Ինչ են այսօրվանից անում հայ մարզիկները. հայկական սպորտը վերադառնում է կորոնավիրուսի առկայության պայմաններում

Շուրջ 1.5 ամիս կարանտինում անցկացրած հայկական սպորտը վերադառնում է: ՀՀ պարետատունն արտակարգ դրության պայմաններում վերացրել է որոշակի սահմանափակումներ, եւ պետական աջակցության ծրագրում ընդգրկված մարզական 35 ֆեդերացիաներին թույլատրվում է այսօրվանից՝ մայիս 4-ից, անցկացնել տարբեր տարիքային հավաքականների մարզումները եւ հավաքները՝ պահպանելով պարետատան ու Առողջապահության նախարարության ցուցումները: Հայաստանի համար հենակետային մարզաձեւերից 4-ն այս առումով տարբեր փուլերում են:

Մարմնամարզիկները, օրինակ, անմիջապես օգտագործել են հնարավորությունը եւ հենց այսօրվանից վերսկսել են մարզումները մարզադահլիճում: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը նշեց, որ մարզվում են՝ պահպանելով կանոնները, նաեւ ընդգծեց, որ մարզաձեւը կարանտինի պատճառով շատ է տուժել, ու ուրախ են, որ կարող են մարզվել, թեեւ դեռ չգիտեն՝ երբ ու ինչ մրցումներ կունենան: Երբ սահմանները բացվեն, ու հնարավորություն լինի, փորձելու են հնարավորինս շատ ուսումնամարզական հավաքներ անցկացնել:

Այսօրվանից Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում մարզվում են արդյունքներ գրանցած պատանիներն ու երիտասարդները, ինչպես նաեւ մեծահասակների հավաքականի առաջատարները: Հատուկ ծրագրով մարզվում է նաեւ Համաշխարհային ուսանողական խաղերի կրկնակի չեմպիոն Արթուր Թովմասյանը (օղակներ), որը վերջերս ուսի վիրահատության էր ենարկվել:

Առաջիկա մրցումներն օգոստոսի վերջին են Բաթումիում: Թեեւ վրացիները տրամադրված են այն անցկացնելու, սակայն վերջնական որոշում չկա, միջազգային օրացուցային պլանում էլ հստակություններ չկան: Ըստ Սերոբյանի տեղեկությունների՝ ինչ-որ բաներ ավելի պարզ կլինեն մայիսի կեսերից հետո: Նա նշում է, որ միջազգային կառույցները մտածում են սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին մրցումներ նշանակելու մասին: Եթե Վրաստանի ստուգատեսը կայանա, մարմնամարզիկներն ավելի շուտ կգնան, հավաք կանցկացնեն ու կմասնակցեն դրան:

Հայ բռնցքամարտիկները մոտ են մարզումների վերադառնալուն: Դա կարող է տեղի ունենալ մոտակա 2-3 օրերի ընթացքում: ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Վահան Ադիլխանյանը ՀԺ-ին ասաց, որ Երեւանում ու մոտ մարզերում բնակվող բռնցքամարտիկները շուտով «Աշխատանք» մարզադպրոցում կվերսկսեն մարզումները: Հեռու մարզերում բնակվողները, ինչպես, օրինակ, Եվրոպայի չեմպիոն Արթուր Հովհաննիսյանը եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը, կմնան Գյումրիում, կմարզվեն իրենց անձնական մարզիչների մոտ: Ինչ վերաբերում է ընդհանոր մարզման ժամանակ կորոնավիրոսի տարածման կանխարգելմանն ուղղված ցուցումներին, ապա բռնցքամարտը կոնտակտային մարզաձեւ է, եւ, ըստ Ադիլխանյանի, հեռավորություն պահպանելու կանոնի հետ կապված բարդ կլինի, սակայն իրենք կփորձեն մաքսիմալ զգույշ լինել, իսկ դահլիճն էլ պարբերաբար ախտահանվում է:   

Բռնցքամարտի միջազգային օրացույցում նույնպես անորոշություն է: Թե երբ կլինեն առաջիկա մրցումները, տեղեկություններ չկան: Հայ մարզիկները փորձելու են պահել մարզավիճակը՝ սպասելով նորությունների:

Ըմբշամարտում նույնպես մինչեւ հիմա մարզվում էին անհատական ռեժիմով, եւ ինչպես մյուս մարզիկները, նրանք էլ ժամանակ առ ժամանակ սոցցանցերում կիսվում էին իրենց կարանտինային մարզումների լուսանկարներով ու տեսանյութերով: Այստեղ, ի տարբերություն մարմնամարզության ու բռնցքամարտի, որոշակիությունն ավելի քիչ է: Խնդիրներից մեկը սոցիալական հեռավորություն պահպանելու հարցն է, ինչը հակասում է այս մարզաձեւի բնույթին: Ինչպես ՀԺ-ի հետ զրույցում նշեց ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը, չի պատկերացնում՝ ինչպես պետք է ըմբիշները ձեռնոցներով ու դիմակով մարզվեն:

Ամեն դեպքում, ամենայն հավանականությամբ նրանք էլ մոտ օրերս կվերսկսեն մարզումները: Ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանն ասաց, որ իր կարծիքով՝ դա կարող է տեղի ունենալ մոտ օրերս: Նշեց, որ միջազգային մրցումների առումով նորությունների են սպասում հունիսի 6-7-ից հետո: Մինչեւ այդ ըմբիշները կփորձեն անհրաժեշտ մարզավիճակի գալ, հունի մեջ մտնել, եւ եթե ամեն ինչ նորմալ ընթանա, մայիսի 20-ից հետո նաեւ հավաքներ անցկացնել:

Հայկական ծանրամարտի ծրագրերի վերաբերյալ նորություններ չկան: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը մարզումների վերաբերյալ հարցերին պատասխաններ չունի: Ծանրորդները նույնպես այս ընթացքում անհատական մարզումներ են արել, իսկ թե ինչ է լինելու սահմանափակումները վերացնելուց հետո, հայտնի չէ: ՀԺ-ի հետ զրույցում Ալավերդյանն ընդգծեց, որ այս թեմայով ասելիք չունի:

Պարետատան սահմանած կանոնների համաձայն՝ մարզադահլիճներում հաճախակի հպման մակերեսները, լոգարանները, հանդերձարանները պետք է պարբերաբար ախտահանվեն: Անհրաժեշտ է նաեւ ապահովել, որ մարզիկների կուտակումներ չլինեն:

Մարզաձեւերից Հայաստանում առաջինը վերադարձել է ֆուտբոլը: Ակումբները մարզումներն ապրիլի 23-ից վերսկսելու հանարվորություն են ստացել:

Հայ մարզիկների շրջանում հայտնի է կորոնավիրուսով վարակման 1 դեպքի մասին: Վարակվել էր Հովհաննես Բաչկովը, որն արդեն ապաքինվել է: Նա թիմակիցների հետ մասնակցել էր մարտի սկզբին Լոնդոնում մեկնարկած Տոկիո 2020-ի վարկանիշային մրցաշարի, որը կիսատ մնաց կորոնավիրուսի տարածման պատճառով, և մարզիկները վերադարձան:

Տպել
1939 դիտում

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ