Այն կեղտոտ, անմակարդակ արշավը, որ սկսվել է Հայ առաքելական եկեղեցու հանդեպ, կազմաքանդող գործողություն է․ Նաիրա Զոհրաբյան

Ես կարծում եմ, որ մենք առնվազն նվազագույն հարգանք պետք է ունենանք պետական եւ հոգեւոր ինստիտուտների հանդեպ, եւ մեզ համար քննարկելի չէ վեհափառի դիմումը, կոչը։ Այս մասին այսօր խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ն է դիրքորոշումը կաթողիկոսի եւ եկեղեցու շուրջ ծավալված իրադարձությունների հանդեպ՝ Զոհրաբյանը շեշտեց, որ կոչի, դիմումի հասցեատերը դատարանն է եւ դատարանը կորոշի՝ ինչպես վերաբերվել այդ հայտարարությանը։

«Իսկ այն կեղտոտ, անմակարդակ արշավը, որ սկսվել է Հայ առաքելական եկեղեցու հանդեպ, համարում եմ կազմաքանդող գործողություն, եւ այն կասեցնել է պետք»,- ասաց պատգամավորը։ Ըստ նրա՝ զարմանալի է, որ իշխանության մեջ կան մարդիկ, որոնք չեն տեսնում ատելության այդ գեներացված դոզան հասարակության մեջ, չեն տեսնում, որ սա ուղղակի այն կարմիր գիծն է, որից անդին մենք ունենալու ենք իսկապես լուրջ խնդիրներ, կազմաքանդում։ Զոհրաբյանի պնդմամբ՝ չի կարելի որեւէ մեկին վիրավորել, ցանկացած անհամաձայնություն կարելի է հայտնել կոռեկտ, գրագետ։ «Հայհոյում է նա, ով հայհոյանքից բացի, ուրիշ որեւէ արգումենտ չունի»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ նա ամենեւին դեմ չէ օրենսդրական այն լուծումներին, որ հիմա փորձում են գտնել ատելության խոսքի դեմ, բայց եւ մնում է իր այն վստահ համոզմանը, որ հնարավոր չի լինելու օրենսրդական որեւէ մեխանիզմով սա կարգավորել։

Նույն խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հավելեց, որ միանգամայն համակարծիք է իր գործընկերոջ հետ։ «Մենք ո՞ւր ենք գնում այսպես։ Գնում ենք նրան, որ քրիստոնեական, ընտանիքի արժեքները, այն, ինչ դարերով եկել է մեր պատմության ընթացքում, բերենք եւ մի վայրկյանում կոտրե՞նք, գլխի վայր շուռ տա՞նք։ Իհարկե ոչ»,- ասաց նա։ Ըստ պատգամավորի՝ մենք պետք է գնանք նրան, որ ՀՀ կառավարությունը կատարի իր պետականաշինական քաղաքականությունը, եկեղեցին էլ՝ իր քաղաքականությունը. չէ՞որ այդ բոլորը միտված է ժողովրդին ծառայելուն։ Նա պնդեց, որ պետք է չլինեն անձնական վիրավորանքներ։ «Ցանկացած քաղաքացի էլ չպետք է ենթարկվի անձնական վիրավորանքի, առավել եւս՝ ինստիտուցիոնալ բնույթ կրող կառույցները»,- եզրափակեց Մելքումյանը։

Տպել
2163 դիտում

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից