Հանրայինի տնօրենի պաշտոնակատարը դեռ չի որոշել՝ կմասնակցի տնօրենի թափուր պաշտոնի առաջիկա մրցույթին, թե ոչ

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար Արմեն Սարգսյանը դեռեւս որոշում չի կայացրել՝ կմասնակցի Հանրայինի տնօրենի թափուր պաշտոնի համար առաջիկայում հայտարարվելիք մրցույթին, թե չէ:

Այս մասին «Հայկական ժամանակին» հայտնեց հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տիգրան Դանիելյանը: Արմեն Սարգսյանը չցանկացավ խոսել ստանձնած նոր պարտավորությունների եւ առաջիկա անելիքների մասին: Մեր հարցին նա պատասխանեց միջնորդավորված:

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը մինչ այս զբաղեցնում էր Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական հարցերով տնօրենի տեղակալի պաշտոնը։

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի համաձայն՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենը պաշտոնից ազատվում է Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Ըստ այդմ՝ Խորհուրդն այսօր ժողով է արել եւ ընդունել Հանրայինի՝ արդեն նախկին տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի դիմումը:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը ապրիլի 20-ին պաշտոնական հայտարարություն էր արել, որով տեղեկացրել էր, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Գրիգորյանը ազատման դիմում էր գրել այն բանից հետո, երբ Հայաստանի մի շարք հեռուստաալիքներով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հղած ուղերձից առաջ կատարված նախապատրաստական աշխատանքների կադրերը հայտնվել էին համացանցում: Կադրերը, որտեղ ՀՀ վարչապետը հազում եւ ջուր է խմում, մոնտաժվել, ապա կրկնություններով ու ռաբիս երաժշտության համակցությամբ տարածվել էին համացանցում: Անմիջական հեռարձակում ապահովել էր Հանրայինը:

Առաջիկայում ՀՌ խորհուրդը կձեւավորի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր տեղի համալրման համար մրցութային հանձաժողով։ Մրցույթում հաղթող ճանաչված գործադիր տնօրենը նույնպես նշանակվում է Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ մինչև 5 տարի ժամկետով:

Տպել
1905 դիտում

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում