Գալստյանը պետությունից 93 մլն դրամ է ստացել, բա 86 մլն-ն ինչ է արել, Ղարիբյանը՝ Ամիրյանի պահանջած գումարին անդրադառնալով

ՀՀ մշակույթի նախկին փոխնախարար Նազենի Ղարիբյանն անդրադարձել է կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի եւ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի միջեւ եղած ֆինանսական թնջուկին: Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ ասված է. «Իսկ ոչ ոք չի՞ հարցնում Հովհաննես Գալստյանին, թե Ամիրյանին տված գումարով ո՞վ էր գնացել Կանն եւ ի՞նչ էր արել այնտեղ….»:

Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեն պարզել է, որ «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսոր Հովհաննես Գալստյանից մշակույթի նախկին նախարարը պահանջել եւ միջնորդավորված մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6.800.000 դրամ գումար: Գործն ուղարկվել է դատախազություն: Այս գործով Հովհաննես Գալստյանը տուժող է ճանաչվել:

Նազենի Ղարիբյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում մեկնաբանելով գրառումը՝ որոշակի մանրամասներ ներկայացրեց Ամիրյան-Գաստյան այդ անհասկանալի ֆինանասական պատմության մասին, որին առնչվելու առիթ է ունեցել պաշտոնի բերումով։ 

«Դժբախտաբար, թե բարեբախտաբար ես առնչվել եմ այդ խնդրին: Իհարկե՝ վերջին շրջանում ես անքան էլ չեմ հետեւել այդ թնջուկի զարգացմանը, բայց գիտեմ, որ հարցը անհասկանալի է մնում, քանի որ Հովհաննես Գալստյանը մինչեւ վերջ չի ասում ճշմարտությունը: Քանի որ Կաննի փառատոն պետք է գնային, Ամիրյանը Գալստյաին է խնդրել, որ պահանջվելիք գումարը նա վճարի եւ հետո դա կոմպենսացվի ինչ-որ ձեւով: Բայց էնպես չէ, որ գումարը Գաստյանը վերցրել, տվել է Ամիրյանի ձեռքը, Ամիրյանն էլ վատնել է: Կներեք, բայց Կաննի փառատոնին մեկնած պատվիրակության մեջ է եղել նաեւ Գալստյանը եւ եթե չեմ սխալվում նաեւ իր կինը: Այսինքն այդ նույն գումարով Գալստյանն էլ է գնացել Կանն»,- ասաց նա:

Ղարիբյանը պատմեց, որ իր փոխնախարար եղած ժամանակ, երբ Գալստյանին հարցրել է, թե պատվիրակության կազմում եղած ընթացքում վերջինս ինչ է արել Հայաստանի, հայկական կինոյի համար, Գալստյանն ասել է՝ «ոչինչ, ինչու պիտի ես անեի, ես այդ պատվիրակության ղեկավարը չէի, ես իմ գործերով եմ զբաղվել»:

Ղարիբյանը նաեւ նկատեց՝ ենթադրում է, որ հավանաբար ժամկետների խնդիր է եղել ու տվյալ պահին նախարարության բյուջեում այդքան գումար չի եղել՝ պատվիրակության մեկնումը կազմակերպելու համար, որից  հետո էլ Ամիրյանը հրաժարական է տվել ու այդ հարցը չի լուծվել:

«Սա հարցի մի կողմն է, իսկ մյուսն այն է, որ Հովհաննես Գալստյանը պետությունից  93 միլիոն դրամ է ստացել՝ փոխարենը ոչ մի արդյունք չտալով: Նա ինչու այդ մասին չի խոսում:  Ենթադրենք 7 միլիոնը պարտքով էր, բա 86 միլիոնն ինչ է արել: 4 տարի ամեն տարի գումար ստանալուց հետո Գալստյանը ներկայացրել էր 17 րոպե տեւողությամբ սեւագիր նյութ»,- նկատեց Ղարիբյանը՝ հավելելով, որ այստեղ խնդիրները Ամիրյանի կամ իր վրա բարդելը բոլորովին անազնիվ է ու քավության նոխազներ պետք չէ փնտրել:

Հշեցնենք՝  Հովհաննես Գալստյանը «Տատիկիս Վարսերը» կինոնախագծի ֆինանսավորումը դադարեցնելու պատճառով մի քանի անգամ հացադուլ էր հայտարարել: Ֆինասավորումը դադարեցարծ Ազգային կինոկենտրոնը (վերջինիս հետ ռեժիսորը դատական պրոցեսների մեջ է մեկ տարուց ավելի) բազմիցս մատնանշել է, որ համաձայն կանոնակարգի՝ նախկինում պետական աջակցություն ստացած եւ պայմանագրային պարտավորությունները չկատարած ֆիլմարտադրողների հայտերը ենթակա են մերժման: «Հովհաննես Գալստյանը խախտել է պայմանագրային պարտավորությունները, ինչի արդյունքում պետական բյուջեից հատկացված 93,4 մլն դրամ գումարի դիմաց չունենք ավարտուն ֆիլմ, ունենք ընդամենը 17 րոպե նկարահանված նյութ եւ բացահայտվել է նաեւ, որ ներկայացված հաշվետվությունները արժանահավատ չեն»,-բազմիցս շեշտել են Ազգային կինոկենտրոնից:

Նազենի Ղարիբյանի հայտարարությունների վերաբերյալ «Հայկական ժամանակը» մեկնաբանություն խնդրեց կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանից:

«Նազենի Ղարիբյանին, ինչպես Արմեն Ամիրյանին պատասխանելու ոչ մի ցանկություն չունեմ, նրանք պաշտոնյաներ են, որ գերազանցել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ինչի արդյունքում ահռելի, անուղղելի վնաս են հասցրել ինձ, իմ ընկերությանը եւ մեր երկրին։ Հետևաբար նրանց հետ իմ հարաբերվելու միակ դաշտը՝ իրավական դաշտն է ու այս դաշտում տեղի ունեցածի առավելագույն հրապարակայնությունը ապահովելը: Սա բխում է իմ, իմ ընկերության, մեր միջազգային գործընկերների եւ մեր երկրի շահերից»,- ասաց Գալստյանը:

Ռեժիսորը նաեւ նկատեց, որ իր կինն այդ պատվիրակությունում չի եղել. «Իմ կնոջ մասնակցությունը Նազենի Ղարիբյանի երեւակայության արդյունքն է։ Իսկ պատվիրակությունը, այդ թվում ես, Արսենը (Ամիրյանի խորհրդականը-խմբ․), նրա օգնական մի աղջիկ կար ու եւս երեք հոգի էլ ընտրված ֆիլմերի հեղինակներ, բնականաբար գնացել ենք որպես ՀՀ պատվիրակության կազմ եւ ՀՀ պետական բյուջեի հաշվին»:

Գալստյանը նաեւ շեշտեց՝ Կանն մեկնող ՀՀ պատվիրակությունը, բնականաբար Կանն է մեկնում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին։ Դրա համար ՀՀ պետական բյուջեում կա առանձին կետ՝ հենց կինոշուկաներին մասնակցելու համար:

Տպել
7067 դիտում

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց

Բեռնատարում հրդեհ է բռնկվել. մեքենան մասամբ այրվել է

Ջրցան մեքենաներ, պղպեղային գազ ու բախումներ. Վրաստանում ցույցերը չեն դադարում, 2 կողմում էլ կան տուժածներ (լուսանկարներ)

Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է

«Կիա»-ն կոտրել է արագաչափն ու աղբամանները, բախվել բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. կա 4 տուժած