«Հակառակ կողմից» հիասթափվածներ էլ կան

«Մեծ հիասթափությունների» վերաբերյալ վարչապետ Փաշինյանի հայտնի ելույթը հանրային լայն քննարկումների առիթ դարձավ։ Ու թեեւ հիասթափվածներից շատերը տարբեր խմբերում գտան իրենք իրենց, բայց նաեւ արդարացիորեն նկատեցին, որ ցանկն ամբողջական չէ։ Վարչապետը չէր նշել, այսպես ասենք, «հակառակ կողմից» հիասթափվածներին, ովքեր, հնարավոր է, անգամ ավելի մեծաթիվ են։ Խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր հիասթափված են, որ ահա հեղափոխությունից երկու տարի է անցել, բայց նախկին հանցավոր համակարգի առանցքային դեմքերից շատ շատերն առ այսօր ազատության մեջ են ու վայելում են իրենց ահռելի հարստությունը, հարուցված քրեական գործերը շատ փոքրաթիվ են, դատական գործընթացները ձգձգվում են, տարիներ շարունակ թալանված միջոցների չնչին մասն է վերադարձվել, եւ այլն։ Մի խոսքով՝ հիասթափվածներին կարելի է պայմանականորեն բաժանել երկու մասի։ Նրանք, ովքեր հույս ունեին, որ «հեղափոխական ռոմանտիզմը» կարճ կտեւի, եւ կամաց-կամաց ամեն ինչ կվերադառնա նախկին հուն (վարչապետը հիմնականում այս խմբի մասին էր խոսում), եւ նրանք, ովքեր հակառակը՝ հույս ունեին, որ հեղափոխական իշխանություններն «ավելորդ ձեւականությունների ետեւից չեն ընկնելու», շատ արագ բոլորին բանտերն են լցնելու, ունեցվածքն էլ խլելու են ու բաժանեն ժողովրդին։

Սա, իհարկե, փոքր-ինչ պարզեցված բաժանում է, բայց տվյալ դեպքում հարցը հետեւյալն է՝ հնարավո՞ր էր արդյոք այնպես անել, որ հիասթափվածների այս երկու խմբերը չլինեին։ Ոչ, ցանկացած դեպքում առնվազն մի խումբը լինելու էր։ Հեղափոխության հաղթանակից հետո ժողովրդի գրեթե բացարձակ աջակցությունը վայելող Փաշինյանն, օրինակ, կարող էր կառավարման նախկին համակարգին ընդհանրապես ձեռք չտալ՝ մի քանի կոսմետիկ փոփոխություններ անել, բուրգը պահպանել, տեղավորվել դրա գագաթին, եւ վերջ։ Ի՞նչ էր պատահել, կոռուպցիոն սխեմաները հիմա էլ իրեն կծառայեին, բիզնես-քվոտաներն իր մտերիմների միջեւ կբաժաներ, օլիգարխները «ճամպրուկներով փողերը» հիմա էլ իր մոտ կբերեին, ինքն էլ դրանցից ծրարներով բաժին կհաներ եւ՛ նախարարներին, եւ՛ լրատվամիջոցներից շատերին, եւ՛ քաղաքական «հաճախորդներին»... Արդյունքում՝ հիասթափվածների առաջին խումբը չէր լինի, իսկ երկրորդ խմբի հիասթափությունը կարելի էր անտեսել, որովհետեւ ունես «օբշչակ», օլիգարխների եւ կրիմինալի աջակցություն, ընտրակեղծիքների ինստիտուտ, ձեռնասուն լրատվամիջոցներ եւ այլն։ Բայց հեղափոխական իշխանություններն այդ ճանապարհով չգնացին։

Կարելի էր գնալ նաեւ հակառակ ճանապարհով՝ հեղափոխության ալիքի տակ առանց ձեւականությունների կամ «պարզեցված կարգով» խլել հազարավոր մարդկանց՝ գոնե ժողովրդի մեծամասնության աչքում ապօրինի ունեցվածքը, սառեցնել բանկային հաշիվները, դուրս բերել գումարները ու մի մասը բառիս բուն իմաստով բաժանել ժողովրդին, խլված դղյակներից մի քանիսում մանկապարտեզներ բացել, եւ այսպես շարունակ։ Այդ դեպքում հիասթափվածների երկրորդ խումբը չէր լինի, բայց ծանրագույն հարված կհասցվեր պետականության հիմքերին, ու երկիրն ահավոր ցնցումների մեջ կհայտնվեր։ Բարեբախտաբար՝ իշխանությունները չգնացին նաեւ այդ ճանապարհով։ Ընտրվեց ըստ էության միակ ճիշտ տարբերակը՝ կառավարման նախկին համակարգում արմատավորված կոռուպցիոն բուրգը քանդել, բայց՝ այնպես, որ երկիրը ցնցումներից խուսափի, իսկ նախկինում կատարված հանցագործությունները բացահայտել օրենքի խստագույն պահպանմամբ (ինչը, հասկանալի է, բարդացնում եւ ձգձգում է գործընթացը)։

Դրականն այն է, որ հեղափոխությունից հետո երկրում «իրավական բեսպրեդել» չեղավ, կառավարման համակարգի ճգնաժամ չեղավ, ու տնտեսական կայունությունն էլ պահպանվեց (անգամ դրամի փոխարժեքը չտատանվեց)։ Իսկ բացասականը հիասթափվածների տարբեր խմբերի առկայությունն է։ Թե որն է պետության համար ավելի կարեւոր՝ թող հասարակությունն ինքը դատի։

Տպել
4906 դիտում

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից