Խնդրում ենք հրապարակել ամբողջ ցուցակը

09/05/2020 schedule17:26

Այն, որ աղմկահարույց կոռուպցիոն սկանդալների ու ապօրինի հարստացման դեմ պայքարի ակտիվացմանը զուգահեռներ քաղաքական վիճակը լարվելու է ու իշխանությունների հասցեին հնչող զրպարտանքների հեղեղ է սկսվելու՝ իհարկե, կանխատեսելի էր։ Բայց որ ամեն ինչ այսքան զավեշտալի կլինի՝ դժվար էր ենթադրել։ Հանրությանը կարգին զվարճացրեց հատկապես Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի տեսաուղերձը։ Դրա բովանդակությանն անդրադառնալը բացարձակապես անիմաստ է, քանի դեռ հանրությանը որեւէ փաստ չի ներկայացվել, ու ամեն ինչ հիմնված է իշխանություններից «վառված» մարդու խոսքերի վրա, որն ինչ ասես՝ կարող է ասել։ Վաղն էլ Արթուր Վանեցյանը կարող է նույնպիսի մի տեսաուղերձով պատմել, օրինակ, թե բա գիտե՞ք, Միշիկը աչքիս լույսը չի, բայց ճիշտ է ասում, այդ սրճարանի հաշիվն էլ ես եմ փակել Նիկոլ Փաշինյանի տված 200 եվրոյով, որովհետեւ նա Ղարաբաղը ծախելու փողի կանխավճարը ստացելէր... Եվ ի՞նչ, որեւէ մեկը պիտի հավատա՞ այդ ցնդաբանություններին։

Ամենածիծաղելին, իհարկե, Միքայել Մինասյանի ելույթի այն հատվածն էր, որտեղ նա ասում է, թե չէր կարող իրեն թույլ տալ լավ ապրել, երբ ժողովուրդը գտնվում է ծանր վիճակում... Այնպիսի տպավորություն էր, թե մարդը հանուն սկզբունքների հրաժարվել է Հռոմի իր շքեղ առանձնատնից, վերադարձել հայրենիք, որ պայքարի հանուն իր կեղեքվող ժողովրդի, ու հայտնվել բանտում, ուղերձի տեքստն էլ բանտախցի խոնավ հատակին նստած է գրել։ Իրականում նա նույն շքեղ կյանքով էլ ապրում է՝ Հռոմում կամ եվրոպական որեւէ այլ մայրաքաղաքում, ընդորում՝ անգամ պաշտոնական հայտարարագրերի համաձայն, դոլարային մուլտիմիլիոնատեր է։ Իսկ առաջվա ճոխություններն իրեն թույլ տալ չի կարող միայն այն պատճառով, որ անցնում է մի քանի քրեական գործերով, հետախուզման մեջ է ու ոչ կարող է տնից դուրս գալ, ոչ էլ, առավելեվս, Հայաստան վերադառնալ։ Բայց հեռվից հոխորտալ, իհարկե, կարող է։ Հասկանալի է՝ բացառապես հանուն տառապյալ ժողովրդի, որովհետեւ Հայաստանի ղեկավար լինելը խաչ է (սա էլ երեւի տասնամյա «խաչակիր» աներն է պատմել՝առանց բացատրելու, թե այդ դեպքում ինչո՞ւ էր ցանկանում նախագահական երկրորդ ժամկետի ավարտից հետո շարունակել կրել այդ խաչը, եւ ինչպե՞ս պատահեց, որ այդ խաչը կրելու տասը տարիների ընթացքում իր համարյա բոլոր ազգականները մուլտիմիլիոնատերեր դարձան):

Բայց դատելով ամեն ինչից՝ կատակերգական այս սերիալը դեռ նոր է սկսվում, ընդորում՝զավեշտալի պերսոնաժների պակաս չի զգացվելու։ Տեսեք՝ Արթուր Վանեցյանը հայտարարում է, թե հա, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ համագործակցող տրանսպորտային կազմակերպությունը վաղուց ունենք, կոմբինատի նոր փայատերն էլ զուտ պատահաբար է այն նույն հասցեով գրանցված, որտեղ մեր ընտանիքին պատկանող այդ ընկերությունն է, հետո՞ ինչ։ Մի ուրիշ գործարար հայտարարում է, թե չհասկացանք, էս ի՞նչ անհեթեթ մեղադրանքներ են ներկայացվում, հետո՞ ինչ, որ պապաս հարկայինի պետն էր, Հայաստանի ամենախոշոր գործարարներից մեկն էլ նրան պարտքով մի քսանքանի միլիոն դոլար է տվելու ետ չի վերցրել, ի՞նչ կոռուպցիա, ի՞նչ բան։ Զարմանալի է, որ դեռ չի «ֆայմել» հայտարարել, թե Փաշինյանը հորից «սիմվոլիկ գումար» էր պահանջել, հայրը հրաժարվել է, որովհետեւ չէր կարող լավ ապրել, երբ իր ժողովուրդը ծանր վիճակում է, դրա համար էլ այսպիսի քրեականգործ է հարուցվել (Արթուր Վանեցյանը նաղդ հաստատող էր)։

Հ. Գ. Հայաստանի կեղեքված հասարակությունն անհամբեր սպասում է, թե երբ են ֆեյսբուքյան ուղերձներով հանուն ժողովրդի ազատագրման պայքարելու եւ զրկանքներ կրելու իրենց պատրաստակամության մասին հայտնելու Քեթրինի Միհրանն ու Ալրաղացի Լյովը։

Տպել
9103 դիտում

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ