Ընտրովի մարդասիրությունն էլ է անընդունելի

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորը՝ համաճարակի կանխարգելման միջոցառումների շրջանակներում փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, հանրային բուռն քննարկումների պատճառ դարձավ։ Որոշ պաշտոնյաներ բավականին կոշտ արձագանքեցին այդ հորդորին ու հիշեցրին նրա կրավորական կեցվածքը 2008-ի իրադարձությունների ժամանակ, Քոչարյանի կողմնակիցներն իրենց հերթին այդ մարդկանց որակեցին որպես ապազգային սրբապիղծներ եւ այլն, մի խոսքով՝ հանրային կարծիքը հերթական անգամ ալեկոծվեց։ Իսկ նրանք, ովքեր առաջնորդվում են ոչ թե էմոցիաներով, այլ հստակ իրողություններով, իրենք իրենց հարցնում են՝ որքանո՞վ էր նպատակահարմար, որ Կաթողիկոսը հատկապես այս պահին հանդես գա հատկապես այդպիսի հորդորով։

Ընդամենը երկու դիտարկում։ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հետագիծն ու նրա եւ իր թիմակիցների անցած մեկ-երկու տարիների պահվածքն այնպիսին է, որ երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես է գալիս նրա խափանման միջոցը փոխելու (պարզ ասած՝ նրան ազատ արձակելու) հորդորով, դրա արդյունքում փոխվում է հասարակության վերաբերմունքը ոչ թե Ռոբերտ Քոչարյանի, այլ Կաթողիկոսի նկատմամբ։ Զուգահեռներ անցկացնելն, իհարկե, տեղին չէ, բայց երբ ամիսներ առաջ շոու-բիզնեսի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ նամակ էին ստորագրում ի պաշտպանություն Քոչարյանի, մոտավորապես նույն բանը տեղի ունեցավ՝ հասարակության վերաբերմունքը փոխվեց ոչ թե Քոչարյանի, այլ նամակը ստորագրողների նկատմամբ։ Եվ Կաթողիկոսն, այո, պարտավոր էր հաշվի առնել նաեւ այն, որ իր հորդորով գուցե հարվածի տակ է դնում Հայ Առաքելական Եկեղեցու հեղինակությունը։ Երկրորդ։ Հասարակությունը կարծես թե համակարծիք է այն հարցում, որ Հայաստանում ընտրովի արդարադատություն չպետք է լինի, եւ օրենքի առջեւ բոլորը պիտի հավասար լինեն։ Բայց համաձայնվեք՝ եթե ընտրովի արդարադատություն չպետք է լինի, ուրեմն չպետք է լինի նաեւ ընտրովի մարդասիրություն։ Ու եթե հարցին նայում ենք այս տեսանկյունից՝ անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ է Կաթողիկոսը հորդորում փոխել միայն Քոչարյանի խափանման միջոցը, չէ՞ որ անազատության մեջ խոցելի խմբերի պատկանող (65-ն անց) բազմաթիվ մարդիկ կան։ Համաձայնվեք՝ ամեն ինչ այլ կերպ կընկալվեր, եթե Կաթողիկոսը, առանց որեւէ մեկի անունը տալու, հորդորեր փոխել բոլորի խափանման միջոցը։ Բայց՝ չէ. նա միայն մի մարդու անուն է տալիս։ Իսկ մյուսների «առողջական վիճակի հետագա բարդացման» վտանգի մասին՝ ոչ մի խոսք։

Ինչեւէ։ Հաշվի կառնեն իշխանությունները Կաթողիկոսի հորդորը, թե ոչ՝ այլ հարց է, բայց շատ ավելի լավ կլիներ, եթե Ամենայն Հայոց Կաթողիկոսն այնպիսի անառարկելի հեղինակություն ունենար, որ այդ հարցն ընդհանրապես չքննարկվեր։ Ի՞նչ քննարկելու բան կա, Կաթողիկոսն ասել է՝ վերջ, իշխանությունները պիտի հաշվի առնեն դա, եթե անգամ Եկեղեցին պետությունից անջատ է, հակառակ դեպքում՝ կզրկվեն հավատացյալների աջակցությունից։ Մեզանում իրավիճակը փոքր-ինչ այլ է, եւ պատճառն, ի դեպ, հավատքի պակասը չէ։ Պարզապես մեզանում շատ շատերին հետաքրքրում է ոչ այնքան այս կամ այն մարդու մասին Հայ Առաքելական Եկեղեցու կարծիքը, որքան այն, թե այդ մարդն, իրենց կարծիքով, Տիրոջ տասը պատվիրաններից քանիսն է խախտել, եւ ինչ հաճախականությամբ։ Ընդ որում՝ պատվիրանները խախտելու հարցում, հասկանալի է, որեւէ մեկը դատավոր չէ եւ չի կարող լինել, բայց երկրային օրենքները խախտել-չխախտելու հարցը պիտի որոշի դատական համակարգը։

Ի դեպ՝ խափանման միջոցը նույնպես։

Տպել
3939 դիտում

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից