Այն շեշտադրումներով, որ ենթադրվում էր, վեթինգը չի կարող լինել, բայց դա չի նշանակում, որ գործընթացը տապալվել է. Մակունց

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը չի կարծում, թե դատավորների վեթինգի գործընթացը իշխանությունը տապալել է:

Անդրադառնալով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի երեկվա հայտարարությանը, որ առանց սահմանադրական փոփոխությունների հնարավոր չէ իրականացնել դատավորների համատարած վեթինգ, այս հայտարարություններից հետո հնչող քննադատություններին՝ Մակունցն ասաց. «Այո՛, մենք կարծում ենք, որ շատ հարցերում միգուցե ավելի լավ կլիներ ավելի արագ գործել: Մենք չենք գնահատում, որ ամեն ինչ կատարյալ է մեր գործողություններում, բայց ձգտում ենք, որ անենք առավելագույնը, որպեսզի համապարփակ անդրադառնանք դատաիրավական բարեփոխումներին: Մենք դրական ենք գնահատում այն ռազմավարությունը, որ մշակել է Արդարադատության նախարարությունը, պարզապես պետք է դրսեւորենք հետեւողականություն եւ իրականացնենք այդ ամենը»:

Մակունցը վստահ է, որ բարեվարքությանը վերաբերող օրենքների շարքը կարող է գործնական առումով շատ դրական ազդեցություն ունենալ: «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը նկատեց. «Կան հոդվածներ, որ ՀՀ Սահմանադրության հետ հակասությունների մեջ են մտնում, եւ այն ձեւակերպումներով, այն շեշտադրումներով, որ ենթադրվում էր վեթինգը, չի կարող լինել, որովհետեւ Սահմանադրությունը թույլ չի տալիս, բայց դա չի նշանակում, որ բարեվարքությանը առնչվող այս օրենքների շարքը չի անդրադառնում եւ չի լուծում խնդիրների մեծամասնությունը»:

Հարցին՝ հնարավո՞ր է՝ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնեն՝ վեթինգ իրականացնելու համար, Մակունցը պատասխանեց, որ սահմանադրական փոփոխությունների հետ կապված արդեն աշխատանքային խումբը ձեւավորված է: Հիշեցրեց, որ այդ խմբում ներգրավված են մասնագետներ, ընդդիմության, իշխանության, քաղհասարակության ներկայացուցիչներ:

«Եթե համընդհանուր կոնսենսուսով որոշվի, որ ինչ-որ մի ուղղություն կարեւոր է եւ օգտակար է Հայաստանի Հանրապետության եւ օրենքի գերակայության հաստատման համար, ապա վստահ եմ, որ այդպես էլ լինելու է»,- եզրափակեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:

Տպել
2108 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը