Մեր արժանիքների մասին չի կարող խոսել նա, որի կարևորագույն արժանիքը աներոջ հարցում ճիշտ կողմնորոշվելն էր․ Հայրապետյան

Երբ մենք հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում փոփոխություններ էինք կատարում, «Ֆեյսբուքում» սկսեցի ուշադրություն դարձնել ֆեյքերին եւ երկար փորձում էի հասկանալ, թե որն է դրա պատճառը։ Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության 2019 թվականի կատարողականի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։ Նա ասաց, որ հատկապես վերջին 1 ամսվա ընթացքում ֆեյքերի ավելի մեծ ալիք եկավ դեպի իր ֆեյսբուքյան էջ։ «Երեկ ստիպված եղա նայել մի մեծահարուստ երիտասարդի տեսաուղերձը, որտեղ տեղադրված էր իմ լուսանկարը»,- ասաց Հայրապետյանը՝ հավելելով, որ երեկ ամբողջ օրվա ընթացքում փորձել է հասկանալ, թե ինչպես է արժանացել այդ պատվին։ Այնուամենայնիվ, նա պնդեց, որ կան քաղաքական գործիչներ, որոնք վերջին շրջանում դարձել են ռուպրով խոսողներ, միֆականացված կերպարից ստիպված սկսել են ավելի բաց շփում ունենալ հանրության հետ։ Հայրապետյանի կարծիքով՝ սա 2019 թվականի կարեւոր ձեռքբերումներից մեկն է։

«Հիմա փորձում են ամեն կերպ անել, որ Նիկոլ Փաշինյանն անդրադառնա, Արարատ Միրզոյանը անդրադառնա, փաստորեն, ես խայծը կերա, պետք է անդրադառնամ»,- ասաց պատգամավորը եւ հավատացրեց, որ այն բարեփոխումները, որոնք տեղի են ունենում,  ուղղված չեն անձերի դեմ։ Նրա պնդմամբ՝ դա հակասում է իրենց արժեքներին, արժեքային համակարգին։ «Այդ բարեփոխումները միտված են ոլորտը առողջացնելուն։ Ես մեղավո՞ր եմ, որ հանրային շահը ուղիղ հակազդեցության մեջ է որոշ անհատների սեփական շահի հետ, իհարկե, ո՛չ։ Մենք այստեղ ձեզ հետ միասին մեկուկես տարի շարունակ խոսել ենք եթերի որակը բարձրացնելու մասին. պիտի լինեն խաղի նոր կանոններ, որոնց պետք է հետեւեն դաշտում գործող բոլոր խաղացողները»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ այդ խաղի նոր կանոններն արդար են բոլորի համար։

«Խոսվում էր, որ կառավարությունը մանիպուլյացիաների է դիմում, ես ուզում եմ ասել, որ մեր արժանիքների մասին կարող է խոսել միայն ժողովուրդը, ոչ թե այն անհատը, որի կյանքի կարեւորագույն արժանքիներից մեկը տվյալ ժամանակատվածում աներոջ հարցում ճիշտ կողմնորոշվելն էր»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ իրենց արժանիքների մասին թույլ կտան խոսել միայն նրանց, ովքեր տվել են իրենց բարեփոխումներ իրականացնելու հնարավորություն։

Տպել
1931 դիտում

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում