Եթե կարճ ժամանակամիջոցում պատասխանատվություն չկրեն, ՀՌԱՀ-ին հրավիրելու ենք ԱԺ. Լիլիթ Մակունց

«Իմ քայլը» խմբակցության համար այն, ինչ տեղի է ունեցել, անընդունելի է, եւ մենք ակնկալում ենք, որ կարճ ժամանակում այդ ամենն ունենալու է հետեւանքներ։ Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձին նախորդած կադրերի հրապարակմանը։ «Կարող են հնչել մեկնաբանություններ ոչ  պրոֆեսիոնալիզմի տիրույթից կամ անփութության տիրույթից կամ՝ դիտավորության, մեզ համար առաջին հերթին սա տեղեկատվական անվտանգության խնդիր է, եւ պատճառներն այս պահին մեզ քիչ են մտահոգում»,- ասաց Մակունցը։ Նա հավելեց, որ այն ընթացքում, երբ վարչապետը տեղյակ չէր, որ ուղիղ հեռարձակում է տեղի ունենում, կարող էր հնչել արտահայտություն աշխատակազմի հետ շփվելիս, որոնք ոչինչ չեն ասում անձնակազմի կամ ներկա գտնվողների համար, բայց լիներ կարեւորագույն խնդիր՝ զուտ անվտանգության տեսանկյունից։ «Ակնկալում ենք, որ կարճ ժամանակահատվածում այդ ամենն ունենալու է հետեւանքներ։ Այն անձինք, որոնք պատասխանատու են կատարվածի համար, պետք է նույնպես կրեն պատասխանատվություն, եւ եթե կարճ ժամանակամիջոցում դա տեղի չունենա, «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստվում է ՀՌԱՀ-ի խորհրդին հրավիրել խմբակցություն եւ ոչ միայն պահանջել, որ նման դեպքերը բացառվեն հետայսու, այլեւ զբաղվեն նաեւ պատասխանատվության առումով»,- ասաց Մակունցը։

Նա նաեւ անդրադարձավ այն կարծիքներին, որ վարչապետի մամուլի խոսնակը կրում է պատասխանատվություն այդ առումով, եւ առաջինը հենց նա պետք է բացատրություններ տա։ «Ես համակարծիք չեմ, որովհետեւ վարչապետի մամուլի խոսնակն ունի հստակ պատասխանատվության եզրեր, որոնց մեջ չի մտնում հեռարձակման տեխնիկական նրբություններին տիրապետելը։ Մենք կարող ենք անել ավելին, քան մեր պատրականությունների շրջանակում է։ Կարող էր, բայց պարտավոր չէր, եւ այն անձինք, որոնք պարտավորված էին իրենց աշխատանքի շրջանակներում իրազեկել, տեղեկացնել, պետք է դա անեն»,- ասաց խմբակցության ղեկավարը։ Ըստ նրա՝ եթե անգամ ինչ-որ կերպ տեղեկություն է տրվել, որ տեսանկարահանումը սկսվել է, բայց տեղի են ունեցել ինչ-որ բաներ, որոնք հիմք են տվել՝ մտածելու, որ դիմացինը չի լսել այդ մասին, պետք էր անջատել տեսագրությունը մի պահի, կամ ինչ-որ կերպ կրկին տեղեկացնել։ «Բայց այսպիսի բան տեղի չի ունեցել, եւ այն լրացուցիչ մեկնաբանությունների տեղիք է տալիս»,- ասաց Մակունցը՝ հավելելով, որ այս ամենն անհետեւանք չի կարող մնալ եւ չի մնալու։

Տպել
5642 դիտում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց