քաղաքապետի որոշումը համարի անվավեր, իրեն վերականգնի նախկին աշխատանքում և բռնագանձի հարկադիր պարապուրդի համար նախատեսված գումարը: «Ու  ստացվել է այնպես, որ դատարանի վճռով շարունակ, անհասկանալի ժամկետով համայնքը ցմահ պետք է վճարի նրա աշխատավարձը»,-հայտարարեց Բարսեղյանը:

Ըստ Սամվել Բալասանյանի, իրենք Յաշա Պողոսյանին առաջարկել են դառնալ խորհրդական, աշխատել  ավելի բարձր աշխատավարձով: Վերջինս չի համաձայնել: «Գերադասեց,  որ դատի տա, տունը նստի և մեզանից փող տանի: Իհարկե, այդ գումարը կարող էր ստանալ մեկ տարվա կամ 6 ամսվա ընթացքում, սակայն դա տևեց 3 տարի՝ 2017-ից 2020 թվականը: Շատ պայքարեցինք: Վարչական դատարանում մի դատավոր ունենք, անունը չեմ ուզում տալ, 1 տարի տևեց, որ առաջին ատյանից էդ գործը նորից հասնի վարչական դատարան: Էդ մեկ տարվա համար նորից վճարում է արել համայնքը»,-տեղեկացրեց քաղաքապետը:

Դատական երրորդ գործը վերաբերում է Արա Մանուկյանի հայցին է: Քաղաքացուն պատկանող կրպակը 1988--ից հետո տեղադրվել է Գյումրու Տիգրան Մեծ փողոցում՝ քաղաքի գլխավոր հատակագծով ընդհանուր օգտագործման տարածք հանդիսացող հատվածում: Այն, ըստ քաղաքապետի, խոչընդոտում է իրականացվող բարեկարգման աշխատանքներին: Նաև տարածքի բնակիչներն են կրպակը հեռացնելու պահանջ դրել: Այն տարածքից հեռացնելու համար Գյումրու քաղաքապետարանը դատական հայց էր ներկայացրել, որն առաջին ատյանի դատարանում լուծվել էր՝ հօգուտ սեփականատիրոջ: Այս քայլով Գյումրու այդ հատվածում ձախողվել է ՎԶԵԲ-ի վարկային ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացումը:  

Այս երեքից բացի այլ գործեր էլ կան: Դրանց մասին քաղաքապետն ասաց, կխոսեն հետագայում: Ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն էլ ընդգծեց. «Սա ուղերձ է  ոչ թե մեր համաքաղաքացիների դեմ, այլ հենց դատական համակարգում աշխատող դատավորների դեմ: Այլ բան մտածել չլինի»:

Տպել
2647 դիտում

Թբիլիսիից Բաթումի՝ 3․5 ժամում կամ «դարի նախագիծը»․ բացվել է Զեստաֆոնի շրջանցիկ ճանապարհը

Խնդիրը ընկալման մեջ է՝ մենք պահում ենք դիրքե՞ր և շփման գի՞ծ, թե՞ վերարտադրում, գետնի վրա գծում ենք մեր սահմանը․ Եղոյան

Խնդիրներին Կառավարությունում քաջածանոթ են․ վարչապետը Կիրանցի բնակիչներին հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը

Նորատուսում «ԻԺ» մակնիշի ավտոմեքենա է հրդեհվել

Գեղամ Նազարյանի ասածները չեն համապատասխանում իրականությանը. ինչ է քննարկվել վարչապետի հետ հանդիպմանը

ԱՄՆ-ն ասում է՝ տես, Ալիև, կարմիր գծերը չխախտվեն. ինչու է ադրբեջանական կողմը ուշ հրապարակել Բլինքենի հետ հեռախոսազանգը

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական ու աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել

4259 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 122 մեքենա․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Կիրանցի բնակիչների հետ վարչապետի հանդիպումը երկու ժամ է տևել

Ձորակապում ընկերությունը արոտավայրում և վարելահողում առանց թույլտվության արդյունահանում է իրականացրել

Ոտքով, ձեռքով, հոգևորականներով, թաշախուստով կախվել են պետության ոտքից, որ ազատություն թույլ չտան. Հայկ Սուքիասյան

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա