Բուհերում ընդունելությունը կլինի ատեստատի գնահատականո՞վ. ԿԳՄՍՆ-ն առաջարկում է հետեւել պաշտոնական լրահոսին

Կրթության ոլորտի պատասխանատուները, մեր տեղեկություններով, արդեն որոշում ունեն, թե ինչ սկզբունքով է հարկավոր կազմակերպել բուհերի ընդունելությունը:

Ըստ այդմ, դիմորդները բարձրագույն ուսումնական հաստատություններ կընդունվեն առանց քննության՝ ատեստատի գնահատականներով, բայց արդեն բուհական ընթացիկ քննությունների ժամանակ մոտեցումները կլինեն առավել խիստ եւ այդ քննությունների արդյունքներով կորոշվի՝ ովքեր են իրավունք ստանում շարունակել ուսումը եւ ովքեր են դուրս մնում բուհից:

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության լրատվական ծառայությունում մեր այս տեղեկությունը ե՛ւ չհերքեցին, ե՛ւ չհաստատեցին: Առաջարկեցին հետեւել գերատեսչության պաշտոնական լրահոսին:

Նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր տեղեկացրել է, որ ապրիլի 27-ին՝ ժամը 14:00-ին, նույն էջի ուղիղ եթերում կներկայացնի 2019-2020 ուսումնական տարին ավարտելու եւ 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության սկզբունքներն ու գործընթացը: «Այս բարդ իրավիճակում արել ենք առավելագույնը՝ ելնելով սովորողի եւ դիմորդի շահերից»,- հավելել է նա:

Նկատենք, որ բուհերում ընդունելությունը առանց քննությունների դառնալու նպատակահարմարության հարցը կրթական օրակարգում է արդեն վաղուց: Կորոնավիրուսային այս իրավիճակը ինչ-որ առումով պարտադրված առիթ է՝ փորձարկելու այդ տարբերակը, գնահատելու դրա առավելություններն ու թերությունները: Ու թերեւս չպետք է բացառել, որ փորձը հաջողվելու դեպքում ատեստատի գնահատականով բուհ ընդունվելու սկզբունքը կպահպանվի նաեւ հետագա տարիներին, երբ ընդունելությունը կլինի առանց հավելյալ բարդությունների, իսկ ահա ընթացիկ ու ավարտական քննությունները՝ բարդ մի գործ՝ գիտելիքի ու հմտությունների խիստ գնահատմամբ:

Տպել
4518 դիտում

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է