Հարուստն աղքատին մանր է փրթում։ Այսպես սկսեց իր ելույթն այսօր ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ Մարուքյանն ասաց, որ այս նախագծով խորհրդարանի լիազորությունները պետք է զիջեն Կառավարությանը, սակայն եւ պնդեց, որ դա սխալ է։

«Սիրելի՛ հայրենակիցներ, Կառավարությունն ասում է, որ փող չկա եւ եթե կա էլ, ուրիշ բանի համար է․ մոտավորապես այսպես»,- ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ վերջին 2 տարիների ընթացքում ՀՀ քաղաքացիների բախտը բերել է, ու կան խնայողություններ։ Մարուքյանի խոսքով՝ այդ խնայողությունների հաշվի վրա կա 385 միլիարդ դրամ։ «Դուք ճիշտ եք ասում, որ այն ամբողջությամբ ազատ չէ, բայց մոտավորապես 200 միլիարդը Կառավարությունը կարող է ծախսել, աջակցել մեր ժողովրդին եւ սրսկել այդ միջոցով տնտեսության մեջ։ Կառավարությունն ասում է՝ քանի որ հարկերը թերակատարվելու են, մենք այս պահին կօգտագործենք, հետո կդնենք տեղը։ Մենք ասում ենք՝ քանի որ ժողովրդի ձեռքին փող չկա, եւ գազն ու լույսը գնացել անջատել եք, իսկ ով էլ հացի փող է ունեցել, դրանով գազ ու լույս է վճարել եւ սոված նստած է տանը, այս մարդկանց՝ 500 հազար ընտանիքի, տվեք 100 հազար դրամ, որն անում է 50 միլիարդ դրամ, թոշակառուներին 1 ամսվա հավելյալ թոշակ տվեք, եւ դրանք 100 միլիարդ դրամը չեն անցնում»,- ներկայացրեց պատգամավորը։ Նրա խոսքով՝ Կառավարության իրենց գործընկերներն ասում են, որ սա պոպուլիզմ է, սակայն, Մարուքյանի պնդմամբ, սա պոպուլիզմ կլիներ, եթե քաղաքացիները դրա կարիքը չունենային, իրենք ասեին՝ տվեք։ «Սա պոպուլիզմ կլիներ, եթե էդ փողը չլիներ, մենք ասեինք՝ տվեք։ Հիմա քաղաքացիները կարիքն ունեն, մարտի կեսից ով ինչ տնտեսում ուներ՝ ծախսել է, ապրիլ ամիսն ապրել է ձեր սոցիալական ծրագրերով, մայիս ամսին հազարավոր մարդիկ աշխատանք չեն ունենա»,- ասաց պատգամավորը։

Նրա խոսքով՝ 4300 բաժանորդի լույս է անջատվել, 700-ից ավելի էլ գազի համար է անջատում եղել։ Նա նաեւ հավելեց, որ ամբողջ աշխարհը մարդկանց ուղղակի փող է տվել․ առաջադեմ երկրները կարող էին 24 ծրագիր մտածել, բայց ընտրել են 1 դյուրին ծրագիր, տվել են գումար։ «Դա շատ քիչ է, բայց տվել են։ Դրա մեջ կարող է մի քանի ընտանիք կարիք չունենա, բայց ստանա այդ 100 հազար դրամը, բայց ի՞նչ կա դրա մեջ, մեր քաղաքացին չԷ՞։ Արտագնա աշխատողների հաշվին չԷ՞ մեր արտարժույթը պահպանվել, նրանք սոված նստած են, չեն կարող գնալ, աշխատանք չունեն։ Ու էս մարդկանց ասում էիք՝ եկեք քվեարկությանը մասնակցեք, որովհետեւ այդ ժամանակ ձեզ պետք էին, բայց հիմա սոված նստած են, իրենց գազն ու լույսը անջատում են, դուք էլ փող ունեք, բայց չեք տալիս այդ մարդկանց»,- ասաց Մարուքյանը։ Նա շեշտեց, որ, այո՛, ՀՀ-ն հարուստ երկիր չէ, բայց մեր բախտը բերել է՝ մենք ունենք խնայողություններ։ «Այս խնայողությունները պահել, սպասել, որ բոլորը սովի մատնվեն, հետո հանել ծախսել, ուշ է լինելու։ Պետք է ժամանակին հանել եւ ծախսել այդ փողը, սրսկել տնտեսության մեջ»,- եզրափակեց Մարուքյանը։

Տպել
4606 դիտում

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»