Ներդրողներն ահազանգում են՝ Դերժավայի Արկադը «հին ու բարի գողական» ձևերով խոչընդոտում է բազմաբնակարան համալիրի կառուցումը

«Լույսեր» ՓԲԸ-ից ՀԺ-ի խմբագրություն են դիմել ներդրողներ՝ տեղեկացնելով, որ Երեւան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցում սեփականության իրավունքով իրենց պատկանող տարածքում օրենքով նախատեսված բոլոր փաստաթղթերի հիման վրա բազմաբնակարանային համալիրի շինարարություն են սկսել, սակայն Դերժավայի Արկադ անունով հայտնի նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանն այսօր իր թիմով ժամանել է շինհրապարակ եւ իրենց աշխատակիցներին փորձել արգելել աշխատել՝ ըստ էության իրականացնելով ինքնիրավչություն:

Պատճառն, ըստ գործարարների այն է, որ այդ տարածքի հարեւանությամբ գտնվում է Արկադի Համբարձումյանի առանձնատունը:

Ընկերության տնօրինությունը ոստիկանություն է հրավիրել, որից հետո ոստիկանության աշխատակիցների հետ կապի է դուրս եկել Համբարձումյանի իրավաբանը եւ  տեղեկացրել, որ մի քանի ժամվա ընթացքում կբերի դատարանի որոշում, որով ընկերության գործունեությունը կարգելվի:

Այս կապակցությամբ ընկերությունը նամակով դիմել է ՀՀ վարչապետին, փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, ԱԱԾ տնօրենին, ՀՀ արդարադատության նախարարին, Երեւանի քաղաքապետին, ՀՀ ոստիկանության պետին՝ հայտնելով, որ եթե արտակարգ դրության այս պայմաններում այդպիսի օպերատիվությամբ դատական փաստաթուղթ ստանա ՀՀԿ-ական նախկին պատգամավորը, ապա այդ երեւույթի՝ «որպես հին բարքերի» դրսեւորման մանրամասները պետք է հանդիսանան իրավապահ մարմինների մանրամասն ուսումնասիրության առարկա։ Իսկ մինչ այդ նրանք խնդրում են ապահովել իրենց օրինական գործունեությունը:

«Լույսեր» ՓԲԸ տնօրեն Գրիգոր Չիչոյանի անունից տրամադրված նամակը ներկայացնում ենք ստորեւ.

«Մեծարգո պարոն Վարչապետ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ մի խումբ ներդրողներ, հաշվի առնելով 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո ստեղծված արդար եւ օրինական հավասար դաշտում աշխատելու հնարավորությունները, նախաձեռնել են խոշոր ներդրումային ծրագիր եւ ՀՀ օրենսդրության բոլոր պահանջների խստիվ պահպանմամբ ստացել բոլոր անհրաժեշտ թույլտվությունները՝ Երեւան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցի մոտ սեփականության իրավունքով իրենց պատկանող տարածքում բնակելի թաղամասի շինարարություն իրականացնելու համար։

Արտակարգ դրության ներկայիս պայմաններում, երբ տնտեսական գործունեության բազմաթիվ տեսակներ արգելված են եւ տնտեսական ակտիվությունն զգալի ցածր մակարդակի վրա է գտնվում, կարեւորագույն եւ ողջունելի քայլ էր ՀՀ պարետի 2020 թվականի ապրիլի 12-ի թիվ 37 որոշման ընդունումը, որով արտակարգ դրության պայմաններում թույլատրվեց շինարարության իրականացման գործունեությունը, ինչը հատկապես կարեւոր է աշխատանքից զրկված մեր բնակչությանը այս բարդ իրավիճակում աշխատանքով ապահովելու եւ իրենց սոցիալական խնդիրները լուծելու տեսանկյունից։

Մեր ընկերությունը, հիմք ընդունելով պարետի վերոնշյալ որոշումը, քաղաքապետարանից ստացված շինարաության թույլտվության (շինարարության թույլտվության համար՝ 01/18-20384-411 առ՝ 03.04.2020) տառին համապատասխան սույն թվականի ապրիլի 15-ից սկսեց նախաձեռնված շինարարական ծրագրի շրջանակներում համապատասխան շինարարական (հողային) աշխատանքները։

Ցավոք սրտի, նույնիսկ այսպիսի պայմաններում սակայն, մեր գործունեության մեջ անմիջապես բախվեցինք մի տհաճ խնդրի, որի մասին ցանկանում ենք Ձեզ եւ համապատասխան պատկան մարմիններին տեղեկացնել եւ համոզված ենք, որ կստանանք Ձեր օժանդակությունն այդ խնդրի լուծման գործում։

Մասնավորապես՝ խնդիրն այն է, որ Երեւանի քաղաքապետարանից ստացած շինարարության թույլտվության առկայության դեպքում անգամ, չենք կարողանում մեզ հատկացված տարածքում բնակելի թաղամասի շինարարությունը սկսել, քանի որ պարզվում է, որ պետք է ի սկզբանե նկատի ունենայինք այն հանգամանքը, որ մեր տարածքի հարեւանությամբ է գտնվում նաեւ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանի (մամուլում հայտնի որպես՝ Դերժավայի Արկադ) առանձնատունը, ում քմահաճույքների հետ պետք է ստիպված առերեսվենք։

Պարզվում է՝ վերջինս շատ օպերատիվ է արձագանքում իր առանձնատան հարեւանությամբ իրականացվող եւ իրեն ոչ դուրեկան ցանկացած, թեկուզեւ օրինական, երեւույթներին եւ արդյունքում՝ սույն թվականի ապրիլի 17-ին իր թիմով ժամանում է մեր շինհրապարակ եւ մեր աշխատակիցներին փորձում է արգելել աշխատել «հին ու բարի գողական» ձեւերով՝ ըստ էության իրականացնելով ինքնիրավչություն:

Տեղեկացնում ենք, որ արդեն դիմել ենք ՀՀ ոստիկանությանը, որի արդյունքում ոստիկանության աշխատակիցների հետ կապի է դուրս եկել նշված անձի իրավաբանը եւ տեղեկացրել, որ մի քանի ժամվա ընթացքում կբերի դատարանի որոշում, որով կարգելվի մեր գործունեությունը։ Այս տեսանկյունից նշենք, որ նամանավանդ արտակարգ դրության ներկա պայմաններում այդպիսի օպերատիվությամբ դատական որեւէ փաստաթուղթ ստանալը, մեր խորին համոզմամբ, հասարակ անհատների համար իրատեսական չի կարող լինել, իսկ եթե ՀՀԿ-ական նախկին պատգամավորի համար դա հնարավոր լինի, ապա այդ երեւույթի՝ «որպես հին բարքերի» դրսեւորման մանրամասները պետք է հանդիսանա իրավապահ մարմինների մանրամասն ուսումնասիրության առարկա։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում ենք Ձեր աշխատակազմի եւ պատկան մարմինների անմիջական գործուն ներգրավվածությունը վերոնշյալ անձի պոտենցիալ հակաիրավական վարքագիծը կանխելու եւ բացառապես օրինական դաշտում աշխատել ցանկացող բարեխիղճ ներդրողներին բնականոն աշխատելու հնարավորություն ստեղծելու գործում։

Երախատապարտ կլինենք Ձեր օպերատիվ արձագանքի համար»։

Տպել
11718 դիտում

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան