Արմեն Ամիրյանը դիմում է դատարան՝ Հովհաննես Գալստյանից ակնկալելով հրապարակային ներողություն եւ հերքում

23/04/2020 schedule10:20

Հայաստանի մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իրեն առնչվող քրեական գործին ու գրել, որ դիմում է դատարան, քանի որ ռեժիսոր Հովհաննես Գալստյանը բազմիցս զրպարտել եւ վիրավորել է իրեն:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Սիրելի’ հայրենակիցներ,
թանկագի՛ն բարեկամներ,
Շնորհակալ եմ, որ իմ նախորդ հրապարակումն արժանացավ ձեր ուշադրությանը, ու եղան աջակցության բազմաթիվ գրառումներ։
Իմ ապրած 52 տարիների ընթացքում այնքան սուտ և կեղծիք չէի լսել, որքան լսեցի վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Կարծում էի՝ Քրիստոսի հարության տոնը կմաքրի չար մտքերը, կբուժի հիվանդ, նենգ երևակայությունը։
Մտածում էի՝ լռեմ, կհասկանան իրենց մեղքը։
Բայց ստի կծիկն այնքան գլորվեց, որ հիմա մեծ, դատարկ փուչիկի նման բանսարկությունը պայթելու է ոմանց ճակատին։
Ճշմարտությունը մեկն է ու որքան էլ ցանկանան նենգափոխել, միևնույն է, այն արևի շողի նման ճառագելու է։
Իսկ ճշմարտությունը հետևյալն է․
Հովհաննես Գալստյանն ինձ ներկայացրել է Կաննի կինոփառատոնին պատշաճ մասնակցելու մեծ ծրագիր։ Ներկայացված ծրագրի բյուջեն նախարարության բյուջեում նախատեսված գումարից մեծ էր։ Ասաց՝ հովանավորներ ունեմ, կօգնեն։
Հետո կինոկենտրոնը դիմեց, ես էլ, հավանության արժանացնելով ծրագիրը, հրամանով կինոկենտրոնին (այն ժամանակ տնօրեն Գևորգ Գևորգյան) հանձնարարեցի կազմակերպել։ Պատվիրակության ղեկավարն էր Հովհաննես Գալստյանը։

Մեկնելուն մնացել էր գրեթե մեկ շաբաթ։ Ինձ զեկուցեցին, որ Կաննի ծրագիրը տապալվում է և տապալվում է ղեկավարի մեղքով։ Արագ որոշում կայացվեց փոխել ծրագրի ղեկավարին։ Հովհաննես Գալստյանն ամեն բան փոխանցեց ծրագրի նոր ղեկավարին։ Տեղավորվեցին ժամկետների մեջ, և պատվիրակությունը, այդ թվում՝ Հովհաննես Գալստյանը, մեկնեցին Կանն։ Վերադարձան՝ ներկայացնելով բովանդակային և ֆինանսական հաշվետվություն (օդանավի տոմս, հյուրանոց, օրապահիկ, տաղավար և այլն)։

Հետո Հովհաննես Գալստյանից տեղեկացա, որ իր հովանավորը մասամբ հրաժարվել է խոստումից։
Պատասխանատու աշխատանքի ընթացքում պատահում է, որ ոչ ստանդարտ իրավիճակներում մարդուն օգնելու համար պետք է որոշում կայացնել։
Ես Հովիկին ասացի, որ կքննարկենք հարցը և անպայման լուծում կգտնենք, թեև որևէ պարտավորություն չունեի։

Կարճ ժամանակ անց ես հրաժարական տվեցի։
Սա է ամբողջ պատմությունը, որը Հովհաննես Գալստյանը նենգափոխում և ներկայացնում է՝ իբր ես իրենից գումար եմ պահանջել և ստացել։ Ե՞րբ, որտե՞ղ, ինչի՞ համար…
Ի՛նքն է գնացել Կանն, ի՛նքն էլ ծախսել է, հաշվետվության մեջ էլ պարզ երևում է՝ ինչի վրա են ծախսել։
Վերջին օրերին Հովհաննես Գալստյանը հրապարակային բազմաթիվ զրպարտչական ու վիրավորական արտահայտություններ է արել, ինչն անպատասխան չի մնալու։
Նա անձամբ պետք է հրապարակայնորեն հերքի զրպարտությունները և ներողություն խնդրի վիրավորանքների համար։
Այդ նպատակով հայցադիմում ենք ներկայացնում դատարան։
Վստահ եմ, որ այս դատը լավագույն դասը կլինի բարոյականության սահմանն անցնողների համար»։

Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ Քննչական կոմիտեն հայտարարել էր ՀՀ մշակույթի նախկին նախարարի՝ առերևույթ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու գործի մասին՝ նշելով, որ այն ուղարկվել է դատախազություն՝ ՀՔԾ ուղարկելու միջնորդությամբ:

Ըստ ՔԿ-ի՝ պարզվել է, որ 2017 թ. Կաննի կինոփառատոնին ՀՀ պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսոր Հովհաննես Գալստյանից մշակույթի նախկին նախարարը պահանջել և միջնորդավորված մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6.800.000 դրամ գումար: Սրա վերաբերյալ հայտարարություն էր արել նաեւ Ամիրյանը՝ այն որակելով սուտ եւ պնդելով, որ չկա որեւէ մեկը, որը կարող է ասել, թե իրեն գումար է տվել:

Տպել
2055 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել