«Դոմոդոդովո»-ի ոդիսականը. Հայաստան է վերադառնում ՀՀ քաղաքացիների չորրորդ խումբը

Այսօր S7 ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է վերադառնում  Մոսկվայում գտնվող ՀՀ քաղաքացիների հերթական խումբը:

Օդանավակայանում օրեր շարունակ հերթապահած և այսօր արդեն Երևան վերադարձող ուղևոր Արայիկ Եղիազարյանը ՀԺ-ի հետ զրույցում փաստեց, որ երեկ երեկոյան դեսպանությունից իրենց տեղեկացրել են նախատեսվող թռիչքի մասին և հրահանգել են առավոտյան գալ օդանավակայան: Ուղևորներին, ըստ հերթագրման ցուցակների, որը նախապես կազմել ու մշակել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը, տրամադրվել է ավիատոմս, նրանք անցել են հաշվառումը և սպասում են առաջիկա թռիչքին: Երեկ ՀԺ-ին տված հարցազրույցում ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հայտնել էր, որ այս շաբաթ նախատեսվում է ևս մի քանի թռիչք Մոսկվայից դեպի Երևան, սակայն կոնկրետ ամսաթիվ չի նշել:

ՌԴ-ում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Էդգար Արևշատյանը փաստեց, որ բոլոր քաղաքացիներին, որոնք դեռ չեն կարողացել հայտնվել առաջիկա չվերթում, կրկին դեսպանությունն առաջարկել է հյուրատուն: Նա հույս հայտնեց, որ «Դոմոդոդովո»-ում այլևս կուտակումներ չեն լինի:

Հիշեցնենք, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի տարածքում ՀՀ քաղաքացիների կուտակումները սկսվել են սույն թվականի ապրիլի 2-ից: Մարտի 30-ին Ռուսաստանի Դաշնությունը դադարեցրեց բոլոր տեսակի կանոնավոր և տարանցիկ չվերթնրը երկրի սահմաններից դուրս: ՀՀ քաղքացիները, որոնք գտնվում են Ռուսաստանի Դաշնության տարբեր մարզերում, ունեին ետադարձ տոմս կամ համաճարակային իրավիճակի հետ կապված՝ կորցրել են աշխատանքը, հայտնվեցին բարդ իրավիճակում: Սկսվեց քաղաքացիների մեծ հոսք դեպի Մոսկվա՝ հույսով, որ հնարավոր կլինի տեղափոխվել հայրենիք:

Ապրիլի 6-ին, 7-ին և 12-ին Մոսկվայից տեղի ունեցան բացառիկ չվերթներ դեպի Հայաստան: Այդ չվերթներով տեղափոխվեց մոտ 680 ուղևոր: Ապրիլի 19-ին և 20-ին կազմակերպվեցին նաև չվերթներ Դոնի Ռոստովից և Կրասնոդարի մարզից դեպի Հայաստան՝ տեղափոխելով 200 ՀՀ քաղաքացի: Այս պահին ՌԴ-ում գտնվում են մեծ թվով ՀՀ քաղաքացիներ, որոնք ցանկանում են վերադառնալ հայրենիք: Նրանք, մոտ 3000 մարդ, դեսպանության տարածած օնլայն հարցաթերթիկով գրանցվել են և սպասում են չվերթի: Նրանց մեծ մասը ՌԴ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ տեղավորվել է օդանավակայանին մերձ հյուրատներում, մնացածն էլ վերջին օրերին հերթապահում և գիշերում էին օդանավակայանում՝ հույս ունենալով առաջինը հայտնվել հնարավոր առաջիկա չվերթում:

Սակայն ապրիլի 20-ի լույս 21-ի երեկոյան «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիները տարհանվեցին տարածքից: ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը երեկ ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց տեղի ունեցածը և հավաստիացրեց, որ այն անսպասելի չէր, քանզի դեռ ապրիլի 5-ից սկսած էր օդանավակայանի ղեկավարությունն իրենց տեղեկացրել այդ մասին: Նա հայտնեց նաև, որ Ռուսաստանում սահմանված խիստ կարանտինային միջոցառումների հետևանքով ՀՀ քաղաքացիները, որոնք այսուհետ կհայտնվեն «Դոմոդոդովո»-ի տարածքում, ենթարկվեն քրեական, վարչական պատասխանատվության:

Ըստ պարոն Տողանյանի՝ Ռուսաստանում անցած տարվա տվյալներով գտնվում է 300 հազար ՀՀ քաղաքացի, որոնցից 3000-ը վերջին մեկ ամսվա ընթացքում հերթագրվել են և ցանկանում են վերադառնալ Հայաստան:

Նաիրա Բաղդասարյան

Մոսկվա

Տպել
2359 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)