Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է ժամանակից շուտ ավարտվել

Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը՝ Ա Սերիան, կարող է ժամանակից շուտ ավարտվել: Այս մասին գրում են միջազգային լրատվամիջոցները: Նման որոշում կկայացվի, եթե ընթացիկ՝ 2019-20 մրցաշրջանի խաղերը չվերսկսվեն մինչեւ հունիսի 14-ը:

Աշխարհում կորոնավիրուսից ամենշատը տուժած երկրներից մեկը համարվող Իտալիայի առաջնությունը կանգնեցվել է մարտի սկզբին: Մայիս 4-ից նախատեսվում է թույլատրել անհատական, իսկ 18-ից՝ խմբակային մարզումները: Ավելի վաղ Ա Սերիայի խորհրդի նիստում միաձայն որոշվել է շարունակել եւ ավարտին հասցնել առաջնությունը, սակայն դրա հավանականությունը մշուշոտ է մնում: Սպորտի նախարարը հայտարարել է, որ անկախ որոշակի սահմանափակումների վերացումից՝ չի կարծում, որ առաջնությունը հնարավոր կլինի վերսկսել: Տեղեկություններ կան, որ եթե մրցաշարը կիսատ մնա, Ա Սերիան կարող է դատի տալ կառավարությանն այն կորուստների համար, որոնք ստիպված է լինելու կրել վաղաժամ ավարտելու պատճառով:

Ա Սերիայի որոշ թիմեր մինչեւ հիմա անցկացրել են 25, որոշ թիմեր՝ 26 հանդիպում: Այսինքն՝ ավարտին մնացել է 12-13 խաղ: Առաջատարը «Յուվենտուսն» է 63 միավորով: 2-րդ տեղում ընթացող «Լացիոն» հետ է մնում 1 միավորով, իսկ եռյակը եզրափակում է «Ինտերը» (54 միավոր): «Ռոման», որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, 5-րդն է 45 միավորով: Չեմպիոնների լիգայի 2020-21 մրցաշրջանի ուղեգիր տվող 4-րդ տեղից թիմին բաժանում է 3 միավոր: Այդ տեղում այս պահին «Ատալանտան» է, որը «գայլերից» 1 հանդիպում պակաս է անցկացրել:

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը՝ ՈՒԵՖԱ-ն, հրահանգ է ուղարկել ազգային առաջնություններին մինչեւ մայիսի 25-ը հայտնել իրենց ապագայի վերաբերյալ հետագա ծրագրերի մասին: Եվրոպական ֆուտբոլը վերահսկող կառույցը «խստորեն» հորդորել է ավարտին հասցնել ներքին առաջնությունները, սակայն մյուս կողմից նշել է՝ որ դեպքերում է կարելի վաղաժամ ավարտել դրանք: Նման որոշում կարելի է կայացնել, եթե խաղերը վերսկսել հնարավոր չէ երկրի իշխանությունների որոշումների կամ այն պատճառով, որ դա կարող է ֆինանսական անհաղթահարելի խնդիրներ առաջացնել:

Եվրոպայում առաջնությունը դադարեցնելու որոշում են կայացրել Բելգիան եւ Նիդերլանդները: Ֆրանսիայի առաջնությունը չեղարկվել է, քանի որ երկրի կառավարությունն արգելել է մինչեւ սեպտեմբեր ցանկացած տեսակի սպորտային միջոցառում անցկացնել անգամ առանց հանդիսականների: Գերմանիյում, Լեհաստանում Չեխիայում նախաեսում են վերսկսել մայիսին, Անգլիայում ցանկանում են վերադառնալ հունիսին:

Տպել
1732 դիտում

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել

Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել

Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ

ՀՀ-ում ոստիկանության գվարդիա կստեղծվի․ Կառավարությունը նախագիծը հավանության արժանացրեց, ինչ է նախատեսվում

Տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց անձնային աճը. Նիկոլ Փաշինյան

ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը