Ծեծկռտուք Ազգային ժողովում. նիստն ընդմիջվեց (տեսանյութ)

ՀՀ Ազգային ժողովում քիչ առաջ ծեծկռտուք տեղի ունեցավ. «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի բանավեճը վերածվեց ծեծկռտուքի:

Իրավիճակը թեժացել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հասցեին հնչեցված խոսքերից: Մոտենալով ամբիոնին՝ Մարուքյանն ասաց, թե ափսոսում է մի քանի վայրկյանը, որ պետք է անդրադառնա Թունյանին, բայց կխոսի. «Ասում ենք, որ մեզ զանգում են էս, էս հարցերով, գալիս եք՝ մեծախոս ձեւի, ամբարտավանությամբ ամբիոնից ասում եք՝ սուտ է խոսում, ոչ մեկին չեն զանգում, էս էլ իմ համարն է: Դրանից հետո 120 զանգ ես ստանում, ասում ես՝ «Լուսավոր Հայաստանն» է համարս տվել: Լավ, դա մի կողմ: Որ ամբիոնից սրիկա, բան բառեր եք ասում, դա լարվածություն է առաջացնում, որովհետեւ մեկը կարա մտածի՝ իրեն եք անդրադառնում, մյուսը կարա մտածի՝ իրեն եք անդրարդառնում, մի արեք տենց բաներ»,- ասում էր Մարուքյանը՝ չլսելով, որ պատգամավոր Սասուն Միքայելյանն իրեն է դիմում: 

Տեսնելով, որ Մարուքյանը չի լսում իրեն՝ Միքայելյանը բղավեց. «Լսի, հոպար»: Ապա Միքայելյանը ձեռքը տարավ սեղանին դրված ջրի շշին, որն արագ հեռացրեց նրա կողքին նստած Անդրանիկ Քոչարյանը:

«Պարո՛ն Միքայելյան, հոպար չեմ ձեզ համար...: Ի՞նչը կցխես»,- ասաց Մարուքյանն ու իջավ ամբիոնից՝ մոտենալով Միքայելյանին: Միքայելյանը տեղից վեր կացավ, եւ սկսվեց ծեծկռտուք:

Միջամտեցին դահլիճում ներկա գտնվող պատգամավորները՝ ամեն կողմից վազելով դեպի Միքայելյանի ու Մարուքյանի կողմ: Ի դեպ, դահլիճում էին նաեւ կառավարության ներկայացուցիչները՝ վարչապետի գլխավորությամբ:

Ծեծկռտուքից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը պահանջեց վերականգնել իր ելույթի համար հատկացված ժամանակն ու ասաց, որ ինչքան էլ իրեն խփեն, խոսելու է։ Սասուն Միքայելյանը դեռ տեղից բղավում էր, ինչից հետո Մարուքյանն ասաց․ «Իմ վիզը կտրողը չի ծնվել, հերիք ա ստեղ «շմայսություն» անես, հանգիստ քեզ պահի, վաբշե»։ Պատգամավորներից մի քանիսը մոտեցան ամբիոնին, Մարուքյանին խնդրեցին դուրս գալ դահլիճից, ինչից հետո էլ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ նիստն ընդհատվում է, կվերադառնան 11:00-ին եւ նիստը կշարունակեն:

Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում էր կառավարության 2019 թվականի ծրագրի կատարման ընթացքը և արդյունքները:

Տպել
5608 դիտում

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել

Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել