Ուզում եմ գնալ Հայաստան եւ սկսել աշխատանքս ֆուտբոլի հավաքականի հետ. Խոակին Կապառոս

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն անհամբերությամբ է սպասում այն օրվան, թե երբ է կարողանալու գալ ու տեղում կառավարել իր նոր թիմի աշխատանքները: Այս մասին նա ասել է իսպանական հեղինակավոր Sport.es պարբերականին տված հարցազրույցում: Նշել է, որ մարտին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ պայմանագիրը կնքելուց հետո շատ ժամանակ չի ունեցել Հայաստանում:

«Ուզում եմ գնալ, որովհետեւ այցելության առաջին փորձս այնտեղ կարճ տեւեց: Հազիվ 4 օր մնացի ու կորոնավիրուսի պատճառով ստիպված էի վերադառնալ Իսպանիա: 4 օրվա ընթացքում պայմանագիր կնքեցի, ծանոթացա ֆեդերացիայի նախագահի հետ, տեսա ենթակառուցվածքները, եւ սկսեցինք պլանավորել մեր անելիքները: Ավելին անելու ժամանակ չունեցանք: Ինչ վերաբերում է այստեղից աշխատանքին, հիմա շատ ժամանակ ունենք ավելի շատ բան պարզելու համար, հասկանալու համար՝ ինչպիսին է ֆուտբոլն այդ երկրում: Շատ ենք խոսում Խինես Մելենդեսի հետ (խմբ. ՀՖՖ տեխնիկական տնօրեն): Ուզում եմ գնալ այնտեղ, որպեսզի սկսեմ աշխատնքը»,- նշել է նա:

Իսպանացի հայտնի մասնագետը գովել է ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի ենթակառուցվածքները, որոնք հավաքականն օգտագործում է մարզումների համար: Ընդգծել է, որ 10 խաղադաշտ կա ու ընդհանուր պայմանները շատ լավն են: Նաեւ նշել է, որ Մելենդեսի ներկայությունը ֆուտբոլի զարգացման երաշխիք է, եւ դա գիտի, որովհետեւ նա իր ուսուցիչն է եղել: Ուրախ է նաեւ, որ Անտոնիո Ֆլորեսը մինչեւ 21 տարեկանների մարզիչն է: ՀՀ ընտրանու նպատակներից խոսելիս ասել է, որ դրանցից մեկը հայկական ֆուտբոլում առաջ քայլ անելն է: Եվս մեկ նպատակ է Քաթարում կայանալիք աշխարհի 2022թ. առաջնության եզրափակիչ փուլին որակավորվելը:

«Դա (խմբ. աշխարհի առաջնությունը) մեծ նպատակն է եւ դրա համար աշխատելու ենք: Հիմա արդեն տեսանյութերով ուսումնասիրում ենք բոլոր ֆուտբոլիստներին: Երբ հնարավորություն լինի, նպատակ ունենք տեսնելու, թե ինչպես են նրանք խաղում իրենց առաջնություններում: Միջնաժամկետ հեռանկարում պետք է լինեն նաեւ տարբեր տարիքային խմբերի թիմերի խաղացողներ, որոնք կկարողանան համալրել մեծահասակների հավաքականը»,- ասել է մարզիչը:

Խոակին Կապառոսը ՀՀ հավաքականի ղեկին առաջին խաղերը պետք է անցկացներ մարտին 26-ին ու 30-ին նախատեսված ընկերական հանդիպումներում: Հայաստանը պետք է հյուրընկալվեր համապատասխանաբար Ուզբեկստանին ու Ղազախստանին, սակայն այս հանդիպումները խաղերը պատճառով չկայացան, իսկ Կապառոսը վերադարձավ Իսպանիա:

Տպել
2951 դիտում

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա