Եվրո 2020-ի համաեվրոպական ձեւաչափը կարող է փոխվել. The Daily Mail

ՈւԵՖԱ-ն կարող է փոփոխություններ մտցնել Եվրո 2020-ի ձեւաչափում: Այս մասին գրում է բրիտանական The Daily Mail պարբերականը: Ինչպես հայտնի է, կորոնավիրուսի տարածման պատճառով այս ամռանը նախատեսված մրցաշարն ուղիղ 1 տարով հետաձգվել է: ՈՒԵՖԱ-ն կարողացավ 2021 թվականին հարմար ամսաթվեր գտնել մարզական այս խոշոր իրադարձության համար՝ հունիսի 11-ից հուլիսի 11-ը, սակայն անցկացման վայրերի հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ: Եվ չնայած ժամկետների փոփոխությունից հետո հայտարարվել էր, որ առաջնությունը տեղի կունենա նույն կարգով՝ այս շրջանում ՈՒԵՖԱ-ն քննարկում է ձեւաչափի փոփոխության հավանականությունը:

Մրցաշարի 60-ամյակը նշանավորելու համար նախատեսված էր, որ այն պետք է անցկացվի եվրոպական 12 քաղաքներում: Եվրոպայի 16-րդ առաջնության բացման խաղը պետք է հյուրընկալեր Հռոմը, իսկ եզրափակիչը՝ Լոնդոնը: 1 տարի հետաձգումը, սակայն, կարող է պլաններ խառնել: Նախ, ըստ աղբյուրի, Իսպանիան ու Իտալիան, որոնք կորոնավիրուսից աշխարհում ամենաշատը տուժած երկրներից են, տնտեսական լուրջ խնդիրների առաջ են կանգնել, եւ այդ երկրների ֆեդերացիաները կասկածներ են հայտնել Բիլբաոյում ու Հռոմում խաղեր հյուրընկալելու վերաբերյալ: Բացի այդ՝ նշվում է, որ որոշ մարզադաշտեր էլ 2021 թվականի համար այլ միջոցառումներ են ունեցել, օրինակ, համերգներ, որոնցից նույնպես ակնկալում էին մեծ երկամուտներ ստանալ:

Չեֆերինը երբեք էլ ոգեւորված չի եղել համաեվրոպական մրցաշարի գաղափարով:

Այս իրավիճակում Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտը, որը բացի եզրափակչից, պետք է հյուրընկալեր նաեւ Անգլիայի հավաքականի՝ խմբային փուլի 3 խաղերը եւ մրցաշարի 2 կիսաեզրափակիչները, համաձայնել է, ըստ ծրագրի, ընդունել խաղերը, սակայն ստիպված էր եղել հրաժարվել շահավետ համերգից: Ըստ տեղեկությունների՝ նման խնդիրների կարող են բախվել նաեւ հյուրընկալող այլ քաղաքներ:

Գումարած այս բարդություններին՝ կա եւս մեկ հանգամանք, որը կարող է նպաստել նրան, որ տարբեր երկրներում անցկացնելու ձեւաչափը վերանայվի: ՈՒԵՖԱ-ի ներկայիս նախագահ Ալեքսանդր Չեֆերինը երբեք էլ ոգեւորված չի եղել համաեվրոպական մրցաշարի գաղափարով, որը ժառանգել է նախորդ նախագահից՝ կոռուպցիոն սկանդալից հետո հեռացած Միշել Պլատինիից: Եվ հաշվի առնելով, որ կորոնավիրուսի տարածումից հետո կարող են լոգիստիկ խնդիրներ առաջանալ՝ նա կարող է ավելի հակված լինել փոփոխության:

Չեֆերինը համաեվրոպական մրցաշարի գաղափարը «ժառանգել» է Պլատինիից:

Պաշտոնապես ՈՒԵՖԱ-ն չի հաստատում, որ քաղաքների քանակը կարող է կրճատվել: Բրիտանական մեկ այլ պարբերական՝ The Sky Sports-ը, կապ է հաստատել ՈՒԵՖԱ-ի հետ, եւ մամուլի խոսնակն ասել է, որ իրենց նպատակն է, որ 12 քաղաքներն էլ հյուրընկալեն մրցաշարը եւ իրենք բոլոր կողմերի հետ կապի մեջ են: Նաեւ ավելացրել է, որ իրենք աշխատում են ժամանակացույցը սահմանելու վրա:

12 քաղաքները, որոնք Եվրո 2020-ի հանդիպումներ ընդունելու իրավունք էին ստացել, հետեւյալն են՝ Ամստերդամ, Բիլբաո, Բուխարեստ, Բուդաբեշտ, Բաքու, Կոպենգահեն, Դուբլին, Գլազգո, Լոնդոն, Մյունխեն, Հռոմ եւ Սանկտ Պետերբուրգ: Մրցաշարի եզրափակիչ փուլի 20 մասնակիցները հայտնի են դարձել որակավորման փուլում: Մնացած 4 մասնակիցները որոշվելու են փլեյ-օֆի ընթացքում: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության պատմության մեջ սա առաջին դեպքն է, որ այն հետաձգվում է:

Տպել
1517 դիտում

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց

Բեռնատարում հրդեհ է բռնկվել. մեքենան մասամբ այրվել է

Ջրցան մեքենաներ, պղպեղային գազ ու բախումներ. Վրաստանում ցույցերը չեն դադարում, 2 կողմում էլ կան տուժածներ (լուսանկարներ)

Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է