ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հրապարակել է «Դոմոդեդովո»-ում մնացած և չվերթի սպասող քաղաքացիների ցանկը

09/04/2020 schedule11:48

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիները, որոնց հետ հանդիպել է ՀՀ ԱԻՆ-ի՝ դեսպանատանը կից ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը, սեփական նախաձեռնությամբ կազմել են դեպի Հայաստան չվերթին սպասողների ցանկը:

Քաղաքացիների խնդրանքի համաձայն՝ ցանկը հրապարակման նպատակով փոխանցվել է դեսպանատանը:

Նշվում է, որ դեպի Երևան մյուս թռիչքի կազմակերպման դեպքում դեսպանատունը ցուցակը կփոխանցի չվերթն իրականացնող ավիաընկերությանը:

Դեսպանատունը երաշխավորել է, որ առաջնահերթ նշված քաղաքացիները չվերթի հաստատման դեպքում տոմսեր կստանան:

Ավելի վաղ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ Մոսկվայի օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիներն ահանզանգում են, որ Հայաստանի կառավարությունը չի թույլատրում իրենց վերադարձը Հայաստան՝ պատճառաբանելով, որ մեկուսացման տեղի խնդիր ունեն:

«Քաղաքացիները նշում են, որ այդ հրահանգը տվել է ՀՀ վարչապետը, և իրենք առանց գումարի օրեր շարունակ գիշերում են օդանավակայանում: Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ մարդու իրավունքների լուրջ խնդիրների շարքում հատուկ սրություն ունի ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդվածով սահմանված՝ ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադարձի իրավունքը։ Ընդ որում, խնդիրը հատկապես հրատապ է Ռուսաստանի ուղղությամբ՝ թե՛ վերադարձի սպասող մեր հայրենակիցների մեծ թվի և թե՛ նրանց զգալի մասի օրեցօր ծանրացող սոցիալական վիճակի պատճառով։

Որքան հասկանում եմ, բուն խնդիրը ոչ թե ինքնին փոխադրման կազմակերպումն է, այլ այն, որ մեր կառավարությունը չի կարողանում Հայաստանում ապահովել մեկուսացման անհրաժեշտ ծավալի ենթակառուցվածք։ Բայց, ախր, հարգելի՛ պատասխանատուներ, օրեր առաջ դուք չէի՞ք, որ անցկացրիք «հեռախոսներով հսկման» համակարգը։ Բա ինչո՞ւ այս դեպքում չեք գործադրում։ Ի՞նչ պարտադիր է, որ մարդկանց ինչ-որ հյուրանոցում մեկուսացնեք։ Ստացեք խիստ ռեժիմով ինքնամեկուսացման գրավոր համաձայնություն (նույնը՝ ընտանիքի անդամներից), վերադարձրեք մարդկանց հայրենիք և հսկեք ձեր իսկ ներդրած եղանակով։

Գոնե մի հարցում օգտակարություն կունենա այդ խայտառակությունը։ Մանավանդ որքան, հասկացա վարչապետի խոսքից, համաճարակի «պիկը» մեզ մոտ արդեն անցել է, և, փառք Աստծո, այժմ ունենք «կորը հարթեցնելու» դրական միտում։ Կարճ ասած՝ մարդկանց վիճակը գնալով վատթարանում է, մարդիկ 5-6 օր ապարդյուն սպասելուց սկսում են հուսալքվել։ Գործուն քայլեր ու ամբողջական լուծում է պետք»,- գրել է Մելիքյանը:

Տպել
2171 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)