Պետության եւ տարածքի տարբերությունը

Նախօրեին, երբ հանրության ուշադրությունը կենտրոնացած էր Գավառում տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների ու ԱԺ դահլիճում արձանագրված տհաճ միջադեպի վրա, լրատվամիջոցներն արձանագրեցին առաջին հայացքից աննշան թվացող մի դրվագ, որը, սակայն, իր մեջ ապակայունացման լուրջ պոտենցիալ վտանգներ է պարունակում։ Իսկ տեղի էր ունեցել ընդամենը այն, որ գյուղերից մեկում Էլցանցի տեսուչը հրաժարվել էր անջատել հոսանքի վարձը չվճարած համագյուղացիների հոսանքը։ Զուտ մարդկայնորեն նա, իհարկե, լավ բան էր արել, ու վստահաբար՝ արել էր դրական մղումներով, վարձը չվճարածներից շատերն էլ հաստատ իսկապես սոցիալական ծանր վիճակում են, ու անխղճություն կլիներ այդ մարդկանց հոսանքն անջատելը: Բայց...

Կորոնավիրուսային ճգնաժամի դեմ որոշ պետություններ բավականին արդյունավետ են պայքարում, ուրիշները՝ ոչ այնքան, որոշ պետություններ նյութական ու ֆինանսական մեծ ռեսուրսներ ունեն, ուրիշները՝ ոչ այնքան, բայց բոլոր դեպքերում՝ ճգնաժամի դեմ պայքարում են պետությունները։ Իսկ այն, ինչ տեղի ունեցավ այդ գյուղում, վարակի այն փոքրիկ բացիլն է, այն առաջին քայլը, որն ուղիղ գծով կարող է տանել դեպի պետության չգոյություն։ Այո, կարելի է դժգոհել պետության ձեռնարկած հակաճգնաժամային միջոցառումներից, կարելի է ըմբռնումով մոտենալ սուղ հնարավորություններին կամ ավելին պահանջել, բայց այդ գյուղում տեղի ունեցածի «մոդելը» հաստատ հարցի լուծում չէ՝ անկախ նրանից, թե ինչ մղումներով է արվել։

Հիմա պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա, եթե այս «մոդելը» տարածվի նաեւ մյուս ոլորտների վրա։ Պատկերացրեք՝ սուպերմարկետների աշխատողները (ոչ թե սեփականատերերը), խղճալով սոցիալական ծանր վիճակում հայտնված մարդկանց, առանց գումարի սննդամթերք տան՝ հայտարարելով, թե զուտ մարդկայնորեն չեն կարող մերժել, որովհետեւ այդ մարդիկ փող չունեն։ Ի՞նչ տեղի կունենա այդ դեպքում։ Բնականաբար՝ մի քանի օր անց այդ սուպերմարկետները կփակվեն։ Լավ, ենթադրենք՝ անվտանգության աշխատակիցներն էլ նույնքան մարդասեր կգտնվեն ու կբացեն խանութի ու պահեստի դռները, մարդիկ էլ կվերցնեն՝ ում ինչ պետք է, ու եվս մի քանի օր նորմալ կապրեն. բա հետո՞։ Կամ պատկերացրեք՝ գյուղացիները սկսեն համատարած «փրթել» անտառը, տեսուչներն էլ մեծահոգաբար հրաժարվեն դեմն առնել, որովհետեւ այդ մարդիկ ծանր վիճակում են ու եկամտի այլ աղբյուր չունեն, ոստիկանները հրաժարվեն գրպանահատներին բռնել, որովհետեւ հնարավոր է՝ նրանք կարիքից դրդված են դիմել այդ քայլին, եւ այսպես շարունակ։ Համաձայնվեք, որ սա բացարձակապես անընդունելի է։

Քավ լիցի, հոսանքի ու գազի համար վճարել չկարողացողներին օրինախախտների հետ չենք համեմատում, որովհետեւ այդ մարդիկ իրենց մեղքով չէ, որ հայտնվել են ծանր վիճակում։ Խոսքն այն մասին է, որ պետություն կամ գոյություն ունի, կամ չունի, միջանկյալ տարբերակ չկա։ Իսկ Հայաստանը, փառք Աստծո, պետություն է, հետեւաբար՝ ճգնաժամի դեմ էլ պիտի պայքարել պետականորեն, եւ ոչ թե տնավարի՝ օրենքներն ու ձեւավորված տնտեսական մեխանիզմները ոտնահարելով ու «էսօր ինչ պոկեցինք՝ պոկեցինք, թե վաղը-մյուս օրը ինչ կլինի՝ թող կառավարությունը մտածի» սկզբունքով։

Ինչ վերաբերում է կոնկրետ այդ տեսուչին, որին շատերը սոցկայքերում իսկական հերոս են անվանում, ապա նա գուցեեւ իսկապես անձնազոհ արարք է կատարել, որովհետեւ աչքի առաջ ունեցել է աշխատանքը կորցնելու վտանգը։ Բայց հավատացեք՝ եթե բոլոր տեսուչները նույնքան «հերոսաբար» վարվեն, արդյունքն ամենայն հավանականությամբ կլինի այն, որ մի քանի ամիս անց Հայաստանի ռազմավարական ենթակառուցվածքներն ու հետեւաբար՝ ողջ տնտեսությունը կաթվածահար կլինեն։ Ու պետությունը կվերածվի ընդամենը տարածքի, որտեղ բնակվողները տնավարի մեջ-մեջ են անում եղած-չեղածը՝ քանի դեռ չի վերջացել։

Տպել
4685 դիտում

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին