ԱԱՏՄ-ն ապրիլին ավելի շատ զանգ ու դիմում է ստացել քան նախորդ մեկ տարվա ընթացքում

Հայաստանում նոր կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն հայտարարվելուց հետո ի հայտ եկած խնդիրների թվում առաջնայիններից է չգրանցված աշխատողների հարցը:

Առնվազն սոցիալական ցանցերում կարելի է տեսնել, որ աշխատողների գրանցման հետ կապված զանազան խնդիրներ կան, եւ պատկերը բավականին տխուր է: Երբ կառավարությունը սոցիալական աջակցման ծրագիր սկսեց, շատերը սկսեցին բարձրաձայնել, որ ունեն ծրագրից օգտվելու խնդիր միայն այն պարզ պատճառով, որ գրանցված աշխատողներ չեն:

Աշխատավայրում գրանցված չլինելն ունի բազմաթիվ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ: Օրինակ՝ բազմաթիվ դեպքեր կան, երբ գործատուն սկսնակ աշխատողին առաջարկում է աշխատանք, բայց թելադրում պայմաններ, այն է՝ հնարավորության դեպքում տեւական ժամանակ չգրանցել, բայց վճարել: Հաճախ էլ գործատուն աշխատողին չգրանցելու դեպքում որպես առավելություն է ներկայացնում այն, որ աշխատողը նման ձեւով հարկ չի վճարի, ինչը շատ հաճախ քաղաքացիները որպես լավություն են ընկալում: 

Երբեմն նաեւ գործատուն այլ անձի անվան տակ է գրանցում նոր աշխատողին: Ստացվում է այսպես՝ նա աշխատում է, իսկ մեկ ուրիշը, տանը նստած, իբր վճարում կենսաթոշակային, ստանում ստաժ: «Հայկական ժամանակին» հայտնի են դեպքեր, երբ գործատուն պայման է դնում՝ կա՛մ չգրանցված աշխատանք, կա՛մ ցտեսություն: Երեւի ավելորդ է նշել, որ աշխատանք փնտրողների գերակշռող մասն ընտրում է մնալն ու օրվա ապրուսի միջոցն այդ կերպ հայթհայթելը: Մի այլ շերտ էլ, լինելով սկսնակ, գործատուի այդ առաջարկն արդարացնում է իր անփորձությամբ եւ հմտությունների պակասով:

Չգրանցված աշխատողների խնդրի մասին օրերս «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բարձրաձայնել էր նաեւ լուսանկարիչներից Գեւորգ Խուրշուդյանը: Նա նշել էր, որ այս պահին չի աշխատում եւ կարդալով կառավարության 8-րդ միջոցառման ծրագրում կատարված փոփոխությունների մասին՝ (ներառվել են լուսանկարիչները), նախ՝ ուրախացել է, ապա՝ հիշել փաստը՝ Հայաստանում մատների վրա կարելի է հաշվել այն լուսանկարիչներին, որոնք ունեն ԱՁ կամ գրանցված աշխատող են: 8-րդ ծրագրով կառավարությունը ֆինանսական աջակցություն է տրամադրում մի շարք ոլորտներում հարկադիր պարապուրդի մատնված քաղաքացիներին: 

«Ես հիմա ոչ թե բողոքում եմ, այլ ուզում եմ փաստը արձանագրենք, որ ՀՀ-ում լիքը լուսանկարիչներ, օպերատորներ այս պահին չունեն աշխատանք ու դեռ պարզ չէ, թե երբ կունենան: Հիմա հարց՝ ո՞նց պիտի ապրեն այդ մարդիկ, որ հա՛մ պահանջում եք՝ կոմունալ վճարեն, հա՛մ՝ ապրեն, հա՛մ էլ չեք ուզում ոչ մի հարցում աջակցեք, կներեք, էլի, ստացվում է՝ եթե ինչ-որ մի «բանջար» որոշել է իր աշխատակցին չգրանցի, ուրեմն, աշխատակի՛ց ջան, նմանատիպ արտակարգ իրավիճակներում գնա՛ մեռի»,- գրել է լուսանկարիչը: Մեկնաբանություներում բազմաթիվ լուսանկարիչներ են արձագանքել ու միացել բողոքին: Նրանց մեծ մասն այսօր այդ խնդրի առջեւ է կանգնած եւ պարզապես չգտի, թե ուր դիմի:

Չգրանցված աշխատողների խնդրին էր անդրադարձել նաեւ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը: Նա գրել էր, որ այսօր, հատկապես համաճարակի պայմաններում, Հայաստանում աշխատանքային իրավունքների խախտումներն ամենամասշտաբայինն են։ Սոցիալական աջակցություն ստանալու կարիք ունեցողներն արդեն ստիպված անթաքույց խոսեցին, որ գործատուները չեն գրանցել իրենց աշխատանքը եւ չեն վճարել հարկեր, որոնք հիմա հնարավոր կլիներ վերադարձնել այդ աշխատողներին սոցիալական ծրագրերի միջոցով։

«Հայտնի դարձավ, որ որոշ գործատուներ անգամ պահանջել են իրենց աշխատողներից սոցիալական աջակցության մի մասը տալ իրենց։ Խոսվեց նաեւ այն մասին, որ մարդկանց կախյալ պահելու համար տարիներով նույն վայրում աշխատող մարդկանց հետ կնքում են ժամանակավոր պայմանագիր եւ պատեհ պահին հրաժարվում շարունակել այն»,- գրել էր նա:

Լենա Նազարյանը նաեւ տեղեկացրել էր, որ այս ամենը պետական համակարգին համակարգված լսելի դարձնելու համար ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին առաջարկել է աշխատանքային իրավունքների խախտումների մասին պետական կառույցներին արագ, մատչելի եւ գուցե անոնիմ ազդարարելու համակարգ ստեղծելու հնարավորությունը։ Ըստ ԱԺ փոխնախագահի՝ որոշ ուսումնասիրություններից հետո կլինեն նաեւ կոնկրետ քայլեր այդ ուղղությամբ։

Չգրանցված աշխատողների եւ աշխատողների իրավունքների պաշպանության մասին «Հայկական ժամանակը» հարցում էր արել ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին (ԱԱՏՄ): Պարզվում է՝ ԱԱՏՄ «Թեժ գիծը» միայն ապրիլ ամսին ստացել է այնքան զանգ, որքան նախկինում՝ մեկ տարվա ընթացքում: Իրենց խախտված աշխատանքային իրավունքների մասին այս տարվա ապրիլին ահազանգել է 360 անձ, նախորդ ամբողջ տարվա տվյալով՝ այդ թիվը եղել է 350: Մեզ հայտնում են, որ այժմ էլ ստանում են բազմաթիվ դիմումներ ու բողոքներ: «Դիմում-բողոքներ ենք ստացել չգրանցված աշխատող անձանցից, որոնք այդ նույն պատճառով չեն կարողացել օգտվել կորոնավիրուսի հետեւանքների վերացմանն ուղղված սոցիալական ծրագրերից»,- հայտնում են տեսչությունից:

Միաժամանակ տեղեկացնում, որ ԱԱՏՄ-ն չի տիրապետում չգրանցված աշխատողների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությանը, քանի որ նման լիազորություն չունի, ուստի չեն կարող հաստատել այն տեսակետը, թե Հայաստանում տարբեր ոլորտներում չգրանցված աշխատողները շատ-շատ են։

Ինչ վերաբերում է գործատու-աշխատող հարաբերություններին եւ աշխատողի իրավունքների պաշտպանությանը վերաբերող մեր հարցին, նշում են, որ Տեսչական մարմինը ներկայում անօրինական աշխատանքների կատարման (աշխատողին աշխատանքի ընդունումը սահմանված կարգով գրավոր չձեւակերպելու) նկատմամբ վերահսկություն իրականացնելու լիազորություն չունի:

Տվյալ դեպքում աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 38-րդ հոդվածի համաձայն, իրականացվում է դատական կարգով, այսինքն՝ աշխատողն իր իրավունքները կարող է պաշտանել միայն իրավական հարթությունում:

Հետաքրքրվել էինք նաեւ, թե արտակարգ դրության այս պայմաններում տեսչությունը որեւիցե առաջարկ ունի՞ նման իրավիճակում հայտնված այս մարդկանց, թե՞ ոչ: Ի պատասխան մեր հարցին՝ փաստում են, որ ՀՀ Ազգային ժողովը 2020 թվականի ապրիլի 29-ին ընդունել է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնց համաձայն՝ Տեսչական մարմնին որոշակի իրավունքներ են վերապահվելու:

Այսուհետ ԱՍՏՄ-ն իրավասու կլինի արտակարգ դրության հետեւանքների վերացման ժամանակահատվածում ստացված գրավոր դիմումների հիման վրա աշխատանքային օրենսդրության նկատմամբ իրականացնել ամբողջական վերահսկողություն եւ կիրառել պատասխանատվության միջոցներ:

Տեսչական մարմինը վերահսկողություն կիրականացնի աշխատողների աշխատանքային պայմանագրերի նկատմամբ: ԱԱՏՄ իրազեկման, խորհրդատվության եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Լիանա Եղիազարյանը ՀԺ-ին հայտնեց, որ ԱԱՏՄ-ի այս գործառույթներն ուժի մեջ կմտնեն նշված օրենքները ՀՀ նախագահի ստորագրելուց եւ որոշ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունների կատարումից հետո։ 

Նա նաեւ հայտնեց՝ ԱԱՏՄ-ն 2021 թվականի հուլիսից պետք է ստանձներ աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման ընդլայնված լիազորությունները։ Սակայն, ելնելով արտակարգ դրության ժամանակ ծագած խնդիրներից եւ արտակարգ դրության պայմաններում աշխատողների իրավունքները պաշտպանելու անհրաժեշտությունից, ԱԺ-ն կառավարության առաջարկով արտահերթ նիստում ընդունեց «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենք, որով տեսչական մարմնի լիազորությունները որոշ մասով ընդլայնվեցին նախանշված ժամանակից շուտ: Եղիազարյանը նկատեց՝ ամեն պահի սպասում են ստորագրմանը, որ անցնեն գործի:

Տպել
2340 դիտում

2 օրում՝ տրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորում ստացել

Հայտնաբերվել է գողության մեղադրանքով հետախուզվող 60-ամյա Մանիշակը

Կիրանցում մեքենայի անվադողը դանակով ծակած Երևանի բնակչին մեղադրանք է ներկայացվել

Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը

Գետափ-Մարտունի ճանապարհին ջրաբերուկները լցվել են երթևեկելի հատված

Բելառուսի զինվորականները մասնակցում են Իրանում հակաահաբեկչական զորավարժություններին

Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է

Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել

Կիրանցի և Խեյրեմլիի շրջակա տարածքում իրականացվում է ականազերծում. ՆԳՆ-ն տեղում անցել է ուժեղացված ծառայության

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի