Ով անջատի՝ ում դեմ բողոքեն

02/05/2020 schedule17:00

Էլեկտրաէներգիայի եւ գազի դիմաց չվճարումների պատճառով անջատումների հարցն իսկապես բավականին լուրջ է, ու քանի որ թեման նաեւ քաղաքական շահարկումների համար է «գտնված», կարելի է չկասկածել, որ առաջիկայում այս խնդիրը մշտապես լինելու է քաղաքական ուժերի եւ տարբեր հասարակական կազմակերպությունների ուշադրության կենտրոնում։ Եվ այս առումով շատ կարեւոր է հասկանալը, թե ինչի մասին է խոսքը, ինչ պիտի անեին իշխանությունները, որ չենարել, եւ ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից։

Սկսենք նրանից, որ թեեւ դժգոհությունների թիրախում, հասկանալի պատճառներով, հայտնվել է կառավարությունը, բայց իրականում չվճարումների դիմաց բաժանորդների գազն ու հոսանքն անջատողը ոչ թե կառավարությունն է, այլ այդ ծառայությունները մատուցող ընկերությունները, իսկ կառավարությունն ընդամենը կարող էր կամ կտրականապես արգելել դա, կամ թույլատրել՝ որոշակի վերապահումներով։ Բայց հասկանալի է, որ միայն արգելելով հարցը չէր լուծվի. Եթե բաժանորդներն ինչ-ինչ պատճառներով չեն վճարում մատուցված ծառայությունների դիմաց, կառավարությունը պիտի կամ վճարի այդ բաժանորդների փոխարեն, կամ թույլտա, որ այդ ընկերություններն այլ մեխանիզմներ կիրառեն։ Չի կարող, չէ՞, կառավարությունն, օրինակ, հենց այնպես մասնավոր խանութներին ստիպել «նիսյայով» հաց վաճառել բոլոր ցանկացողներին։ Կարող է ստիպել միայն մի դեպքում՝ եթե պարտավորվի ամեն շաբաթվա վերջում բյուջեից փակել այդ «նիսյաները»։

Իհարկե՝ այդ խանութների սեփականատերերը կարող են ըմբռնումով մոտենալ մարդկանց սոցիալական վիճակին եւ սեփական նախաձեռնությամբ մարդկանց ապառիկով հաց վաճառել, բայց փաստն այն է, որ էլեկտրաէներգիա եւ գազմատակարարող ընկերություններն այդպիսի նախաձեռնություն չեն ցուցաբերում եւ  «ըմբռնումով չեն մոտենում»: Ու երեւի դրա համար նաեւ օբյեկտիվ պատճառներ ունեն՝ չէ՞ որ հումք մատակարարողներն էլ իրենց հերթին պիտի համաձայնվեն հումքը «նիսյայով» վաճառել, աշխատակիցներն էլ պիտի համաձայնվեն «նիսյայով» աշխատել՝ աշխատավարձերը հետագայում ստանալու ակնկալիքով, եւ այլն։

Բայց մյուս կողմից էլ՝ իսկապես շատերը պարզապես իվիճակի չեն վճարել կոմունալ ծախսերը, որովհետեւ կամ աջակցության որեւէ ծրագրում չեն ընդգրկվել, կամ էլ աջակցությունը չի բավականացնում։ Ընդորում՝ «թղթերով» կարծես թե այդպես չպետք է լիներ։ Օրինակ, կարող է հարց առաջանալ՝ մարդիկ առաջվա պես նույն թոշակն են ստանում, բայց առաջ կոմունալ վարձերը վճարում էին, հիմա ինչո՞ւ չպիտի կարողանան։ Բայց շատ դեպքերում օբյեկտիվ պատճառներ կան։ Ասենք՝ առաջ մի քիչ էլ հարազատներն էին դրսից փող ուղարկում, կամ իրենք էին կողմնակի աշխատանքով մի քանի դրամ աշխատում, իսկ հիմա այդ աղբյուրները ցամաքել են։ Ու ստացվում է, որ  «թղթերով» նրանց վիճակը նույնն է մնացել, բայց իրականում լրջորեն ծանրացել է։ Եվ այդ մարդիկ հավելյալ աջակցության կարիք ունեն։

Եթե հարցին նայում ենք այս տեսանկյունից՝ստացվում է, որ խնդիրը սոցիալապես անապահով եւ իսկապես աջակցության կարիք ունեցող մարդկանց տեղորոշելն է։ Այսինքն՝ չվճարելու դեպքում հոսանքի եւ գազի անջատումներ թույլ տալը ճիշտ որոշում էր, բայց դրան զուգահեռ կառավարությունը պիտի փորձի օգնության կարիք ունեցողներին հայտնաբերել ու ավելի կոնկրետ եւ արդյունավետ մեխանիզմներ գտնել։ Եթե պետք լինի՝ անգամ հատուկ աշխատանքային խումբ ստեղծել, որը հատ-հատ կուսումնասիրի անջատումների յուրաքանչյուր դեպք եւ կոնկրետ որոշում կընդունի։

Իսկ այս իրավիճակը շահարկողներն ավելի լավ կլինի փորձեն հիշել, թե երբ եւ ում ջանքերով են Հայաստանի կենսական ենթակառուցվածքները հանձնվել օտարերկրյա ընկերություններին, ընդորում՝ մենաշնորհային պայմաններով։

Տպել
3538 դիտում

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ