Մեկնարկում է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի «Անկաշկանդ ուսուցում» կոչվող կրթական ծրագիրը. ԲՏԱՆ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը առցանց հարթակում մեկնարկում է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի հանրամատչելի կրթական ծրագիր, որը կոչվելու է «Edutainment»՝ «Անկաշկանդ ուսուցում»:

Ծրագրի նպատակն է հանրության շրջանում զարգացնել իմացությունը բարձր տեխնոլոգիաների, դրանց կիրառելիության նկատմամբ, բարձրացնել հետաքրքրությունը տեխնոլոգիական ոլորտի մասնագիտությունների  և ուղղությունների նկատմամբ, մանրամասնել, թե ինչ նեղ մասնագիտացումներ կան, ինչպիսի պահանջարկ են վայելում, ինչ գիտելիքներ և հմտություններ է հարկավոր ունենալ և ինչ քայլեր է հնարավոր ձեռնարկել նպատակներին հասնելու համար: Այս մասին տեղեկացնում է ԲՏԱՆ լրատվական ծառայությունը:

Նախագծի շրջանակներում կներկայացվեն բազմաբնույթ թեմաներ բարձր տեխնոլոգիական ամենատարբեր ուղղությունների և մասնագիտությունների վերաբերյալ՝ առցանց փորձնակ լինելու (Internship) հնարավորություններից, ինչպես դառնալ QA  մասնագետ, մուտք գործել UI/UX-ի աշխարհ, AR/VR տեխնոլոգիաները ներկայացնելուց մինչև թվային մտածողություն, ինժեներական և ծրագրային ապահովում:

Իսկ այդ ամենը կմատուցեն ոլորտի ամենաճանաչված ու հաջողված ընկերությունների ղեկավարներն ու նրանց աշխատակիցները, տեխնոլոգիական ոլորտում ներգրավված գործող փորձագետներ (էքսպերտներ): Իրենց գիտելիքներով, հաջողության բանաձևով կկիսվեն այնպիսի անվանի և հաջողված ընկերությունների մասնագետներ, ինչպիսիք են «Earlyone»-ը, «PicsArt»-ը, «Chessify»-ը, «RenderForest»-ը, «Volterman»-ը, այլ առաջատար ընկերություններ:

Հնարավորինս պարզ և մատչելի կերպով ներկայացնելու համար որպես ձևաչափ ընտրվել են տեղեկատվական բնույթի դասախոսությունները, որոնք ուղիղ կհեռարձակվեն ՀՀ ԲՏԱ նախարարության պաշտոնական ֆեյսբուքյան էջով՝ HTI Armenia: Ուղիղ եթերի վերջում փորձագետները կպատասխանեն նաև մեկնաբանություններում գրանցված հարցերին: Ընդհանուր տևողությունը նախատեսված է շուրջ 40 րոպե, իսկ հետագայում տեսանյութը կտեղադրվի նաև նախարարության յութուբյան ալիքում:

Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նոր Կորոնավիրուսի (#COVID19) տարածման հետևանքով հազարավոր մարդիկ նոր մասնագիտացում ստանալու կարիք ունեն, ինչպես նաև առկա է հնարավորություն մուտք գործելու բարձր տեխնոլոգիական ոլորտ, որն առավել պահանջված է այս օրերին և ճկուն է:

Edutainment-ը առավել նեղ մասնագիտական գիտելիքների հնարավորություն է ընձեռում դիտորդներին և թիրախային խմբում են դպրոցահասակից մեծահասակ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են պատկերացում կազմել բարձր տեխնոլոգիական ոլորտի բազմաթիվ ուղղությունների մասին և հետագայում առավել  խորքային գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերել:

Առաջին հանդիպումը նախատեսված է մայիսի 12-ին ժամը 19:00 Early One ընկերության հիմնադիր Գևորգ Սաֆարյանի հետ, ով կխոսի «Ներկա և ապագա պահանջված մասնագիություններ» թեմայով: Բաց չթողնելու համար՝ HTI Armenia էջում բացված է նաև միջոցառում:

Տպել
3497 դիտում

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում հրդեհ է բռնկվել երկհարկանի շինության առաջին հարկում

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել