Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում՝ ոչ մեկին, ըստ էության, նավթ պետք չէ․ տնտեսագետ

Կորոնավիրուսի համավարակ հայտարարվելուց հետո համաշխարհային շուկայում սկսեց էլ ավելի արագ տեմպով նվազել նավթի պահանջարկը, ինչն ազդեց դրա գների վրա։ Նավթի գների վրա շարունակում է ճնշում գործադրել նավթային շուկայում հումքի ավելցուկը եւ դրա շատ ցածր պահանջարկը: Սկզբում այս ամենը հանգեցրեց նախ Brent տեսակի նավթի գների նվազմանը, իսկ վերջին օրերին արդեն WTI տեսակի նավթի ֆյուչերսների աննախադեպ նվազմանը։

Ռուսաստանի եւ ՕՊԵԿ-ի երկրների՝ նավթի համաշխարհային մատակարարումների շուրջ 10%-ով կրճատման մասին պայմանավորվածությունը եւս չօգնեց նավթի գների պահպանմանը։ Կրճատումը կլինի մայիսին, սակայն, փորձագետների կարծիքով, կրճատման դեպքում եւս շուկայում շուրջ 20 տոկոս ավելորդ նավթ կլինի։

Ապրիլի 20-ի երեկոյան պատմության մեջ առաջին անգամ WTI տեսակի նավթի գինը բացասական էր դարձել՝ -37.63 դոլար 1 բարելի դիմաց։ Արդեն ապրիլի 21-ին WTI-ի մայիսյան ֆյուչերսների գինն աճեց որոշակիորեն՝ մեկ բարելի դիմաց հասնելով 1.65 դոլարի: Իսկ Brent տեսակի նավթային խառնուրդի հունիսյան ֆյուչերսների գինը 1 բարելի դիմաց 25.32 դոլար է։ Էներգետիկայի միջազգային գործակալության գնահատականներով՝ կորոնավիրուսի պատճառով նավթի պահանջարկը կնվազի օրական 9.3 մլն բարելով։

Նավթի շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ ՀԺ-ն զրուցել է տնտեսագետ Արմեն Քթոյանի հետ։

- Պարո՛ն Քթոյան, ո՞րն է նավթի շուկայում արձանագրվող աննախադեպ գնանկման պատճառը։

- Նվազման գլխավոր պատճառը տեխնիկական է։ Չիկագոյի բորսայում, որտեղ ֆյուչերսային պայմանագրերի էլեկտրոնային առեւտուր է տեղի ունենում, ընթացակարգն ամբողջությամբ ավտոմատացված է, եւ առեւտուրը, ըստ էության, կատարում են ռոբոտային ծրագրերը։ Ուղղակի մարդիկ վերահսկում են, որ ինչ-որ սահմանաչափերից դա դուրս չանցնի, որոշակի ժամանակահատվածը մեկ ընդհատում է տեղի ունենում, եթե գնային տատանումները մեծ ծավալի են լինում։ Իսկ եթե այդ սահմանափակումները չկիրառվեն, ապա ռոբոտային ծրագրերի համար բացասական թիվն էլ թիվ կլինի, այսինքն՝ գինը կարող է շատ ցածր էլ լինել։ Կոնկրետ ապրիլի 20-ին տեղի է ունեցել նմանատիպ վիճակ։ Կանխարգելող մեխանիզմները, ըստ էության, չէին գործարկվել։ Համակարգն ինչ-որ մի պահ պետք է կանգնեցնեին, բայց դա չարվեց, եւ առեւտուրը շարունակվեց։ Դրա արդյունքում ունեցանք նավթի բացասական գին։

- Նավթի գնանկումն էականորեն ազդել է միայն WTI տեսակի՞ վրա։

- Խոսքը կոնկրետ Չիկագոյի բորսայում ֆյուչերսային պայմանագրերի մասին է։ Ֆյուչերսային պայմանագրերի համար որոշակի ժամանակահատված է սահմանվում, եւ դու այդ պայմանագիրը պետք է վաճառես կամ դրա հիման վրա պարտավորություններ կատարես՝ նավթ ձեռք բերես։ Շուկայի մասնակիցները հիմնականում սպեկուլյատիվ կամ այլ նպատակներ են հետապնդում, որն այդքան էլ կապ չունի նավթի ձեռքբերման հետ, այսինքն՝ այդ պայմանագրերի, կամ թղթի էլեկտրոնային առուվաճառք է տեղի ունենում։ Ու քանի որ դու նավթ ձեռք բերելու նպատակ չես հետապնդում, ստիպված վերջին պահին վաճառում ես՝ ինչ գին ուզում է լինի։

Խնդիր կա նաեւ այն առումով, որ նավթամթերքի արտադրությամբ զբաղվող շատ ընկերություններ փորձում են նվազեցնել իրենց ռիսկը։ Օրինակ՝ այս պահին նավթը 21 դոլար է, եւ ընկերությունը չի ուզում, որ այդ գնից նվազի, նա գնում մտնում է շուկա եւ 25 դոլարով ֆյուչերսային պայմանագիր է կնքում, այսինքն՝ ասում է՝ 3 ամիս հետո ես 25 դոլարով եմ նավթը գնելու, ինչն էլ հանգեցնում է նրան, որ շուկայում ազդակ լինի՝ նավթի գները բարձր մակարդակի վրա են մնալու։ Բայց իրականում ընկերությունն այդ գնով նավթը ձեռք բերելու ցանկություն չի ունենում, ուղղակի «փուչիկ» է, իսկ շուկայի այլ մասնակիցներին դա դուր չի գալիս։ Որոշ փորձագետներ կարծում են, որ Չիկագոյի բորսայում տեղի ունեցածը այն ուժերն են կազմակերպել, որոնք ուզում են կանխել նման «փուչիկի» առաջանալը, այսինքն՝ նրանք հարվածում են արհեստական գին բարձրացնողներին։ Ստացվում է, որ տեխնիկական եւ սպեկուլյատիվ շարժառիթները հանգեցրել են անտրամաբանական վիճակի։

- Նավթի պահանջարկի նվազումն ինչքանո՞վ է ազդել այս ամենի վրա։

- Նավթի պահանջարկի նվազումը կայուն միտում է։ Կորոնավիրուսից առաջ էլ նավթի պահանջարկը գնալով նվազում էր, հիմա էլ, կորոնավիրուսով պայմանավորված, էլ ավելի է սրվել։ Սա գործոն է, բայց ասել՝ հանգեցրել է, որ բացասական գին ձեւավորվի, չենք կարող։ Պարզապես կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում՝ ոչ մեկին, ըստ էության, նավթ պետք չէ։ Բորսաներում ֆյուչերսային սպեկուլյացիաների մեջ ներգրավված անձինք էլ չեն կարողանում արհեստական գին բարձրացնել։

- Հայաստանը չլինելով նավթ արդյունահանող երկիր՝ զգո՞ւմ է այս ամենի ազդեցությունն իր վրա։

- Անխուսափելիորեն պիտի զգա։ Մի կողմից Հայաստանում բենզինն ու դիզվառելիքն ամենամեծ նվազում արձանագրած ոչ պարենային ապրանքատեսակներն են, մյուս ասպեկտն արդեն՝ Ռուսաստանով է պայմանավորված. ՌԴ-ում կորոնավիրուսով եւ նավթի գների անկմամբ պայմանավորված՝ տնտեսական աճի ցածր մակարդակը լուրջ խնդիրներ կստեղծի մեզ համար։ Հաշվի առնենք, որ նախորդ տարիներին ավելի քան 1 մլրդ դոլարի չափով տրանսֆերտներ են Ռուսաստանից Հայաստան եկել։ Ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված՝ ռիսկեր ունենք։ Այնտեղ մեր համերկրացիները եկամուտը ստանում են ռուբլիով, դա վերածում են արտարժույթի եւ ուղարկում։ Այն ժամանակ դոլարն արժեր 60 ռուբլի, 60 մլրդ ռուբլին՝ 1 մլրդ դոլար էր։ Մեր համերկրացիները տարվա կտրվածքով 60 մլրդ ռուբլի էին վաստակում, փոխում էին դոլարի եւ ուղարկում այստեղ։ Հիմա եթե նույնիսկ այդ 60 մլրդ ռուբլին կարողանան աշխատել, այժմ պետք է 1 դոլարի դիմաց վճարեն 75 ռուբլի, ինչը զգալի կորուստ կառաջացնի։

- Այս պահին ի՞նչ եք կանխատեսում, ե՞րբ շուկան կայուն կլինի։

- Եթե բացասական գնի առումով նայենք, ապա այն արդեն իսկ կայունացել է, տեխնիկական խնդիրն արդեն իսկ հաղթահարվել է։ Ինչ վերաբերում է նախկին գներին, կարծում եմ՝ նավթն այլեւս նախկին գներին չի լինի։ Հիմա գլոբալ տեղաշարժեր են տեղի ունենում, առաջարկն աննախադեպ ավելացել է։ Եթե ԱՄՆ-ն 10 տարի առաջ խոշորագույն ներմուծող էր, ապա այժմ խոշորագույն արդյունահանող է, սա առաջարկի ավելացման է հանգեցնում։ Երկրներ կան, որոնք պլանավորում են նավթի արդյունահանման ծավալներն ավելացնել՝ Նորվեգիան, Բրազիլիան եւ այլ փոքր խաղացողներ։ Սա բերում է առաջարկի ավելացման, իսկ մյուս կողմից պահանջարկն է նվազում։ Նավթի հիմնական սպառող երկրներում վերջին տարիներին տնտեսական աճի դանդաղում կա՝ Չինաստան, Հնդկաստան։ Նավթ ավելի շատ կա, քան անհրաժեշտ է, եւ դա կբերի գների նվազման։

- Նավթի գների անկումից կա՞ն հաղթող եւ պարտվող երկրներ։

- Երկրները, որոնց ՀՆԱ-ում մշակող արդյունաբերությունը մեծ տեսակարար կշիռ ունի, եւ ոչ նավթային ապրանքներ են արտադրում, նրանք, բնականաբար, կշահեն, քանի որ իրենց համար նավթը հումք է առաջին հերթին, բայց հիմա մենք տեսնում ենք, որ գլոբալ մասշտաբով բոլոր երկրները փոխկապված են։ Հիմա համավարակով պայմանավորված՝ ո՞ր երկիրն է շահում, ոչ մի։ Ռուսաստանը միանշանակ կկորցնի, բայց արդյոք այդ կորցնելն այլ երկրների համար կորուստ չի՞ բերի. սա իր առեւտրային գործընկերների համար լուրջ խնդիրներ կստեղծի։

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 22-ի համարում

Տպել
2983 դիտում

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել

Շարժման առաջնորդը կաթողիկոսն է, թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը. վարչապետ

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել

Քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգևորականները, որոնք հոգևոր առաջնորդությունն են ձախողել. Փաշինյան

Լեռնային մարզերում գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ․ առանձին շրջաններում նաև անձրև ու կարկուտ կլինի

Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին աջակցություն հայտնելուց հետո Արթուր Վանեցյանը գնացել է երկրից