Կենսաչափական ապարանջանները, երեխաների նկատմամբ ամենախիստ կարանտինային միջոցն ու իրավիճակն աշխարհում

Մեծ Բրիտանիան երկարացրել է կարանտինը

Մեծ Բրիտանիայի իշխանություններն այսօր 3 շաբաթով երկարացրել են կորոնավիրուսի հետեւանքով երկրում սահմանված կարանտինային նորմերը: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի ԱԳ ղեկավար Դոմինիկ Ռաաբը:

Մարտի 26-ից Բրիտանիայում գործող կարանտինը թեեւ երկարացվել է կարճ ժամկետով, սակայն իշխանությունները վստահեցրել են՝ բոլոր գործողությունները կդադարեցվեն,  երբ իրենք վստահ կլինեն՝ կորոնավիրուսի տարածման տեմպերը բավարար չափով թուլացել են:

Վերջին 1 օրում բրիտանական հիվանդանոցներում կորոնավիրուսից մահացել է 861 մարդ՝ ընդհանուր մահերի թիվը հասցնելով 13.728-ի:

Ռաաբը նշել է, որ իրենց չի հաջողվել հասնել վիրուսի տարածման նվազմանը եւ չնայած բազմաթիվ քննադատությունների, իրենց այլ ելք չի մնացել՝ քան երկարացնել կարանտինը:

Մարտի վերջից մինչ այսօր Միացյալ Թագավորության բնակչության մեծ մասին  արգելված է հավաքվել առանձին խմբերով: Բացառություններ են արվել աշխատողների առանձին խմբերի համար միայն: Փողոց դուրս գալ թույլատրվում է բոլորին, սակայն միայն հարգելի պատճառներով, իսկ հարգելի պատճառների երկար ցանկ կա, օրինակ՝ առավոտյան վազքը, ֆիզիկական վարժությունները մաքուր օդում անցկացնելու անհրաժեշտությունը, մթերքների գնումը, թաղման մասնակցելը, դատարան գնալը, արյուն հանձնելը եւ այլն:

Իրավիճակը Եվրոպայում

Ֆրանսիան այսօր հայտնել է 1438 նոր մահվան դեպքի մասին: Համաճարակի բռնկումից ի վեր Ֆրանսիայում սա երբեւէ գրանցված մահերի ամենամեծ ցուցանիշն է: Իրավիճակը ֆրանսիայում մնում է բավական լարված: Ֆրանսիական ավիակիր «Շառլ դե Գոլ»-ի տախտակամածում եւս Covid-19-ի բռնկում է եղել, վիրուս է հայտնաբերվել մոտ 700 նավաստու մոտ, 20-ին հիվանդանոց են տեղափոխել հիվանդության ծանր փուլում:

Ֆրանսիայում եւս խիստ կարանտինային նորմերը երկարաձգվել են մինչեւ մայիսի 11-ը, եւ, ամենայն հավանականությամբ, կրկին կերկարացվեն:

Այսօր կարանտին է հայտարարվել Սերբիայում: Նախնական տվյալներով, այն երկրում կտեւի ընդամենը 84 ժամ:  Այս քայլով երկրի իշխանություններն ուզում են մարդկանց հեռու պահել Զատկի տոնակատարություններին մասնակցելուց, քանի որ հենց այդ օրը հազարավոր քաղաքացիներ են այցելում եկեղեցիներ եւ իրար հյուրընկալում:

Ռուսաստանի Դաշնությունում վերջին 1 օրում կորոնավիրուսի 3448 նոր դեպք է հաստատվել՝ երկրի 78 շրջաններում: Այսօր առավոտյան հրապարակված պաշտոնական տվյալներով, երկրում ընդհանուր առմամբ 27.938 հաստատված դեպք կա՝ 84 շրջաններում, մահացել է 34 մարդ:

Լիխտենշտեյնի իշանություններն անցնում են կենսաչափական ապարանջանների համակարգին: Մարդկանց ձեռքերին հագցված հատուկ ապարանջանները տեղելկացնելու են այն կրողի մոտ կորոնավիրուսի ախտանիշների առկայության մասին՝ եթե ջերմությունը բարձրանա, լինի մարմնի թուլություն, դժվարացած շնչառություն, հաճախացած սրտխփոց:  Ապարանջանների փոխանցած տեղեկատվությունը վերամշակվելու է Շվեյցարիայի լաբորատորիաներից մեկում, ինչից հետո այն կրողն ու անձինք, որոնց հետ վերջինս շփվել է, Covid-19-ի թեստավորում կանցնեն:

Այսօրվանից սկսած Լիխտենշտեյնի Թագավորության ամեն 20-րդ բնակչի ձեռքին հարմարեցվելու է հատուկ ապարանջանը, իսկ մինչեւ ամառվա վերջ՝ երկրի ամբողջ բնակչությունն է ունենանալու կենսաչափական ապարանջան:

Թուլացում Եվրոպայի մյուս հատվածներում

Միաժամանակ, Եվրոպայի այլ բնակավայրերում իրավիճակի թուլացում է նկատվում: Շաբաթվա սկզբից Իսպանիայում սկսել են աշխատել մի շարք գործարաններ ու մասնավոր բիզնեսներ, միլիոնավոր մարդիկ են վերադարձել իրենց աշխատատեղեր: Ճիշտ է, Եվրամիությունը քննադատում է իսպանական իշխանությունների այս որոշումը՝ մտավախություն ունենալով համաճարակի երկրորդ ալիքի բռնկման համար:

Իսպանիայում երեխաներին նախկինի նման դեռեւս արգելված է դպրոց գնալ եւ առհասարակ տնից դուրս գալ՝ ոչ մի պայմանով: Նման խիստ միջոցառում չի կիրառվում եվրոպական ոչ մի այլ երկրում, մինչդեռ երկրի ներսում անգամ պաշտոնյաներից շատերն են դեմ այս որոշմանը՝ վախենալով երեխաների հոգեկան առողջության համար:

Եվրամիության ղեկավարությունը ներողություն է խնդրել Իտալիայից՝ երկրում համաճարակային իրավիճակի հենց սկզբից նրանց բավարար չափով օգնության ձեռք չմեկնելու համար: Իտալիան Եվրոպայում ամենից շատ է տուժել կորոնավիրուսի հետեւանքով, այնտեղ 21.500 մարդ է մահացել: Վիրուսակիրների թվով (165.155) Իտալիային գերազանցել է Իսպանիան (182.816) :

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ հաջորդ շաբաթվանից երկրում կսկսեն աշխատել բոլոր այն խանութները, որոնք կառավարության հրապարակած չափանիշներին կհամապատասխանեն: Մերկելի խոսքով, Գերմանիային հաջողվել է միայն ժամանակավոր եւ փխրուն հաջողություն գրանցել, թեպետ մահացածության ցածր ցուցանիշներով Գերմանիան ամենաբարենպաստ դիրքերում է: Շուրջ 135 000 հիվանդներից այստեղ մահացել է 3804 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական ստորաբաժանումն այսօր  հայտնել է, որ չնայած որոշ երկրներում գրանցված դրական ցուցանիշներին, մահերի եւ վարակվածության ընդհանուր թվերը մայրցամաքում շարունակում են աճել եւ դեռ շատ վաղ է համաճարակի դեմ պայքարի տեմպերը թուլացնելու համար:

ԱՄՆ-ի պատմության ամենամեծ գործազրկությունը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտնել է, որ կհայտարարի նահանգների մի մասում կարանտինի փուլային  չեղարկման ծրագրի մանրամասների մասին: Թրամփը կողմ է հանդես եկել խիստ կարանտինային միջոցառումները հանելու գաղափարին՝ տնտեսությունը փրկելու տեսանկյունից:

Երկրում համաճարակի բռնկումից ի վեր արդեն 21 միլիոն մարդ է դիմել՝ գործազրկության նպաստ ստանալու համար: ԱՄՆ-ի ամբողջ պատմության ընթացքում սա գործազրկության երբեւէ գրանցված ամենամեծ ցուցանիշն է: Ընդ որում, ԱՄՆ-ը առաջատար է դարձել ամբողջ աշխարհում կորոնավիրուսից մահացածության եւ վարակման ցուցանիշներով միաժամանակ:

Ջոն Հոփքինսի անվան հետազոտական համալսարանի տվյալներով, Միացյալ Նահանգներում վիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 650 հազարը, մահերի թիվը՝ գերազանցում է 30 հազարը:

Տպել
2957 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է