Սոցիալական աջակցության համար ներկայացված դիմումները մերժվում են տարբեր պատճառներով. Զարուհի Բաթոյան

Նախարարությունը ստացել է շուրջ 45 հազար դիմում, հաստատել՝ 27 հազարը, մյուսները՝ մերժել. այս մասին այսօր ասուլիսին նշեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Անդրադառնալով քաղաքացիների դիմումների մերժման պատճառներին՝ նա նշեց, որ դրանք տարբեր են, սակայն հիմնական պատճառը այլ գերատեսչությունների տվյալների հետ անհամապատասխանությունների առկայությունն է: «Քանի որ ավտոմատ համակարգ է աշխատում, տուժած ոլորտների աշխատակիցների տվյալներն ավտոմատ համադրվում են պետեկամուտների կոմիտեի տրամադրած տվյալների հետ, եւ եթե կա անհամապատասխանություն, ապա համակարգը ավտոմատ մերժում է»:

Հիշեցնենք, որ արտակարգ դրության պայմաններում սոցիալական աջակցության ծրագրերից 3-ի դեպքում դիմումներ ընդհանրապես պետք չէ ներկայացնել: online.ssa.am կայքում նշվում են տվյալներն այն քաղաքացիների, որոնց տվյալները համակարգն ինքնաշխատ կերպով հավաքագրում է եւ գեներացնում: Այս կայքի միջոցով քաղաքացիներն ուղղակի կարող են փնտրել եւ գտնել իրենց տվյալները եւ տեղեկանալ, թե որ բանկից կարող են ստանալ հատկացված գումարը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է փոխհատուցում նախատեսվում վարսավիրների համար, իսկ շինարարների համար չի նախատեսվում՝ Բաթոյանն ասաց, որ բացօթյա շինարարության դեպքում սահմանափաումներ չկան, եւ թերեւս այս կարգավորումը որոշակիորեն պայմանավորված է դրանով: «Սոցիալական ծրագրերն ուղղված են անհատներին՝ ֆիզիկական անձանց: Ոչինչ չի խանգարում նույն շինարարական կազմակերպության ղեկավարին դիմել տնտեսական բլոկի ծրագրերին՝ աշխատավարձի փոխհատուցում, վարկային միջոցների ստացում, եւ այդ միջոցներն օգտագործել կազմակերպության խնդիրները լուծելու համար: Այնպես որ միանշանակ չէ, որ աջակցության ծրագրերից այս խմբերը չեն օգտվում»,- ասաց նա:

Ամփոփելով՝ նախարարը հիշեցրեց, որ արտակարգ դրությամբ պայմանավորված սոցիալական խնդիրները մեղմելուն ուղղված ծրագրեր կան ե՛ւ աշխատողների, ե՛ւ չաշխատողների, ե՛ւ աշխատանքից ազատվածների համար. դրանք 7-րդ, 9-րդ եւ 11-րդ ծրագրերն են: Բոլոր ծրագրերի մասին մատչելի եւ հակիրճ ուղեցույցներ կան Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կայքում տեղադրված, պատրաստված են նաեւ սոցիալական հոովակներ, վաղը դրանք կլինեն նաեւ սուրդո թարգմանությամբ:

Տպել
1859 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել