Մեկ պլանշետով ու մայրիկի հեռախոսով․ Լոռու մարզի բազմազավակ ընտանիքներում ապրող դպրոցականների պատմությունները

Երբ Հայաստանում մեկնարկեց հեռավար կրթությունը, ամենամտահոգիչ հարցերից մեկը բազում ընտանիքներում սարքերի բացակայության խնդիրն էր։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հայտարարեց համակարգիչների եւ այլ սարքավորումների ընդունման գործընթացի մասին։

Այսօր արդեն շատ աշակերտներ ստացել են սարքեր եւ միացել հեռավար կրթությանը։ Իրենց դասերից ու այս օրերին հանդիպած դժվարություններից պատմում են Լոռու մարզի դպրոցականները։

Ջուլիետան՝ Վանաձորից  

Ջուլիետա Հակոբյանի ընտանիքում 6 երեխա է ապրում, որոնցից 5-ը՝ դպրոցական։ 

Արտակարգ դրության պայմաններում, երբ իրենց տանը միայն մայրիկի հեռախոսով էր հնարավոր դասին միանալ, երեխաները դասերին ստիպված ներկա էին լինում հերթով։

Ուսուցիչները, սակայն, հարցին խիստ չեն վերաբերվել։ Իմանալով, որ հեռախոսը մեկն է՝ բացականեր չեն նշանակել։ Այնուհետեւ կանչել են դպրոց ու փոխանցել ԿԳՄՍՆ-ի կողմից հավաքագրված սարքերից մեկը՝ պլանշետը։

Արդեն մի քանի շաբաթ է՝ իրենց տանը դասերը նորմալ հունով են ընթանում։

«Մայրիկիս հեռախոսով ու պլանշետով դասերին մասնակցում ենք առանց բացակայի»,-պատմեց Ջուլիետան՝ ավելացնելով, որ դպրոցից ասել են, որ խնդիրների դեպքում զանգեն հարցնեն։

Տանը աշակերտներն իրար չեն խանգարում․ մեկն ականջակալներով է լսում մյուսը՝ առանց, մեկը՝ պլանշետով, մյուսը՝ մայրիկի հեռախոսով։

Հեռավար դասերից աղջիկը գոհ է․ «Մեր ուսուցիչները բոլորից տարբերվում են, լավն են․ ժամերը հարմարեցնում են, մենք էլ հաճույքով դասերն անում ենք»։

Աշակերտներն ամեն օր դաս ունեն, լինում են օրեր՝ չծանրաբեռնվելու համար առարկաների կեսն են պարապում։

Տնային հանձնարարություններ եւս կան, բայց նրա խոսքով՝ մի երկու հատից ավելի չեն տալիս, իսկ գնահատականներն էլ էլեկտրոնային մատյանում են նշվում։ Երեկ Ջուլիետան անգիրը պատասխանել ու գնահատվել է։

Արտյոմը՝ Պրիվոլնոյեից

Արտյոմը ռուս է, բայց խոսելիս երբեք գլխի չես ընկնի, միայն ազգանունն է մատնում՝ Իվանով։ Իրեն ասված հաճոյախոսությանն էլ, թե հայերեն լավ ես խոսում, քմծիծաղով է ընդունում․ ծնված օրվանից Հայաստանում է բնակվում։

Պրիվոլնոյե գյուղում ապրող Արտյոմը 2 քույր եւ 3 եղբայր ունի, որոնցից մեկն այժմ Արցախում է ծառայում։ Տանը 4 դպրոցական կա։  

Իրենց ընտանիքին եւս ԿԳՄՍՆ-ի կողմից սարքավորում է հատկացվել, եւ այժմ աշակերտները տանը հերթով, մեկ պլանշետով են դաս անում։

Թե ինչպե՞ս են դասերն այս օրերին հարմարեցնում, հարցին կարճ է պատասխանում․ «Մի կերպ հարմարվում ենք էլի»։

Մինչ սարքը ստանալը, դասերին չէին մասնակցում, մեծ եղբայրը հեռախոս ուներ, սակայն չէր կարողանում իրենց տալ։ Արտյոմենց դպրոցում ուսուցիչները բացակայություններին խիստ են վերաբերվել․ բացակա էլ, 2 էլ նշանակել են։

«Որ ասեցինք ինտերնետ չկա, կապ չկա, հեռախոս չկա, այն ժամանակ արդեն տվեցին պլանշետը ու սկսեցինք զանգելը»,- պատմեց Արտյոմը՝ ավելացնելով, որ հիմա համարյա ամեն օր դաս ունեն։ Skype-ով զանգում են, դաս լսում, հանձնարարություններն էլ նկարում, ուղարկում։

Պլանշետին հարմարվել է, բարդ չէ, բայց իր խոսքով՝ բոլորով դպրոց գնալն ավելի լավ էր, այսպես հերթով դաս անելը հարմար չէ։

Գոհարը՝ Վանաձորից

Գոհար Կիրակոսյանն արդեն 2 շաբաթ է՝ նոր ստացած պլանշետով կարողանում է դասին մասնակցել։ 

Մինչ սարքը ստանալը, տանը չէին կարողանում դասերին բոլորով մասնակցել։ Ժամերը հաճախ համընկնում էին․ կա´մ ինքը չէր մասնակցում, կա´մ եղբայրներից մեկը։

Քույրը եղբայրների մասին այսպես է պատմում․ «Չորս երեխա ենք, չորսս էլ՝ դպրոցական»։ Հետո ավելացնում՝ տանը համակարգիչ չունենալու մասին դպրոցում տեղեկացրել էին, ուսուցիչները բացակա չէին նշանակում, մինչեւ զանգահարեցին ու փոխանցեցին սարքը։ Դրանից հեշտությամբ է օգտվում ու այսօր նորմալ դասի մասնակցում։

Իրենց դասարանում եւս ամեն օր դաս կա, պարզապես ժամերն են մի փոքր կրճատել։ Եթե դպրոցում մեկ դասաժամը 45 րոպե էր տեւում, այժմ՝ 30, ուսումնասիրվող առարկաներն էլ օրական 5-6-ն են։

Հանձնարարությունների դեպքում, սակայն, ոչինչ չի փոխվել, Գոհարի խոսքով՝ նույն ձեւով տալիս են, իրենք էլ կատարելուց հետո նկարում, ուղարկում։

Այսպես սովորելը ոչ շատ հեշտ, ոչ էլ դժվար է համարում, սակայն հեռավար կրթության բացասական կողմի մասին գիտի․

«Ճիշտ չի ամբողջ օրը տեխնիկայի առաջ նստելը»։

Տպել
1805 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը