Համակարգային միջոցառումների ռազմավարությունը

11/04/2020 schedule19:00

Ամբողջ աշխարհի համար արդեն իսկ հասկանալի է, որ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը զուտ առողջապահական խնդիր չէ, հետեւաբար՝ միայն առողջապահական միջոցառումները, այն էլ՝ «հրդեհի մարման» ռեժիմով, բավարար չեն։ Անհրաժեշտ է համակարգային մոտեցում։ Իսկ դա բավականին բարդ է, որովհետեւ հարվածները տարբեր կողմերից են հասցվում, ու դրանցից պաշտպանվելու քայլերը հաճախ տրամագծորեն հակադիր են միմյանց։ Օրինակ՝ համաճարակի տարածումը կանխելու ամենաարդյունավետ ձեւերից մեկը կարանտինային խիստ ռեժիմն է, բայց համընդհանուր սահմանափակումները մեծ վնաս են հասցնում տնտեսությանը, մինչդեռ ակնհայտ է, որ հետագայում ամենաբարդ մարտահրավերը հենց տնտեսական ճգնաժամն է լինելու։ Պարզ ասած՝ կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարության եւ համակարգային միջոցառումների նպատակը պիտի լինի գտնել այն մաքսիմալ արդյունավետ տարբերակը, որը հնարավորություն կտա մարդկանց մեկուսացումն ապահովել այնպես, որ տնտեսությունը հնարավորինս քիչ տուժի, այս րոպեական աջակցություն ցուցաբերել սոցիալական ծանր վիճակում հայտնված մարդկանց, բայց ոչ թե բոլոր միջոցներն ուղղել դրան, այլ մտածել նաեւ հետհամաճարակային իրավիճակի մասին եւ թիրախային աջակցություն ցուցաբերել բիզնեսի այն ոլորտներին, որոնք կարճաժամկետ ու միջնաժամկետ հեռանկարներում դառնալու են մեր տնտեսության «թթվածնային բարձիկը», եւ այլն։

Այո, կառավարությունը պիտի աշխատի (եւ աշխատում է) միաժամանակ մի քանի ուղղություններով։ Ընդորում՝ այնպես չպիտի լինի, որ առողջապահության նախարարությանը հետաքրքրի բացառապես կորոնավիրուսը, ոստիկանությանը՝ բացառապես կարանտինային ռեժիմի խախտումները կանխելը, հարկայինին՝ բացառապես հարկային մուտքեր ապահովելը, եւ այսպես շարունակ։ Ամեն մեկը պիտի ներկայացնի իր ղեկավարած ոլորտում առկա խնդիրները հաղթահարելու ուղիները, բայց ձեռնարկվող միջոցառումները պիտի լինեն համակարգված եւ ուղղված մեկ միասնական նպատակի։ Ու շատ կարեւոր է, որ այդ ընթացքում կառավարությունը չշեղվի բուն նպատակից ու տարբեր մանիպուլյացիաների չենթարկվի։

Իսկ կառավարությանը մանիպուլյացիաների ենթարկելու փորձեր կան ու լինելու են։ Կարանտինային ռեժիմի խստացման դեպքում աղմուկ են բարձրացնելու, թե «էս ի՞նչ եք անում, տնտեսությունը վարի եք տալիս, որ վաղը-մյուս օրը սովից կոտորվե՞նք»,  ռեժիմի մեղմացման դեպքում ասելու են՝ «էս չհասկացանք, ձեր համար տնտեսությունն ու բյուջեն լցնելն ավելի կարեւոր են, քան մարդկային կյանքե՞րը», փոքր բիզնեսին աջակցություն ցուցաբերելու դեպքում ասելու են «հարյուր հազարավոր մարդիկ օրվա հաց չունեն՝ դուք բիզնեսմենների՞ն եք աջակցում», այդ հարյուր հազարավոր մարդկանց օգնություն ցուցաբերելը հնարավոր դարձնելու համար հարկային վարչարարությունը խստացնելու դեպքում ասելու են «սաղ աշխարհում բիզնեսին հարկային արձակուրդ են տալիս՝ դուք վարչարարություն ե՞ք խստացնում», եւ այլն։

Այս ամենից նեղվել պետք չէ։ Միշտ էլ այդպես է լինում՝ քաղաքական ուժերը փորձում են ցանկացած իրավիճակ ծառայեցնել սեփական շահերին ու միջոցների մեջ խտրություն չեն դնում։ Սա ինչ-որ տեղ հասկանալի է. իրենք ոչ ստեղծված իրավիճակի համար են պատասխանատու, ոչ էլ այդ իրավիճակից դուրս գալուն ուղղված միջոցառումների։ Նրանց նպատակը նույնն է՝ցույց տալ, թե որքան վատն են իշխանությունները, եւ որքան լավ կլիներ, եթե նրանց փոխարեն իրենք լինեին։

Իսկ իշխանությունները պիտի պարզապես շարունակեն իրենց գործը՝ ուշադրություն չդարձնելով կողքից հնչող դատարկաբանությունների վրա, բայց միաժամանակ անպայմանորեն հաշվի առնելով ռացիոնալ առաջարկներն ու խորհուրդները։ Եթե անգամ դրանք գալիս են քաղաքական հակառակորդներից։

Տպել
2412 դիտում

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից