Ինչի՞ մասին է La casa de papel սերիալը, որը կարանտինի ընթացքում այդքան սիրված է դարձել Հայաստանում

Վերջին շրջանում սոցցանցերի հայ օգտատերերն սկսել են ակտիվորեն քննարկել իսպանական La casa de papel սերիալը: Սրա մասին գրառումներն ու մեկնաբանություններն այնքան շատ են, որ այդ առումով կարող են մրցակցել կորոնավիրուսի թեմայով քննարկումների հետ: Այս օրերին, երբ մարդիկ տնից քիչ են դուրս գալիս, սերիալներ նայելը հատկապես արդիական է, եւ այս տեսակի ժամանցի սիրահարների համար կարանտինը, իրոք, մեծ «օգնություն» է. դիտում են բաց թողած նախագծերը, սկսում նորերը, եւ ահա տեւական ժամանակ է՝ Հայաստանում էլ, ինչպես վերջին տարիներին, գրթե ողջ աշխարհում, La casa de papel-ը սկսել է մեծ մասսայականություն վայելել:

Ռեժիսոր Խեսուս Կոլմենարի ու սցենարիստ Ալեքս Պինայի նախագիծն ավազակների մասին պատմող դրամա է: Առաջին 2 եթերաշրջանների ընթացքում հանցավոր խումբը, որն առաջնորդում է Պրոֆեսոր մականունով հերոսը, կողոպտում է Իսպանիայի Թագավորական դրամահատարանը: Նրանք 2 տարի թաքնվում են, սակայն, երբ խմբի անդամներից մեկին՝ Ռիոյին, ձերբակալում են, ստիպված են լինում հարձակում կազմակերպել Իսպանիայի կենտրոնական բանկի վրա իրենց ընկերոջն ազատելու համար:

Խմբի յուրահատկություններից մեկն այն է, որ անդամներն իրենց անունները հիմնականում չեն օգտագործում: Նրանցից յուրաքանչյուրը մականուն ունի որեւէ քաղաքի անունով: Բացի Պրոֆեսորից ու Ռիոյից՝ խմբում են նաեւ Տոկիոն, Բեռլինը, Նայրոբին, Մոսկվան, Դենվերը, Հելսինկին, Օսլոն: Դրամահատարանի կողոպոտից հետո նրանց են միանում Լիսաբոնը, Ստոկհոլմը, իսկ 3-րդ ու 4-րդ եթերշրջանների ընթացքում՝ կնետրոնական բանկի վրա հարցակումից առաջ՝ Պալերմոն, Բոգոտան եւ այլն:

Նկարահանումներից առաջ ստեղծագործական թիմի անդամները խորհրդակցել են ոստիկանների, ինչպես նաեւ Իսպանիայի ներքին գործերի նախարարության հետ: Նրանք նկարահանումների համար կեղծ թղթադրամներ տպելու հատուկ թույլտվություն են ստացել կենտրոնական բանկից: Կենտրոնական բանկում նկարահանումները թույլատրված չեն, այդ պատճառով հանրությանը համար բաց տեղեկությունների հիման վրա ստեղծվել են իրականությանը հնարավորինս մոտ նկարահանման հրապարակներ: Ռեժիսորը հատուկ ուշադրություն է դարձրել սերիալի դիզայնի վրա: Տեսարաններում գերակշռող է մոխրագույնը, կապույտ, կանաչ եւ դեղին գույները հնարավորինս բացառվել են, այդ ամենում հատուկ առանձնացել է ավազակների, այսպես ասած, համազգետը, որը վառ կարմիր գույնի է: Բացի այդ՝ գողերը կրում են իսպանացի գեղանկարիչ, քանդակագործ, ռեժիսոր, գրող Սալվադոր Դալիի պատկերով դիմակներ, ինչը նրանց այցեքարտն է:

Ընդհանրապես իսպանական մշակույթի վրա շեշտադրումը հեղինակների գլխավոր նպատակներից է եղել: Նրանք խուսափել են այս ժանրի ամերիկյան նախագծերի առանձնահատկություններից, եւ սա համարվում է La casa de papel-ի հաջողության գրավականներից մեկը: Այստեղ մեծ տեղ ունեն իսպանացիներին հատուկ մարդկային հատկանիշները, զգացմունքները՝ կիրքը, իմպուլսիվությունը, ընկերական հարաբերությունների առանձնահատկությունները եւ սերը. գրեթե բոլոր հերոսները նահանջում են սիրո առաջ:

Սերիալում պարբերաբար հնչում է իտալական հակաֆաշիստական «Բելա չաո» երգը: Դրվագներից մեկում նշվում է, որ այն մեծ դեր ունի Պրոֆեսորի կյանքում, քանի որ այն նրան սովորեցրել է պապիկը, որն Իրալիայում պատերազմել է ֆաշիստների դեմ: Դա Պրոֆեսորի համար դիմադրության, համակարգին դեմ գնալու խորհրդանիշ է, ինչը նրա կյանքի իմաստն է:

Կարծիք կա, որ հեռուստադիտողների կողմից սիրվելու պատճառներից է հենց այս մոտիվացիան: Ավազակները դեմ են դուրս գալիս գործող համակարգին, սա ըստ էության ըմբոստություն է կապիտալիզմի դեմ, վրեժխնդրություն է իշխանությունների նկատմամբ: Կենտրոնական բանկ մտնելուց առաջ ավազակները միլիոնավոր եվրոների թղթադրամներ են բաժանում քաղաքացիներին, ու քննադատների կարծիքով՝ Ռոբին Հուդի հետ այս անալոգիան գրավիչ է հեռուստադիտողների համար, քանի որ իրական կյանքում էլ մարդիկ հոգնել են քաղաքականությունից ու բանկային համակարգից: Տեսարաններից մեկում Պրոֆեսորն ընդգծում է, որ մարդիկ իրենց լուծումները պետք է գտնեն կապիտալիստական սխալական համակարգի դեմ:

Թեեւ Հայաստանում ֆիլմը հատկապես հայտնի է դարձել վերջին շաբաթների՝ հիմնականում կարանտինի ընացքում, այն սկսել է հեռարձակվել 2017թ. մայիսից, մեծ տարածում է գտել, ու հոսքային մեդիայի ֆիլմերի եւ սերիալների արտադրությամբ զբաղվող Netflix ամերիկյան ընկերությունը գնել է հեռարձակելու իրավունքը: La casa de papel-ը դարձել է Netflix-ի ամենադիտված սերիալներից մեկը եւ ոչ անգլալեզու ամենադիտված սերիալը:

«Օլիմպիակոս»-«Միլան» խաղից հետո

Մասնագիտական շրջանակներում այն բազմաթիվ մրցանակների՝ այդ թվում «Էմմի» մրցանակի է արժանացել «Լավագույն դրամա» անվանակարգում, իսկ հասարակության արձագանքները միայն գովեստի խոսքերով ու սոցցանցերում արված գրառումներով չեն սահմանափակվել: 2018թ. Բրազիլական կառնավալում կրել են նրանց կոստյումները: Սաուդյան Արաբիայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ երկրպագուները Դալիի դիմակով մեծ բաներներ են ցուցադրել: 2018թ. Եվրոպա լիգայի հանդիպումներից մեկի՝ «Օլիմպիակոս»-«Միլան» խաղի ժամանակ «Օլիմպիակոսի» երկրպագուները ցուցադրել են հերոսների պատկերով բաներներ, իսկ եզրափակիչ սուլիչից հետո հայտնի կարմիր հագուստով ու Դալիի դիմակով մտել են խաղադաշտ՝ տոնելու 3-1 հաշվով հաղթանակը: Մյուս կողմից եղել են նաեւ հերոսներին ընդօրինակելու բացասական փորձեր: Օրինակ, եղել են դեպքեր, որ իրական կյանքում գողերն օգտագործել են սերիալում տեսած կարմիր հագուտսն ու Դալիի դիմակը, կրկնօրինակել են հարձակում գործելու գլխավոր հերոսների պլանները:

«Օլիմպիակոս»-«Միլան» խաղի ժամանակ

Բոգոտային մարմնավորող Հովիկ Կեուչկերյանը

Սերիալի հայ երկրպագուների համար, իհարկե, կարեւոր հանգամանք է այն, որ գլխավոր հերոսներից մեկը՝ Բոգտայի դերակատարը, ծագումով հայ է: Այս կերպարին մարմնավորում է Բեյրութում ծնված, հայկական ծագմամբ իսպանացի կատակերգու, բանաստեղծ, գրող, դերասան եւ նախկին բռնցքամարտիկ Հովիկ Կեուչկերյանը: Այս մասին ինստագրամի ուղիղ եթերում խոսել է նաեւ ամենասիրված կերպարներից մեկին՝ Պրոֆեսորին, մարմնավորող Ալվարո Մոնտեն:

«Բարեւ, Հայաստա՛ն, ինչպես եք: Գիտեք, որ Բոգոտան՝ Հովիկը, Հայաստանից է: Հրաշալի մարդ է ու դերասան, շատ տաղանդավոր է, լավ ընկեր է, զվարճալի տղա է, հիանալի համագործակցություն ստացվեց»,- տեսանյութում նշում է Մոնտեն ու իր կողքին դրված բաժակով խմում Հայաստանի համար:

Սերիալի 4 եթերաշրջաններն այս պահին առկա են համացանցում, իսկ երկրպագուները սպասում են 5-րդին: Տեղեկություններ կան, որ հեղինակները շարունակելու են հաջողված նախագիծը եւ արդեն աշխատանքներ են տանում այդ ուղղությամբ:

Տպել
8487 դիտում

Թբիլիսիից Բաթումի՝ 3․5 ժամում կամ «դարի նախագիծը»․ բացվել է Զեստաֆոնի շրջանցիկ ճանապարհը

Խնդիրը ընկալման մեջ է՝ մենք պահում ենք դիրքե՞ր և շփման գի՞ծ, թե՞ վերարտադրում, գետնի վրա գծում ենք մեր սահմանը․ Եղոյան

Խնդիրներին Կառավարությունում քաջածանոթ են․ վարչապետը Կիրանցի բնակիչներին հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը

Նորատուսում «ԻԺ» մակնիշի ավտոմեքենա է հրդեհվել

Գեղամ Նազարյանի ասածները չեն համապատասխանում իրականությանը. ինչ է քննարկվել վարչապետի հետ հանդիպմանը

ԱՄՆ-ն ասում է՝ տես, Ալիև, կարմիր գծերը չխախտվեն. ինչու է ադրբեջանական կողմը ուշ հրապարակել Բլինքենի հետ հեռախոսազանգը

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական ու աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել

4259 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 122 մեքենա․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Կիրանցի բնակիչների հետ վարչապետի հանդիպումը երկու ժամ է տևել

Ձորակապում ընկերությունը արոտավայրում և վարելահողում առանց թույլտվության արդյունահանում է իրականացրել

Ոտքով, ձեռքով, հոգևորականներով, թաշախուստով կախվել են պետության ոտքից, որ ազատություն թույլ չտան. Հայկ Սուքիասյան

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա